ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 30.04.2024, 11:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 25 » Ի հիշատակ անսասան հավատքի վկաների /Գյումրիում օծվեց Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց եկեղեցին, մատուցվեց սուրբ պատարագ/
14:56
Ի հիշատակ անսասան հավատքի վկաների /Գյումրիում օծվեց Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց եկեղեցին, մատուցվեց սուրբ պատարագ/

Երեկ Գյումրիում տեղի է ունեցել Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց աթոռանիստ եկեղեցու օծման արարողությունը եւ սուրբ պատարագը, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի խորհրդի ներքո՝ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման շրջանակներում։ Եկեղեցին «Սրբոց Նահատակաց» անվանումը կրում է ի նշան Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների անմար հիշատակի։
Սրբազան արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայ կաթողիկե եկեղեցու Սինոդոսի անդամ եպիսկոպոսներ, ինչպես նաեւ եկեղեցու կառուցման բարերարները, աշխարհիկ հյուրեր տարբեր երկրներից։
Արարողությունը կատարվել է Վատիկանի արեւելյան եկեղեցիների նախագահ վսեմաշուք կարդինալ Լեոնարդո Սանդրիի եւ Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր կաթողիկոս պատրիարք ամենապատիվ տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի համանախագահությամբ։
Եկեղեցու բացման կապակցությամբ պապական նվիրակ Մարեկ եպիսկոպոս Սոլչինսկին ընթերցել է Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի ուղերձը. «Ֆրանցիսկոս սրբազան քահանայապետը իր հոգեւոր մոտիկությունն ու սիրալիր մասնակցությունն է արտահայտում Հայ կաթողիկե հավատացյալներին եւ բոլոր ներկաներին՝ միանալով հասարակաց ուրախությանը։ Սրբազան քահանայապետը խոր գոհունակությունն է արտահայտում այս նախախնամական արարողությամբ, որը պսակում է ջանքերը բոլոր նրանց, ովքեր տարբեր կերպերով մասնակցել են այդ գործին։ Նա ցանկանում է, որ այս հրաշագեղ իրադարձությունը սատարի թեմի վերանորոգ հոգեւոր աշխուժությանը՝ առաջնորդված Արհ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի կողմից, միշտ ավելի հավատարիմ կապվածությամբ Տեր Հիսուսին, վեհանձն առքաքելական ճիգերով, եղբայրական սիրո ճշմարիտ վկայությամբ, սուրբ մարտիրոսների օրինակին հետեւելով, ում նվիրված է այս մայր տաճարը եւ ովքեր իրենց սերն են վկայել Քրիստոսի հանդեպ՝ մինչեւ ցհեղումն արյան։ Սրբազան քահանայապետը ողջունելով ներկա կրոնական եւ քաղաքական իշխանություններին, Հայ առաքելական եկեղեցու եղբայրներին եւ Հայ կաթողիկե եկեղեցու համայն հավատացյալներին, հայցում է Աստվածամայր Սուրբ Կույս Մարիամի հզոր պաշտպանությունը, լիառատ շնոհներ, երկնային մխիթարություններ եւ սրբազան արարողության մասնակիցներին տալիս է իր հայրապետական, առաքելական օրհնությունը»։
Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ եպիսկոպոսներից բաղկացած պատվիրակությունը ներկայացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնության խոսքը, որում, մասնավորապես, ասվում է. «Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, գերապատիվ կարդինալ, արհիապատիվ պատրիարք կաթողիկե Հայոց, գերաշնորհ առաջնորդ Շիրակի թեմի, բարձրապատիվ առաջնորդ կաթողիկե հայոց Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի, սիրելի բարեպաշտ ժողովուրդ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք ձեզ եւ հղում մեր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները, այսօր ուրախակից ենք Գյումրիի հայ կաթողիկե համայնքին, որ հոգեւոր մխիթարության օրեր է ապրում՝ իր նորակառույց եկեղեցու օծման նվիրական առիթով։ Եկեղեցին կոչվեց Սրբոց Նահատակաց եկեղեցի՝ ի պատիվ քրիստոնեության պատմության ընթացքում նահատակված վկաների, ովքեր չարի փորձությունների ու դժվարությունների մեջ անսասան պահեցին հավատքը եւ իրենց կյանքը չխնայեցին Տեր Հիսուս Քրիստոսին։ Քրիստոսի փոքր հոտը՝ հայ ժողովուրդը, որը Տիրոջ փրկության շնորհին հաղորդ դարձավ Սբ. Թադէոս եւ Սբ. Բարդուղիմէոս առաքյալների քարոզությամբ եւ առաքելական մեր սուրբ եկեղեցու հովվական նախանձախնդիր սպասավորության շնորհիվ, քաջ գիտի գինը նահատակության։
Ահավասիկ, այս տարի մենք ոգեկոչում ենք 100—րդ տարելիցը Հայոց ցեղասպանության՝ խոնարհում բերելով օսմանյան Թուրքիայում իրականացված անասելի եղեռնագործության մեր անմեղ զոհերի հիշատակի առջեւ, ովքեր հավատքի նահատակներ դարձան՝ իրենց կյանքը զոհաբերելով հավատքի եւ Քրիստոսի սիրո համար, եւ առաքելական մեր սուրբ եկեղեցու կողմից կարգվելով սրբոց դասում՝ որպես խաղաղության, արդարության եւ մարդասիրության բարեխոսներ։
Մխիթարություն է ազգիս զավակների համար, որ ի Քրիստոս եղբայրության ոգով մեր եկեղեցու կողքին ցեղասպանության անմեղ նահատակների համար աղոթեցին եւ էկումենիկ արարողություններ կազմակերպեցին քույր եկեղեցիները, նաեւ՝ կաթոլիկ եկեղեցին՝ գլխավորությամբ Ֆրանցիսկոս պապի, ով սուրբ պատարագ մատուցեց Սբ. Պետրոսի տաճարում եւ աշխարհին ուղղված ազդու կոչով դատապարտեց հայոց ցեղասպանության ժխտողականությունը՝ իր զորակցությունը բերելով Հայաստանյայց եկեղեցուն եւ հայ ժողովրդին։
Աղոթում ենք Քրիստոսի սուրբ եկեղեցու անսասանության եւ հավերժ պայծառության համար։ Մեր եղբայրական սիրո ողջույնն ենք հղում մեր հոգեւոր եղբորը՝ Ֆրանցիսկոս պապին»։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 380 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024