ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 30.04.2024, 10:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 11 » Որքանով է լուրջ ԻՊ—ի սպառնալիքը Հարավային Կովկասում
13:15
Որքանով է լուրջ ԻՊ—ի սպառնալիքը Հարավային Կովկասում

«Իսլմական պետությունը» դառնալով ծայրահեղական ամենահզոր խմբավորումը՝ վերածվել է լուրջ սպառնալիքի ողջ աշխարհի համար. բացառություն չէ նաեւ Հայաստանը։ Վերջին շրջանում այդ սպառնալիքը Հայաստանի ԶԼՄ—ներում հաճախ է քննարկման առարկա դառնում։ Չբացառելով այդ վտանգը եւ հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ պետք է նշենք, որ թերեւս Հարավային Կովկասի հանրապետություններից Հայաստանի հանդեպ սպառնալիքը նվազագույնն է։
Ադրբեջանում իսլամիստ արմատականները, ի սկզբանե պարարտ հող տեսնելով, լուրջ քարոզչություն ծավալեցին։ Թեեւ բնակչության 75–80 տոկոսը շիաներ են, սակայն խորհրդային 70—ամյա իշխանության ընթացքում աթեիստական քարոզչության պայմաններում նրանք իսլամի երկու ուղղությունների միջեւ տարբերությանը տեղյակ չէին ու լուրջ չեն ընդունում։ Մյուս կողմից, սունիականության տարածմամբ շահագրգիռ էին իշխանությունները՝ ընդդեմ Իրանի ազդեցության տարածման, շահագրգիռ էր նաեւ Թուրքիան։ Ուստի Սաուդիան Արաբիայի, Քուվեյթի բարեգործությամբ համեմված քարոզչությունը թերեւս ողջունվում էր։ Ավելին, 1993թ. Հեյդար Ալիեւի իշխանության գալով Ադրբեջան—ԼՂՀ ռազմական բախումների ընթացքում, ինչպես նշում են արեւմտյան աղբյուրները, ավելի քան 1000 արաբ—աֆղաններ, աֆղաններ ու պակիստանցիներ իբրեւ վարձկաններ կռվեցին Ադրբեջանի բանակի կազմում, սակայն որեւէ հաջողություն չարձանագրեցին։ 
Այսուհանդերձ, իսլամական արմատականության տարածումն Ադրբեջանում շարունակվեց, ընդհուպ որոշ պաշտոնյաներ սկսեցին մտահոգություն հայտնել։ Դա է վկայում Ադրբեջանի անվտանգության փոխնախարար Թոֆիկ Բաբաեւի 2001թ. ապրիլի 2—ի հայտարարությունն առ այն, որ դրսից ֆինանսավորվող վահաբական խմբերը հազարավոր ադրբեջանցիների են հավաքագրել եւ դարձրել իրական վտանգ աշխարհիկ կառավարության համար։ Նույնիսկ Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն դեռեւս 2007թ. դեկտեմբերին մտահոգություն հայտնելով Ադրբեջանում վահաբականության տարածման առիթով, շեշտել էր, թե այդ երկրում նման նպաստավոր պայմաններ չկան որեւէ այլ աղանդի ու ուղղության համար։ Սիրիայի դաիշականների խմբերին ու այլ ծայրահեղ խմբավորումներին 2012թ. ակտիվորեն սկսել են անդամակցել Ադրբեջանի ծայրահեղականները եւ Թուրքիայի տարածքով մուտք գործել Սիրիա։ 2015թ. հունվարին թուրքական «Յենի չաղ» օրաթերթը գրել էր, որ ԴԱԻՇ—ը Ադրբեջանում խիստ ակտիվ գործունեություն է ծավալում եւ ադրբեջանցիներին անհրաժեշտ ուսումնավարժությամբ նախապատրաստելով՝ Թուրքիայի տարածքով ուղարկում Սիրիա։ Վերջին ժամանակներում Բաքուն արդեն դաիշականների սպառնալիքը լուրջ ընդունելով՝ պայքար է սկսել դրանց դեմ, սակայն զգուշավորությամբ, քանզի հակառակ դեպքում կհայտնվի հարվածի տակ։ 
Նշենք նաեւ, որ դաիշականներն Ադրբեջանը համարել են այն երկիրը, որտեղ հուսով են, որ իսլամական իշխանություն է հաստատվելու։ Ըստ երեւույթին նպատակամղված են այդտեղից էլ տարածվել դեպի Հյուսիսային Կովկաս։ Եթե իրոք Ադրբեջանում իշխանության գան դաիշականները, ապա այդ դեպքում լուրջ սպառնալիքի տակ կհայտնվի նաեւ Հայաստանը։ Բայց զարգացումների նման ընթացքի հավանականությունը մեծ չէ, թեեւ բացառված չէ, որ Ալիեւի իշխանության դեմ գործողություններ ծավալեն։ Ըստ միջազգային ԶԼՄ—ների՝ «Իսլամական պետության» ՆԳ նախարար Աբդոլվահեդ Խոդայարը ադրբեջանցի դաիշականների հավաքին դրվատանքի է արժանացրել նրանց՝ իշխանությունների դեմ պայքարի պատրաստակամությունը եւ շեշտել, որ Բաքուն պետք է ազատագրեն։ Ստեղծված իրավիճակը մտահոգել է նաեւ Իրանին, դեռեւս 2014թ. իրանական «Ջոմհուրիե էսլամի» օրաթերթը նախազգուշացրել էր դաիշականների՝ Իրանի սահմանին մոտենալու առնչությամբ։ Իսկ 2015թ. Իրանի Արդաբիլ նահանգի համանուն քաղաքի հոգեւոր առաջնորդը եւս նախազգուշացում է հնչեցրել այդ նահանգի սահմաններին դաիշականների մոտեցման վտանգի մասին։
Նշենք, որ դաիշականների գործունեության թիրախ դառնալու վտանգը Հայաստանի համեմատությամբ առավել մեծ է նաեւ Վրաստանում։ Դա է վկայում Թուրքիայի «Քաֆքասըմ» կենտրոնի տնօրեն, դոկտոր Հասան Օքթայի ուսումնասիրությունը Վրաստանի Բոլնիս քաղաքում, որտեղ բանկչության մեծ մասը ադրբեջանցիներ են։ Նա նշել է, որ այդ քաղաքում եւ այլ բնակավայրերում, որտեղ զգալի թվով ադրբեջացիներ կան, ծայրահեղականությունը զգալիորեն տարածվում է, ինչը պատճառաբանում է Վրաստանի իշխանությունների կողմից իսլամական գործունեության սահմանափակումներով, մասնավորապես Սաակաշվիլիի օրոք, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծել արմատականության տարածման համր։ Օքթայը նշում է, որ եթե մեծերն ու միջին տարիքի մարդիկ հակված չեն դեպի ծայրահեղական կազմակերպությունները, ապա անտեղյակ երիտասարդությունը գնում է դեպի դրանք։ Օքթայը հավելում է, որ  ադրբեջանցիները նաեւ հրաժարվում են վրացիների հետ տնտեսական կապերից եւ առավելապես կապեր ունեն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ 
Հետեւաբար, բացառված չէ, որ Վրաստանում դաիշականների հզորացումը եւս Հայաստանի համար սպառնալիք դառնա։ Այդ դեպքում Հայաստանին անհրաժեշտ կլինի առավել մեծ ուշադրությամբ հետեւել Վրաստանի սահմանները հատողներին։ hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 385 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024