ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 01:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 29 » Ներդրված ջանքերը գնահատվել են /Տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2016թ. մրցանակների հանձնման արարողությունը/
14:46
Ներդրված ջանքերը գնահատվել են /Տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2016թ. մրցանակների հանձնման արարողությունը/

Նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությունը։ 
Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը եւ դրամական պարգեւը, մրցանակակիրներին հանձնել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը։ Նախագահի մրցանակները շնորհվել են՝ հիմք ընդունելով տվյալ բնագավառում ՀՀ նախագահի մրցանակ հիմնելու մասին հրամանագիրը եւ հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի առաջարկությունները։
Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, մաղթել նրանց ստեղծագործական մեծ եռանդ եւ նորանոր ձեռքբերումներ. «Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Սիրելի՛ մրցանակակիրներ,
Սրտանց ողջունում եմ ձեզ եւ շնորհավորում Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Շատ ուրախ եմ, որ այսօր հանդիպում ենք եւ շփվում նման հաճելի առիթով՝ պատշաճ գնահատելով ձեր վաստակը։
Այդ գործում արդեն տարիներ շարունակ մեզ սատարել են Պողոսյան ընտանիքի հարգարժան անդամները։ Օգտվելով առիթից՝ ելույթիս հենց սկզբում ցանկանում եմ բոլորիս անունից մեկ անգամ եւս երախտագիտություն հայտնել նրանց այս կարեւորագույն աշխատանքը համատեղ կատարելու համար։
Սիրելի՛ Ժան, արդեն տարիներ շարունակ մենք միասին բացահայտում ենք մեր երկրի եւ ժողովրդի ստեղծագործական ներուժը, խրախուսում ենք մեր գիտնականներին եւ արվեստագետներին՝ շարունակելու իրենց նվիրական աշխատանքը։ Սա լուրջ ներդրում է Հայաստանի շենացման գործում, եւ, անշուշտ, մեծապես գնահատում ենք։
Սիրելի՛ բարեկամներ,
Ըստ ավանդույթի, մեր ժողովրդի ստեղծագործական մտքի եւ թռիչքի ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը՝ հայոց այբուբենը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցին երեւացել է տեսիլքի ձեւով։ Պատմաբաններն ասում են, որ շատ գիտական հայտնագործություններ պատահականության, անգամ երազի արդյունքում են կատարվել։
Նման պնդումները կարող են հիմքեր ունենալ, սակայն ճշմարտությունն արտացոլում են միայն մասամբ։ Այո՛, պայծառացումը կարող է տեղի ունենալ վայրկենապես՝ անգամ ենթագիտակցության մեջ։ Սակայն նման, այսպես ասած, «պատահականությունները» տեղի են ունենում միայն այն մարդկանց հետ, ովքեր տարիներ շարունակ հող են պատրաստել դրա համար։
Ստեղծագործական աշխատանքը պահանջում է տարիների սեւեռուն եւ հետեւողական նպատակադրում։ Տեղեկատվության, գիտելիքի, հմտության եւ փորձի համադրումը երբեք չի կարող անհետեւանք լինել։ Դրանք են այն ամուր հիմքերը, որ բերում են ստեղծագործական թռիչքի։ Ամեն մի վայրկենական պայծառացման պատմության թիկունքում թաքնված է երկար տարիների տքնաջան աշխատանք։
Վստահ եմ, որ այս պարգեւին արժանացած յուրաքանչյուր ոք ունի իր երկարամյա ջանքերի, ճշմարտության փնտրտուքների, սխալների հայտնաբերման եւ շտկման մի յուրահատուկ պատմություն։
Այս պարգեւատրումը առաջին հերթին երիտասարդների համար թող լինի հաջողության պատմության առաջին էջը, որպեսզի նոր պարգեւները եւ միջազգային ճանաչումը չուշանան։
Հարգելի՛ դափնեկիրներ,
Խոսքս ամփոփելով՝ կրկին շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում ստեղծագործական մեծ եռանդ եւ նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս մեր ժողովրդի, ի շահ մարդկության։
Շնորհակալություն»։

Մրցանակակիրները  ոգեւորված են

«Ամեն անգամ երբ գալիս եմ Հայաստան, ինձ տանն եմ զգում»,–ասաց «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը։
«Նախագահի մրցանակի ստեղծումից ի վեր 17 տարի է անցել։ Ինձ համար մեծ պատիվ է, որ մենք այսքան տաղանդավոր մարդկանց միասին ենք հավաքում, խրախուսում ենք իրենց ջանքերում, եւ նրանք հպարտորեն ներկայացնում են Հայաստանը։ Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ այստեղ գտնվելու եւ այս մրցանակները հանձնելու համար։ Սա շատ կարեւոր ձեռնարկ է»,–նշեց Պողոսյանը։
Սփյուռքահայ բարերարն ընդգծեց, որ իր եւ հիմնադրամի համար շատ կարեւոր է գնահատել այս բացառիկ մարդկանց տաղանդը. «Շարունակելու ենք ողջունել, խրախուսել մեր տաղանդավոր անհատներին»։
Նա նշեց, որ հիմնադրամն այս տարի աջակցություն է ցուցաբերել սիրիահայ փախստականներին, այցելել են Բեյրութի դպրոց, այժմ էլ Սիրիայում եւ Լիբանանում աշխատանքներ են իրականացնում։
Ժան Պողոսյանն անդրադարձավ նաեւ Վենետիկում անցկացվող «Viva Arte Viva» խորագրով արվեստի միջազգային 57—րդ բիենալեին, որտեղ արվեստագետներ Ռաֆայել Մեգալի, Միրո Պերսոլյանի հետ միասին Հայաստանը ներկայացնում է նաեւ ինքը. «Մի քանի շաբաթ առաջ որպես գեղանկարիչ Վենետիկի բիենալեում բացեցի իմ ցուցահանդեսը եւ պատիվ ունեցա ներկայացնել Հայաստանը։ Պետք է բարձրացնենք մեր երկրի անունն ավելի ու ավելի»։
«Մեծ է ոգեւորությունս, քանի որ տարիներ շարունակ միայնակ աշխատելով՝ արժանանում եմ Հայաստանի նախագահի մրցանակին»,—ասաց Հանս–Լուկաս Կիզերին։ Նա նշեց, որ թեպետ 1980—ական թվականներից է սկսել ուսումնասիրել Հայաստանը, սակայն երբեք չէր եղել այստեղ։
«Հիմա առաջին անգամ մի երկրում եմ, որն իմ սրտի վրա ազդեցություն է ունեցել։ Իմ գիտական ուսումնասիրությունը ի հայտ եկավ որպես ներդրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Իմ աշխատանքը քաղաքական չէ, ես այն որպես պատմաբան եմ կատարել։ Չկա մի ցեղասպանության ուսումնասիրություն՝ առանց հղում անելու Հայոց ցեղասպանությանը»,–ասաց նա, ապա ավելացրեց, որ մոտ ապագայում հայ—թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը շատ թույլ է։
«Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ։ Կարող եմ ասել, որ կյանքը ծաղկում է Հայաստանում։ Ես այստեղ տեսնում եմ մշակույթ, մայրաքաղաքում տեսնում եմ ոչ միայն հերոսների եւ քաղաքական գործիչների արձաններ, այլեւ գրողների եւ երաժիշտների»,—լրագրողների հետ զրույցում ասաց շվեյցարացի պատմաբան Հանս–Լուկաս Կիզերը՝ նշելով, որ դա լավ նշան է։
«Կյանքիս ամենահուզումնալից պահն եմ ապրում»,–մրցանակը ստանալիս ասաց Բագրատ Էստուկյանը։
Նա նշեց, որ տարիներ շարունակ լուսահոգի Հրանտ Դինքի հետ նույն սենյակում աշխատել ու ամեն ինչ արել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. «Մենք ավանդույթներն ենք շարունակում, որպեսզի շղթան չկորի»։
Բագրատ Էստուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Թուրքիայում հայության համար աշխատելու ավելի շատ հարմարություններ կան, քան օրինակ՝ Ամերիկայում կամ Ֆրանսիայում։
«Մարդիկ մոտենում են, շնորհավորում ու ասում, որ դժվար պայմաններում ենք աշխատում, դա հերոսություն է, եւ այդ պահին ես հանկարծ մտածեցի, թե արդյոք մեր պայմաններն են շատ դժվար, թե օրինակ՝ ամերիկահայերինը կամ ֆրանսահայերինը։ Կարծես, ես ավելի հանգիստ եմ իմ գործերի մեջ։ Մենք ավելի դժվար պայմաններում չենք, պարզապես հայատյաց կառավարություններ կան մեր շուրջ ամբողջ 100 տարի, եւ այդ հայատյաց քաղաքականությունը ժողովրդին թունավորելուն է միտված, եւ բնականաբար մարդկանց մի մասի վրա այն ազդեցություն է ունենում։ Ավելորդ մի մտահոգվեք, մենք մեր երկրի մեջ ենք, Արեւմտյան Հայաստանում ենք»,–ասաց Բագրատ Էստուկյանը։ hhpress.am

Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ


***
ՀՀ նախագահի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2016 թվականի մրցանակ է շնորհվել Բագրատ Էստուկյանին (Թուրքիա)՝ Հայոց ցեղասպանության խնդիրը «Ակոս» թերթում մշտապես արծարծելու համար, Հանս—Լուկաս Կիզերին (Շվեյցարիա)՝ Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար։
Հանրապետության նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ նախագահի 2016 թվականի մրցանակ է շնորհվել.
տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Գեւորգ Բաղդասարյանին եւ Մարինե Միկիլյանին՝ «Մագնիսաառաձգական փոխազդեցությունների էֆեկտները հաղորդիչ սալերում եւ թաղանթներում» (անգլերեն) մենագրության համար,
գրականության բնագավառում՝ Ղուկաս Սիրունյանին՝ «Բաց արեք, ես եմ» բանաստեղծությունների ժողովածուի համար։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝
արվեստի բնագավառում՝ Ռիմա Նանյանին՝ «Անորոշ մարմնավորումներ» գրաֆիկական շարքի համար, Լեւոն Պողոսյանին՝ «Հին Աստվածներ» քանդակների շարքի համար,
գրականության բնագավառում՝ Արմեն Սարգսյանին՝ «Չկարդացած գրքերի փոխարեն» բանաստեղծությունների ժողովածուի համար, Արամ Մամիկոնյանին՝ «Ծանր ջուր» բանաստեղծությունների ժողովածուի համար։
Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝
«Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Սարգիս Բաժբեուկ—Մելիքյանին եւ Մարիաննա Մարտիրոսյանին,
«Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Ռոման Նամալյանին (դաշնամուր) եւ Արսեն Զաքարյանին (կլարնետ)։
Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հիմնումից ի վեր (2001—2017թթ.) 348 անհատ եւ կազմակերպություն, այդ թվում՝ 24 միջազգային, արժանացել են մրցանակի։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 317 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024