ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 05.05.2024, 12:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Փետրվար » 19 » Հայաստանում ուսումնասիրություններ իրականացրած թուրք գիտնականին
11:11
Հայաստանում ուսումնասիրություններ իրականացրած թուրք գիտնականին

Թուրքիայում հետապնդումների են ենթարկել եւ այսօր էլ շարունակում են հետապնդել

Հայաստանում թուրքագիտության զարգացման, կրթական ու գիտական որոշ խնդիրների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ։
–Պարոն Սաֆրաստյան, մեր երկրում թուրքագիտությունը որքանո՞վ է կայացած եւ դրված ամուր հիմքերի վրա։
–Ես ուզում եմ անդրադառնալ խորհրդային շրջանի հայ թուրքագիտությանը։ Դա մի դպրոց էր, որ ստեղծվել էր Խորհրդային Հայաստանում, որը չէր վախենում ուղղակի բախումների մեջ մտնել մոսկովյան պարտադրանքների հետ։ Խորհրդային Միությունը, հիմնվելով Լենինի ու Աթաթուրքի միջեւ բարեկամության միֆի վրա, փորձում էր հարաբերությունները Թուրքիայի հետ կարգավորել, ինչի համար բավական աղավաղված էր ներկայացվում Թուրքիայի քաղաքականությունը, մասնավորապես՝ քեմալական շարժումը, հարձակումը Հայաստանի վրա եւ այլն։ Նույնիսկ ցեղասպանության խնդրի նկատմամբ վերաբերմունքը միայն 1960—ականների երկրորդ կեսից փոխվեց, այսինքն, այն արգելանքը, որ դրված էր Հայաստանի պատմաբանների վրա ցեղասպանության վերաբերյալ, կամաց—կամաց սկսեց վերանալ միայն 60—ականների երկրորդ կեսից, բայց հայկական թուրքագիտությունը կարողացավ այդ ծանր պայմաններում որոշակի մոտեցումներ ձեւակերպել Թուրքիայի նկատմամբ, որոնք բխում էին մի կողմից պատմական իրականության օբյեկտիվ գնահատումից, մյուս կողմից՝ հայ ժողովրդի շահերից։ Եվ այդ հիմքը, որ դրվել է խորհրդային թուրքագիտության կողմից, կարծում եմ, մեր սերունդը կարողացավ շարունակել։ Հիմա ձեւավորվում է նոր սերունդ, միջին տարիքի թուրքագետներ, որոնք շարունակում են այդ գիծը, կան արդեն երիտասարդ, ավելի դինամիկ թուրքագետներ։ Եվ դա կարեւոր է մեզ համար, որովհետեւ պետք է ոչ միայն պատմությունը լավ իմանանք, այլեւ մեր ձեռքը պահենք այսօր այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների զարկերակի վրա։ Թուրքիայի քաղաքականությունը շատ բարդ է, մանավանդ՝ Էրդողանի ժամանակ, դժվար կանխատեսելի է, բայց պետք է կարողանանք հասկանալ, ուսումնասիրենք, որովհետեւ դա կապված է մեր երկրի անվտանգության հետ։ Այնպես որ, կարծում եմ, խնդիրները, որ դրվում են հայկական թուրքագիտության առջեւ, լուծվում են։
–Մի շրջանում խնդիրներ կային օսմանագիտության ու օսմաներենով ձեռագրեր կարդացող մասնագետների հետ կապված…
–Իրականում, այո, օսմանագետ մասնագետների հետ կապված դժվարություններ կային, բայց չկորցվեց այն ավանդույթը, որը կար։ Իմ պապիկը՝ Արամ Սաֆրաստյանը, ըստ էության, օսմանագիտության հիմնադիրն էր 60—ական թվականներին։ Հետագայում ունեինք մասնագետներ, որոնք լավ գիտեին օսմաներեն, կարդում էին ձեռագրեր, որոշ ժամանակ եղավ, որ օսմաներենը կամ օսմանագիտությունը միայն դասավանդվում էր, բայց հիմա ունենք մի շարք երիտասարդ մասնագետներ, որոնք կարող են աշխատել օսմանական արխիվային նյութերի, ձեռագրերի հետ։ Օրինակ՝ երիտասարդ մասնագետներից մեկը հիմա Համբուրգում է, այնտեղ աշխատում է։ Մեր՝ արեւելագիտության ինստիտուտում ունենք մասնագետ, որ մեկ—երկու տարի առաջ պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը, նա էլ շատ հետաքրքիր աշխատանքներ է կատարում, որոնք հիմնված են թուրքական ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության վրա։ Այնպես որ, խնդիրը լուծվում է։
–Կարո՞ղ ենք ասել, որ թուրքագիտության կայացման խնդիրը մենք ինստիտուցիոնալ առումով լուծել ենք, թե՞ այն դեռ շարունակում է մնալ անհատների մակարդակով։
–Չեմ կարծում, որովհետեւ ե՛ւ արեւելագիտության ինստիտուտի, ե՛ւ այլ գիտական կենտրոնների թուրքագետների միջեւ ակտիվ համագործակցություն կա։ Ամենակարեւորը գիտության համար միջավայրն է, եւ, կարծում եմ, թուրքագիտության բնագավառում կարողացել ենք այդ միջավայրը ստեղծել։ Երիտասարդները ներգրավվում են այդ աշխատանքի մեջ։ Այո, արեւելագիտության մեջ թուրքագիտությունը կայացած ճյուղերից է եւ զարգանում է։
–Իսկ որպես առաջնային՝ ո՞ր խնդիրները կնշեիք։
–Մեր թուրքագետների համար ես կառանձնացնեի հետեւյալը՝ արաբագետները, իրանագետները շատ լավ կապեր ունեն այդ երկրների մասնագետների հետ, իսկ մեր կապերը շատ սահմանափակ են թուրք մասնագետների հետ։ Մյուս կողմից, Թուրքիայի գրադարաններում, գիտական կենտրոններում, արխիվներում աշխատելու հնարավորություններն են սահմանափակ։ Սա, իհարկե, խնդիր է, բայց պետք է լուծել այն։ Դիտարկում ենք մեր այն երիտասարդ օսմանագետի, որի մասին խոսեցի, Թուրքիա գործուղելու հնարավորությունը, որպեսզի նա աշխատի օսմանյան արխիվներում, օգտվի Թուրքիայում պոլսահայ համայնքի հնարավորություններից։ Պարզապես, դրա համար չունենք ֆինանսական հնարավորություն, բայց հնարավոր են այդպիսի գործուղումները, պետք է դա էլ օգտագործել, այդ դժվարություններն էլ հաղթահարել։ Մեր ինստիտուտը հյուրընկալել էր Թուրքիայից մի մասնագետի, որը զբաղվում էր հիմնականում Կարսի մարզով։ Նա եկավ, ինստիտուտում նրան տրամադրեցինք աշխատանքային անհրաժեշտ պայմաններ, արխիվում աշխատեց եւ այլն, նույնիսկ հայերեն սկսեց սովորել, բայց վերադարձավ Թուրքիա եւ ընկավ բռնաճնշումների ալիքի մեջ, որ սկսել էր Էրդողանը 2016 թ. չստացված հեղաշրջման փորձից հետո, կորցրեց աշխատանքը եւ հիմա աշխատանք չունի։ Թուրքական կողմից էլի դժվարություններ կան։
–Իսկ մենք չե՞նք կարող օգտագործել այդ ռեսուրսը եւ աշխատանք առաջարկել մեզ մոտ։
–Նրան Թուրքիայից դուրս գալ չեն թողնում։ Անձնագիրը վերցրել են։ Որոշակի ծրագրեր կան աշխարհում, որ վտանգի մեջ գտնվող գիտնականներին հնարավորություն են տալիս գնալ արտասահմանյան երկրներ, այնտեղ ապրել եւ աշխատել, ես էլ փորձեցի նրան օգնել այդ ուղղությամբ, բայց նա ուղղակի Թուրքիայից դուրս գալու հնարավորություն չունի։ hhpress.am

Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 249 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024