ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 04.05.2024, 16:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 18 » Մենք կարող ենք ունենալ երկրորդ հողմակայանը /Այն առաջարկվում է կառուցել Սեմյոնովկայում/
09:12
Մենք կարող ենք ունենալ երկրորդ հողմակայանը /Այն առաջարկվում է կառուցել Սեմյոնովկայում/

Վերականգնվող կամ այլընտրանքային էներգետիկան այսօր տնտեսության այն ուղղություններից է, որին զարգացած աշխարհը իր ուշադրությունն է սեւեռել։ Թե՛ մեր եւ թե՛ արտերկրի մասնագետները պնդում են, որ Հայաստանն էլ վերականգնվող էներգետիկան զարգացնելու մեծ ներուժ ունի։ «ՀՀ»—ն ոլորտի զարգացումները, ներդրումային ծրագրերը մշտապես ներկայացնում է՝ հաշվի առնելով, որ այդ զարգացումներով է նաեւ պայմանավորված երկրի էներգետիկ անկախության աստիճանի բարձրացումը։ Ընդհանուր առմամբ, մեր երկրի էներգետիկական անվտանգության եւ անկախության անհրաժեշտ մակարդակն ապահովելու առումով հարկ է, որ բնագավառը մի քանի ուղղություններով զարգանա՝ ատոմային էներգետիկայի, էներգապաշարների մատակարարման տարատեսականացման եւ վերականգնվող էներգապաշարների օգտագործման։ Վերջինիս տարբեր՝ իրականացված ու իրականացվելիք ծրագրերի անդրադարձել ենք։ Այժմ կխոսենք հողմաէներգետիկայից։ Բանն այն է, որ մենք մեկ հողմակայան արդեն ունենք, այլ հողմակայաններ ունենալու ներուժ էլ ունենք, բայց առայժմ ներդրող չկա։ Որ, օրինակ, Սեմյոնովկայի լեռնանցքում էլ կարող ենք ունենալ 2—րդ հողմակայանը, եւ այն կարող է արդյունավետ աշխատել, մասնագետները չեն կասկածում, համապատասխան հաշվարկները կան։ Ուսումնասիրությունը մի քանի տարի առաջ է արվել, եւ վերահաշվարկելը (սակագնային կտրվածքներով) բարդ չէ։ Կարեւորը՝ ներուժը կա, եւ դա է վկայում հետազոտության արդյունքը։ 
Դեռ 2003թ. ԱՄՆ—ի NREL—ի (վերականգնվող էներգետիկայի ազգային լաբորատորիա) կողմից մշակվել է Հայաստանի հողմաէներգետիկ պաշարների քարտեզը՝ ըստ որի տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ՝ մոտ 1.26 մլրդ կվտժ էլէներգիայի տարեկան արտադրանքով։ Հիմնական հեռանկարային տեղանքները գտնվում են Զոդի լեռնանցքում, Բազումի լեռներ Քարախաչի եւ Պուշկինի լեռնանցքներում, Ջաջուռի լեռնանցքում, Գեղամա լեռների շրջանում, Սեւանի լեռնանցքում, Ապարանի շրջանում, Սիսիանի եւ Գորիսի միջեւ գտնվող բարձունքային գոտում, Մեղրիի շրջանում։ 2005թ. դեկտեմբերին Պուշկինի լեռնանցքում շահագործման հանձնվեց Հայաստանում, ինչպես նաեւ Կովկասում առաջին ցանցային հողմաէլեկտրակայանը՝ 2,6 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Նշված տեղանքում նախատեսվում է կառուցել մինչեւ 20 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմաէլեկտրակայան։ Ներդրումների համար այժմ առաջարկվում է կառուցել հողմակայան Սեմյոնովկա լեռնանցքում։
Եվրամիության TACIS—ի «Օժանդակություն Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը» ծրագրի շրջանակներում կատարվել են դիտարկումներ Սեւանի Սեմյոնովկա լեռնանցքում, եւ կազմվել է տեխնիկատնտեսական հիմնավորումը 35 Մվտ գումարային դրվածքային հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման համար։
Այս լեռնանցքում 2006թ. հուլիսից մինչեւ 2007թ. հուլիսը հողմամոնիտորինգ է արվել։ 40 մ բարձրությամբ հողմաէներգետիկ մոնիթորինգի համալիրը տեղակայվել է հարթակում, եւ Սեմյոնովկա լեռնանցքի տարածքում, հեռուստաշտարակից ոչ հեռու (Սեւանա լճի հյուսիսային ափ) սկսվել են հողմահոսանքի արագության եւ ուղղության (2 տարբեր բարձրություններ), շրջակա միջավայրի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման եւ խոնավության չափումները։ Ծրագրի հարթակը հողմակայանի համար տեղակայված է Սեմյոնովկայի լեռնանցքի տեղանքում՝ ծովի մակերեւույթից 2435 մ բարձրության վրա։ Հարթակը զարգացած ենթակառուցվածք ունի՝ ե՛ւ ճանապարհն է մոտ, ե՛ւ երկաթուղին։ Գնահատվել է 17 հողմատուրբինների տեղակայումը՝ յուրաքանչյուրը 850 կՎտ դրվածքային հզորությամբ։ Հողմատուրբինի գեներատորների ընտրությունը սահմանփակվում է բաղադրիչների չափով (հիմնականում աշտարակի մասի երկարությունը, թիակների եւ էլեկտրաէներգիայի բաշխիչ պահարանի չափերը)՝ տեղակայված հզորությունը բերելով 14.5 ՄՎտ—ի։ Հողմի միջին տարեկան արագությունը հիմնված է մոնիթորինգի առկա տվյալների վրա՝ 6.4 մ/վրկ։ Էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրությունը հաշվարկված է 25 ԳՎտժ։ Ծրագրի արժեքը նախատեսված է 22.1 մլն եվրո (հիմնված մատակարարների եւ տեղական շինարարական ընկերությունների հղումներին)։ Շահագործման եւ տեխնիկական սպասարկման տարեկան ծախսերը հաշվարկված են 330 հազ. եվրոյի չափով, իսկ ծրագրով պայմանավորված պարբերական ծախսերը՝ 750 հազ. եվոյի չափով՝ մեկ անգամ 12 տարիների ընթացքում հիմնական շարժակի շղթայի համար եւ 50 հազ. եվրոյի չափով՝ 15 տարին մեկ անգամ թիակների համար։ 
Տարբեր հաշվարկներ կան՝ կապված ծրագրի տնտեսապես նպատակահարմարության եւ աննպատակահարմարության հետ։ Օրինակ, retScreen կոչված վերլուծությունը ցույց է տալիս, որ հաշվարկված՝ 0.076 եվրո/կՎտ.ժ հողմաէներգիայի սակագինը չի կարող ապահովել ծրագրի առեւտրական կենսունակությունը։ Ծրագիրը կենսունակ է դարձնում 0.12 եվրո /կՎտժ սակագինը։ Կարելի է Հայաստանում ընտրել այլ վայրեր՝ հողմի ավելի բարձր միջին արագությամբ, որը շատ կբարելավի իրագործելիությունը ծրագրի։ Կամ՝ կարելի է սակագնի հարցը թողնել մի կողմ՝ մտածելով էժան մատակարարներ փնտրելու եւ շինարարության ծախսը նվազեցնելու ուղղությամբ։ Շուկան բազմակի հնարավորություններ է տալիս։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով տեղանքի պիտանելիությունը՝ հողմաէլեկտրակայանի նախագծի ուսումնասիրությունները իրականացվել են՝ օգտվելով 2 համակարգչային ծրագրերից՝ WindPro (1 տուրբին) եւ RETScreen (14.5 մՎտ հզորությամբ կայան)։ Վերլուծությունների նպատակով ընտվել է VESTAS V52/850կՎտ/44մ տուրբինը՝ հաշվի առնելով մի շարք հիմնավորումներ։ Նախ՝ սարքավորումների չափերը։ Քանի որ տրանսպորտային սահմանափակում կա (միայն թիակի երկարությունը 28 մ է, ռոտորի տրամագիծը՝ 58 մ), թիակը կարող է տեղափոխվել դեպի Հայաստան երկաթգծով կամ  ճանապարհներով։ Երկար թիակները կարող են տեղափոխվել ինքնաթիռով, բայց սա էլ տնտեսականորեն հիմնավորված չէ։ Ամենահարմար տուրբինները 850 կամ 900 կՎտ— ին մոտ տուրբիններն են։ Ընտրվել են երկու մատակարար միջազգային ճանաչում ունեցող ընկերություններ՝ GAMESA (Իսպանիա) եւ VESTAS (Դանիա), որոնք ունեն բազմաթիվ նման չափի սարքավորումների տեղադրման փորձ։ Սակայն միայն դանիական VESTAS—ն է հետաքրքրություն հայտնել Հայաստանում նախագիծ իրականացնելու։ Մի խոսքով, վերլուծությունները ցույց են տվել, որ 14.5 Մվտ հզորության կայանի համար ակնկալվող արտադրությունը կազմում է տարին 25.250.000 կՎտժ։
Վերջում համեմատության համար հավելենք, որ Հայաստանում առաջին հողմակայանը, որ Պուշկինի լեռնանցքում է, 2 ՄՎտ հզորություն ունի։ Ընդհանրապես մեր երկրի հողմաէներգետիկայի տեսական ներուժը գնահատվում է 10.7 ԳՎտժ, տեխնիկապես մատչելին՝ 10 տոկոս հզորության գործակցի դեպքում մոտավորապես 1.1 ԳՎտժ։ Ի դեպ, այդ ներուժը ճշգրտելու նպատակով ժամանակին մեր էներգետիկայի նախարարության նախաձեռնությամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տեխնիկական աջակցությամբ «Սոլարեն» ընկերությունն ու ԱՄՆ—ի ազգային վերականգնվող էներգետիկայի լաբորատորիան մշակել էին Հայաստանի հողմաէներգետիկ քարտեզը։ Ըստ դրա, պաշարները բավարար էին մեր երկրում շուրջ 8—10 տարածքներում 1000 ՄՎտ ընդհանուր հզորությամբ ցանցային հողմաէլեկտրակայաններ կառուցելու համար։ Խոսքն այս թվում նաեւ Պուշկինի եւ Սոթքի լեռնանցքների մասին էր։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 489 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024