ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 18.08.2017, 01:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [428]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [14]
Պաշտոնական [330]
Մշակույթ [13]
Հասարակություն [618]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [480]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 13 » Նոր խորհրդարանի ընտրությունները ապրիլի 2—ին են /13 ընտրատարածքներում նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5—ին/
10:02
Նոր խորհրդարանի ընտրությունները ապրիլի 2—ին են /13 ընտրատարածքներում նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5—ին/

2016թ. դեկտեմբերի 30—ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ։ Հանձնաժողովը հաստատել է հանրապետության նախագահի հրամանագրով 2017 թվականի ապրիլի 2—ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ ժամանակացույցում ընդհանուր առմամբ ներառված է 117 կետ, որոնք կարգավորում են բոլոր այն իրավահարաբերությունները, որոնք ամրագրված են ընտրական օրենսգրքում։
Առաջադրման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը մեկնարկելու է 2017թ. փետրվարի 6—ին եւ ավարտվելու է 2017թ. փետրվարի 16—ին։ Փետրվարի 16—ից մինչեւ փետրվարի 26—ը, ժամը 18։00—ը գրանցման համար նախատեսված ժամանակահատվածն է։ «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը կմեկնարկի 2017թ. մարտի 5—ից եւ կավարտվի 2017թ. մարտի 31—ին, ժամը 24։00—ին։ Քվեարկության օրն ապրիլի 2—ն է։ Էլեկտրոնային քվեարկությունը կմեկնարկի 2017թ. մարտի 24—ին։ Հիշեցնեմ, որ այս կարգով քվեարկությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող քաղաքացիները եւ նրանց ընտանիքի անդամները։ Էլեկտրոնային քվեարկության համար սահմանվում է երկօրյա ժամկետ, քվեարկությունը կավարտվի 2017թ. մարտի 26—ին»,–ասել է ԿԸՀ նախագահը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով լիազոր մարմնի կողմից ըստ ընտրական տարածքների ընտրողների թվի վերաբերյալ տրամադրված տեղեկանքը եւ ընտրողների ռեգիստրի թիվը, որոշմամբ սահմանել է Ազգային ժողովի ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը։
Հանձնաժողովը հաստատել է նաեւ 2017—ին առաջին անգամ կիրառվող տարածքային թեկնածուների քանակը։ Նախկին 41—ի փոխարեն Հայաստանն այժմ բաժանվելու է 13 ընտրատարածքների, որոնցից ամեն մեկում կուսակցությունները կկարողանան առաջադրել 7—15 թեկնածուների՝ կախված, թե որքան է այդ տարածքում ընտրողների թիվը։ Ամեն 15 հազար ընտրողի հաշվարկով 1 թեկնածու է։ Օրինակ, Տավուշի մարզում քաղաքական ուժերը կկարողանան առավելագույնը 7 թեկնածուի անուն տալ, իսկ Շիրակում՝ 15։
Նիստի ավարտից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել 2017թ. ապրիլի 2—ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման հետ կապված՝ ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմինների եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը ներկայացվել է Ազգային ժողովի ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը, պարզաբանվել յուրաքանչյուր մարմնի գործառույթները, ինչպես նաեւ այդ գործառույթների իրականացման ժամկետները։
ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2—ին կայանալիք հերթական ընտրություններին նախորդող վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ—ում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնությունների թիվը։ Դրանք են. եզդիներ՝ 35 հազար 308 քաղաքացի, ռուսներ՝ 11 հազար 911, ասորիներ՝ 2 հազար 769, քրդեր՝ 2 հազար 162։
Նշենք, որ ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդ պատրաստ է եթեր հեռարձակել 28 հանրապետական եւ մարզային հեռուստաընկերություն, ինչպես նաեւ՝ 8 ռադիոընկերություն։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին վկայում են հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հրապարակած տվյալները։
Հրապարակած տեղեկանքի համաձայն՝ մասնավորապես «Շանթ», եւ «Արմենիա», հեռուստաընկերությունները սահմանել են հավասարաչափ՝ 100.000 դրամ/րոպե սակագինը, որն ամենաբարձրն է։ «Արմենիան» կուսակցություններին եւ դաշինքներին պատրաստ է մեկ օրվա ընթացքում հատկացնել 6 րոպե վճարովի եթերաժամանակ, իսկ «Շանթը» որեւէ սահմանափակում չի նշել։
Հանրային հեռուստաընկերության եւ Հ2—ի եթերում սեփական ծրագրերը ներկայացնելու յուրաքանչյուր րոպեի համար քաղաքական ուժերը կվճարեն 60.000 դրամ։


Քվեարկությանը  մասնակցած անձանց  ցուցակները կսկանավորվեն ու կհրապարակվեն
 

Իսկ երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ընդունվել է Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորելու կարգը սահմանելու մասին որոշումը։
Նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է ընտրական նոր օրենսգրքից բխող պահանջներով։
Այսպիսով, քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները սկանավորելու են տեղամասային ընտրական հանձնաժողովներում եւ դրանից հետո հրապարակվելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում՝ ներբեռնելու հնարավորությամբ։
«Սա արվում է ընտրական գործընթացի նկատմամբ հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով»,–հայտարարել է Մուկուչյանը։
Հիշեցնենք՝ քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը ընդդիմության հիմնական պահանջներից մեկն էր, որը երկարատեւ բանակցություններից հետո ընդունվել էր իշխանությունների կողմից։
 

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 70 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017