ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 27.07.2017, 20:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [428]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [618]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [480]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 22 » Ողջախոհությունը՝ ծանր պահերի ուղեկից /Անկարգություններ հրահրելը կարող է ծանր հատեւանքների հանգեցնել/
12:31
Ողջախոհությունը՝ ծանր պահերի ուղեկից /Անկարգություններ հրահրելը կարող է ծանր հատեւանքների հանգեցնել/

Չնայած վերջին օրերին իրավապահ մարմինների ներկայացուցիչների, մշակույթի, հասարակական—քաղաքական գործիչների հնչեցրած բազմաթիվ կոչերին՝ չսրելու իրավիճակը եւ հնարավորություն տալու պատկան մարմիններին ՊՊԾ գնդի վրա հարձակված եւ պատանդներ վերցրած խմբի հետ բանակցելով ստեղծված վիճակը հաղթահարելու ելքեր գտնելու վերաբերյալ, նախօրեի ուշ երեկոյան տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ։ 
Ոստիկանությունը բերման է ենթարկել անկարգություններ հրահրած եւ կատարած ցուցարարների։ Այնուհետեւ իրավիճակը զգալիորեն հանդարտվել է։ Ժամը 04։00—ի մոտ ոստիկանությունը Խորենացու փողոցում երկու անգամ զգուշացրել է, որ հավաքն անօրինական է, սակայն ցուցարարները հրաժարվել են լքել տարածքը։ Հաջորդ քայլով ոստիկանությունը ցրել է հավաքը՝ մեկ տասնյակից ավելի ցուցարարների բերման ենթարկելով։ Տարածքում քննչական գործողություններ են կատարվել, ապա համապատասխան ծառայությունները տարածքը մաքրել են աղբից։
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հուլիսի 20—ին՝ ժամը 22։15—ի սահմաններում, մի խումբ ցուցարարներ կատարել են անկարգություններ, որոնք ուղեկցվել են գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 2—րդ վաշտի աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ, որի հետեւանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը։
Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225—րդ հոդվածի 2—րդ մասի հատկանիշներով՝ «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»։
Ըստ աղբյուրի, կազմվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են քննիչներ տարածքային ստորաբաժանումներից։ ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է քննչական խմբին՝ ապահովել քրեական գործի նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը։
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ—որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ։ Ներբեռնվել եւ ուսումնասիրվում են անկարգությունների վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը։
Հուլիսի 21—ին՝ ժամը 08—ի դրությամբ, զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 28 անձ, որոնցից 16—ը՝ ձերբակալվել։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։
Իսկ Հայաստանի ոստիկանությունը հայտնել է, որ հուլիսի լույս 21—ի գիշերը իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր եւ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածանքով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարածքային բաժիններ են բերվել 136 քաղաքացիներ։
Օրենքով սահմանված ժամկետում կասկածը չհիմնավորվելու բոլոր դեպքերում անձինք ազատ են արձակվել ոստիկանությունից կամ ներկայացվել են նախաքննության մարմնին՝ քննչական գործողություններ կատարելու համար։
«Հանցագործություն կատարելու կասկածը բավարար լինելու հիմքով մի քանի դեպքերում նախաքննության մարմնի կողմից իրականացվել է «ձերբակալում» քննչական գործողություն։ Ձերբակալվածների թիվը կհայտնվի լրացուցիչ»,–ասված է հաղորդագրությունում։
Խորենացի փողոցում երեկ գիշեր տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Երեւանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29—ը՝ ոստիկան։ 15—ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։ Այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։
Օրվա վերջին բուժում ստացողների մեծ մասը դուրս է գրվել։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ առավոտից քաղաքացիների ահազանգերի հիման վրա այցելել է ոստիկանության ստորաբաժանումներ՝ տեղում անձամբ ծանոթանալու ստեղծված իրավիճակին եւ քաղաքացիների՝ բերման ենթարկելու իրավական հիմքերին։ Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Նա այցելել է նաեւ բուժհիմնարկներում օգնություն ստացող քաղաքացիներին։
Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ հայտարարություն է արել, որով անթույլատրելի է համարել լրագրողների հանդեպ կիրառված բռնության դեպքերը, ում կողմից էլ որ դրանք կատարված լինեն։


Արձագանքել են  իրադարձություններին
 

Երեկ Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. «Ընդգծելով, որ քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է՝ մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին։ Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում տեղի ունեցած դեպքերից տուժողներին մաղթում ենք արագ եւ լիարժեք ապաքինում։
Մտահոգությամբ ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման եւ ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցները՝ իշխանություններին կոչ ենք անում հարգել համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաեւ բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների առնչությամբ։ Միաժամանակ, ցուցարարներին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում...»։
Հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։ «Մենք վճռականորեն դատապարտում ենք Երեւանում ոստիկանության շենքի զինված գրավումը։ Անընդունելի ենք համարում այդ քրեական դրսեւորումները, որոնք վտանգ են ներկայացնում հանրապետության քաղաքացիների համար»,–ասել է Զախարովան։
Նրա խոսքերով՝ նախարարությունը «աջակցում է իրավիճակի կարգավորման ուղղությամբ Երեւանի ձեռնարկած միջոցներին»։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 21 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017