ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 18.05.2024, 20:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 13 » Ջանքեր նավթի գները կայունացնելու ուղղությամբ
10:16
Ջանքեր նավթի գները կայունացնելու ուղղությամբ

Միջազգային շուկայում նավթի գնանկումը շարունակվում է։ 2014թ. համեմատությամբ, երբ մեկ բարելի գինը 110 դոլար էր կազմում՝ գնանկումը գերանզանցելով 50 տոկոսը, այժմ շուրջ 50 դոլար է։ 
Պատկերավոր ասած՝ այսօր նավթի գներն իջել են մինչեւ 1980—ականների կեսերի մակարդակին, ինչը լուրջ հարված է այն երկրներին, որտեղ նավթը նշանակալից դեր ունի երկրի բյուջեում, ինչպես օրինակ՝ Վենեսուելայի ազգային եկամուտի առյուծի բաժինը՝ շուրջ 95 տոկոսը, կազմում է նավթի արտահանությունը։ Իրանը, Ռուսաստանը, Ալժիրը եւս դասվում են գնանկումից խիստ տուժող երկրների թվին։
Նավթի գնանկման հիմնական պատճառներից մեկը համարվում է ԱՄՆ—ում արդյունահանության կտրուկ, գրեթե 50 տոկոսով աճը։ Եթե 2008թ. այն օրական կազմում էր 4 միլիոն 700 հազար բարել, ապա 2014թ. կազմել է 9 միլիոն։ Ավելին, ԱՄՆ—ն, 40 տարվա ընդմիջումից հետո, 2014թ. սկսել է կրկին նավթ արտահանել, ինչը նպաստել է միջազգային շուկայի հագեցմանն ու ավելցուկի առաջացմանը։ ԱՄՆ—ում նավթարդյունաբերության աճը պայմանավորված է «Ֆրաքինգ» կոչվող տեխնոլոգիաների կիրառմամբ, որով նավթ եւ գազ է արդյունահանվում թերթաքարերից, ինչը համարվում է բնապահպանության տեսանկյունից խիստ վտանգավոր։ 
Գնանկման մյուս կարեւոր գործոններից է նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը։ Այդ երկիրն արդյունահանում է օրական ավելի քան 9 միլիոն բարել, որը կազմում է OPEC—ի արդյունահանության շուրջ 1/3—ը։ Թեեւ Էր Ռիյադն իր նավթային այդօրինակ քաղաքականությունը բացատրում է միջազգային շուկայում OPEC—ի բաժնեչափը պահպանելու եւ ԱՄՆ—ի հետ մրցակցությամբ, սակայն Իրանը, Վենեսուելան, Ռուսաստանը, որոնց փոխհարաբերությունները, մեղմ ասած, ԱՄՆ—ի հետ բնականոն չեն, նավթի միջազգային շուկայում տիրող իրավիճակը գնահատում են որպես Սաուդյան Արաբիա—ԱՄՆ դավադրության արդյունք այդ երկրների դեմ։ 
Բացի այդ, 2014թ. սեպտեմբերից սկսած համաշխարհային տնտեսության աճը եւս անկում է արձանագրել, ինչը նշանակում է նաեւ էներգակիրների պահանջարկի անկում։ Նավթի գնանկումը, ինչպես նշել էր գերմանական «Շպիգել օնլայն» օրաթերթը, հանգեցրել է համաշխարհային հարստության վերաբախշման, քանզի նավթ արտահանող երկրները տարեկան շուրջ երկու տրիլիոն դոլարի վնաս են կրելու, իսկ այն գնողները՝ նույնքանով խնայողություն են անելու։ Փորձագետները շեշտում են, որ նավթի գնանկման յուրաքանչյուր 10 տոկոսի դիմաց 0,2 տոկոս աճ է արձանագրում միջազգային տնտեսությունը։ Սակայն այն երկար չի տեւելու, եւ հնարավոր է, որ դրական ազդեցությունը շատ շուտով վերածվի բացասական գործոնի, քանզի նավթի գները ներկա մակարդակին պահպանվելու դեպքում բացառված չէ, որ փլուզման եզրին կհայտնվեն նավթ արտահանող երկրների տնտեսությունները։ Թեեւ փորձագետներից ոմանց կարծիքով նավթի գնաճը նույնիսկ միջնաժամկետում հավանական չեն, սակայն, հաշվի առնելով տնտեսական աճով պայմանավորված պահանջարկի աճը եւ այն որ արդյունահանությունը հավանաբար կրճատվելու է այդ ոլորտում ներդրումների նվազմամբ, կարելի է նշել, որ նավթի գնաճն անխուսափելի է, բայց մինչեւ մեկ բարելը 70 դոլար։ Թերեւս դրանով պետք է պատճառաբանել նավթային խոշոր ընկերությունների, այդ թվում «Շել»—ի, նավթի հսկայական պաշարներ կուտակելու որդեգրած քաղաքականությունը։
Ստեղծված իրավիճակում խոսվում է նաեւ OPEC—ի դիրքորոշման հնարավոր փոփոխության եւ ընթացիկ տարվա մարտին տեղի ունենալիք համաժողովում արդյունահանության կրճատման վերաբերյալ որոշում ընդունելու մասին։ Քանզի հունվարի 7—ի դրությամբ OPEC—ի նավթի միջին գինը մեկ բարելի համար ընդամենը 45 դոլար է կազմել։ Մյուս կողմից Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարար Ալի ալ Նաիմին հայտարարել է, թե այդ երկիրը արդյունահանության ծավալները չի կրճատելու, նույնիսկ եթե մեկ բարելի գինը 20 դոլար կազմի։ Ավելին, OPEC—ի անդամ Պարսից ծոցի արաբական երկրները, որոնք դեմ են արդյունահանության կրճատմանը, շուկայում առաջարկի ավելցուկ առաջանալու համար մեղադրում են այդ կազմակերպության ոչ անդամ երկրներին, ինչպես օրինակ՝ Ռուսաստանին, ԱՄՆ—ին, Ղազախստանին եւ Մեքսիկային, որոնք, ըստ այդ երկրների, միջազգային շուկայում մեծացրել են իրենց առաջարկության ծավալները։ Վերջիններիս կարծիքով՝ գնանկումը կհանգեցնի որոշ ոչ մրցունակ երկրների արտահանության դադարեցմանը եւ ինքնըստինքյան առաջարկի կրճատման ու գնաճի, ուստի չեն պատրաստվում նահանջել իրենց դիրքերից։ Այս առնչությամբ հատկանշական է, որ արաբական նշյալ երկրներում նավթի արդյունահանության ինքնարժեքը թերեւս աշխարհում ամենաէժանն է, որոշ դեպքերում հասնում է նույնիսկ 1—2 դոլարի, հանգամանք, որը խիստ մրցունակ է դարձրել այդ երկրներին բոլոր պայմաններում։ 
Ինչպես հայտնի է, նոյեմբերին Վիեննայում տեղի ունեցած համաժողովում OPEC—ի անդամներն ընդհանուր հայտարարի չեկան, ինչը նպաստեց գնանկմանը։ Վենեսուելան, Իրանը, Ալժիրը եւ Էկվադորը պահանջում էին արդյունահանության կրճատում, մինչդեռ արաբական մյուս երկրները դեմ էին դրան։ Թերեւս հենց նման հանգամանքով է պայմանավորված գնանկումից առավելապես տուժող Վենեսուելայի գործադրած ջանքերը գնանկումը կասեցնելու ուղղությամբ, որի բյուջեի ճեղքվածքը, ըստ մասնագետների, փակվելու է մեկ բարելը 117 դոլար արժողության դեպքում։ Հունվարի 10—ից այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն սկսել է շրջագայել OPEC—ի անդամ որոշ երկրներում՝ խորհրդակցելու, որի ընթացքում նա արդեն Թեհրանում հանդիպել է Իրանի ղեկավարներին, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել գնանկումը կասեցնելու նպատակով համագործակցելու շուրջ։ Այնուհետեւ նա Էր Ռիյադում բանակցություններ է վարել այդ երկրի թագաժառանգ Սալման բին Աբդոլազիզի հետ, որից հետո հայտարարել է, թե այստեղ եւս պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային շուկայում նավթի գների կանոնավորման ու կայունացման շուրջ։  hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 451 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024