ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 16:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 25 » Ուժով չենք պահանջում, այլ օրենքի ուժով /Թուրքիան գնալով ավելի նուրբ ու ճկուն քաղաքականություն է վարում/
16:46
Ուժով չենք պահանջում, այլ օրենքի ուժով /Թուրքիան գնալով ավելի նուրբ ու ճկուն քաղաքականություն է վարում/

Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացի, ինչպես նաեւ ցեղասպանության 100—ամյա տարելիցին ընդառաջ առկա ակնկալիքների վերաբերյալ «Panorama.am»—ը զրուցել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

–Պարոն Սաֆրաստյան, այս պահին ի՞նչ աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, եւ ինչպե՞ս եք գնահատում դրանց արդյունավետությունը։
–Իհարկե, մենք պետք է ուրախությամբ արձանագրենք, որ տասնամյակների ընթացքում մեր ժողովրդի պայքարը որոշակի արդյունք տվել է, քանի որ 20—ից ավելի երկրներ ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Վերջին շրջանում այդ թվաքանակի շոշափելի աճ չենք արձանագրել։ Ես կարծում եմ, այստեղ մի խնդիր կա։ Շատ պետություններ սպասում են Միացյալ Նահանգների դիրքորոշմանը, սպասում են, թե ԱՄՆ նախագահը կարտաբերի՞ «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ։ Եթե դա տեղի ունենա, կամ ամերիկյան Կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կարծում եմ, մենք մեծ թվով պետությունների շարան կունենանք, որոնք եւս կճանաչեն։ Իսկ ամերիկացիների մոտեցումը հետեւյալն է՝ Թուրքիան տարածաշրջանային զարգացումներում մեծ դերակատարություն ունի, եւ այս առումով, ամերիկացիները ենթարկվում են թուրքական ճնշմանը։
–Իսկ մյուս տերությունների դիրքորոշումներում կա՞ն փոփոխություններ։
–Ես կարծում եմ, որ մենք պետք է մտածենք ավելի խորը։ Օրինակ՝ Գերմանիայի նման կարեւոր երկիրը 2005 թվականին բանաձեւ ընդունեց։ Մի մասը կարծում է, որ այդ բանաձեւով Գերմանիան ճանաչում է ցեղասպանությունը, իսկ մի մասը կարծում է, որ՝ ոչ։ Շատ լղոզված է։ Պետք է պայքար ծավալել, որ Գերմանիան ավելի հստակ դիրքորոշում արտահայտի եւ դատապարտի հանցագործին։ Մենք պետք է գնանք ավելի խորքը։ Հաջորդը Ֆրանսիայի դեպքն է։ Նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց սպասում ենք, որ հաջորդ քայլն անի՝ քրեականացնի ցեղասպանության փաստի ժխտումը։ Սա լուրջ պայքար է պահանջում։
Այստեղ մի հարց էլ կա, որին ուզում եմ անդրադառնալ։ Միայն խորհրդարանում կամ երկրի ղեկավարի կողմից դատապարտելը քիչ է։ Մենք պետք է ձգտենք, որ Հայոց ցեղասպանությունը դառնա Եվրոպայի ժողովրդի հավաքական հիշողության մի մաս, որ միջին եվրոպացին Հայոց ցեղասպանության մասին իմանա դեռեւս դպրոցական դասագրքերից։ Սա նոր ոլորտ է։
–Ձեր նշած պայքարի ոլորտները՝ խորքային ճանաչմանն ուղղված պայքարը եւ դպրոցական դասագրքերում ցեղասպանության թեմայի ներգրավումը մեզ ի՞նչ են տալու։
–Առաջին հերթին դա մեզ տալիս է արդարության զգացողություն, դա ինձ համար ամենակարեւորն է, որ արդարությունն ի վերջո հաղթանակում է։ Երբ մենք պայքարում ենք հանուն ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, մենք հայտնվում ենք ժամանակակից աշխարհի զարգացման ամենաառաջնային ջոկատներից մեկում, որովհետեւ ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է ընդհանրապես մարդկության դեմ։ Բայց միեւնույն ժամանակ, կարծում եմ, չպետք է մոռանալ, որ ցեղասպանության հետեւանքով մենք կորցրեցինք մեր հայրենիքի մեծագույն հատվածը։ Մենք ենթարկվեցինք հայրենազրկող ցեղասպանության։
–Իսկ Թուրքիայի վարքում ինչպիսի՞ փոփոխություններ կան։
–Թուրքիան գնալով ավելի նուրբ ու ճկուն քաղաքականություն է վարում։ Այդ նոր որակի երկու հանգամանք կնշեմ։ Առաջինն այն է, որ իշխանությունները՝ ի դեմս Էրդողանի, փոխել են Թուրքիայի ռազմավարությունը։ Եթե մինչ այդ պաշտոնապես հայտարարվում էր, որ չի եղել ցեղասպանություն, հիմա ղեկավարությունն ասում է՝ եկեք քննենք՝ եղե՞լ է, թե՞ ոչ։ Սա ավելի նուրբ քաղաքականություն է, որը հաշվի է առնում պոստմոդեռնիստական աշխարհընկալման առանձնահատկությունները։ Սա ծուղակ է։ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է։ Կարո՞ղ է ինչ—որ հանձնաժողով լինի, որ որոշի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմ եղե՞լ է, թե՞ ոչ։ Մյուս նոր երեւույթն այն է, որ թուրքերը հասկացան, որ պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պետք է լինի ոչ թե զուտ հայտարարություններով ու այստեղ—այնտեղ փող բաժանելով, այլ այն կոորդինացնել է պետք։ 2000—2001 թվականներին Թուրքիայի փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որի պաշտոնական անվանումը մոտավորապես այսպես է՝ «Այսպես կոչված, հայոց ցեղասպանության մասին անհիմն պնդումների դեմ պայքարի միջոցներ հայտնաբերող հանձնաժողով»։ Այդ հանձնաժողովի անդամներ են բարձրաստիճան պաշտոնյաներ, ռեկտորներ, գիտնականներ, հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, արտասահմանից հրավիրված անձինք եւ այլն։ Ու այդ հանձնաժողովի նիստերն անց են կացվում Թուրքիայի Ազգային անվտանգության շենքում եւ նրա աշխատնաքները տեխնիկական առումով սպասարկում է նույն Ազգային անվտանգության անձնակազմը։ Հանձնաժողովի աշխատանքները շատ գաղտնի են պահվում։ Այն ուսումնասիրում է մեր կողմից տարվող պայքարում ընտրվող հնարավոր ուղղությունները եւ պատրաստվում է։ Մասնավորապես, ասենք՝ եթե տեսնեն, որ մենք պատրաստվում ենք դիմել Հաագայի միջազգային դատարան, իրենք նախահարձակ կլինեն եւ ավելի շուտ կդիմեն՝ մեղադրելով Հայաստանին՝ Թուրքիային ցեղասպանության մեջ զրպարտելու համար։ Շատ կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ Թուրքիայում ոչ մի քաղաքական կուսակցություն չի դնում հայերից ներողություն խնդրելու բարոյական մոտեցման խնդիրը, ինչը դրվում է հասարակության որոշ փոքր խմբերում։
–Ի՞նչ եք կարծում, հասարակության մեջ առաջացած այդ միտումները հայկական կողմը կարո՞ղ է օգտագործել ի նպաստ իրեն։
–Կարծում եմ, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Թուրքական հասարակությունն էլ է, փաստորեն, զոհ, պետական քաղաքականության զոհ է՝ զուրկ լինելով ճշմարտությունն իմանալու հնարավորությունից։ Հիմա ցեղասպանության վերաբերյալ իմ գիրքը թարգմանվում է թուրքերեն։
–Շուտով հատելու ենք ցեղասպանության 100—ամյա տարելիցի սահմանագիծը։ Դա մի գիծ է, որից հետո խնդիրն ավելի բարդանալո՞ւ է, թե՞ ընդհակառակը. ինչո՞վ է այն նշանավորվում։
–Իմ ընկալմամբ՝ 100–ամյակը զուտ սիմվոլիկ նշանակություն ունի։ Մենք ինչպես պայքարել ենք, դրանից հետո էլ պետք է շարունակենք պայքարել եւ որպես Հայաստանի Հանրապետություն, եւ որպես սփյուռք։ Հարյուրամյակը լինելու է երկու տարի հետո, իսկ այդ ժամանակ կամ ավելի ուշ Մերձավոր Արեւելքը մտնելու է մի փուլ, որը կարելի է անվանել քաղաքական սահմանների վերաձեւման փուլ։ Իսկ այդ սահմանները ժամանակին հաստատվել են Սեւրի պայմանագրով։ Կարծում եմ, որ մենք պետք է մեր գործունեությունը, մեր դիվանագիտությունն ակտիվացնենք։ Պետք է հիշեցնենք աշխարհին, որ մենք, ըստ էության, մերձավորարեւելյան ժողովուրդ ենք, հազարամյակներ շարունակ ապրել ենք այստեղ, մեծ ավանդ ունենք մերձավորարեւելյան քաղաքակրթության ձեւավորման մեջ։ Ես հեռու եմ այն մտքից, որ Սեւրի պայմանագրով մեզ հանձնված հողերը կվերադարձնեն, բայց մենք աշխարհին պետք է անընդհատ հիշեցնենք այդ մասին։
Վաղ թե ուշ Մերձավոր Արեւելքում բարձրանալու է քրդական պետության ստեղծման խնդիրը։ Այդպիսի մեծ ժողովուրդ՝ բաժանված տարբեր երկրների միջեւ, չի կարող չունենալ իր անկախ պետականությունը։ Իսկ Սեւրի պայմանագիրը միակ փաստաթուղթն է, որտեղ նշված է Քուրդիստանը, իհարկե, ոչ որպես անկախ պետություն, այլ որպես Օսմանյան կայսրության ինչ—որ շրջան։ Եվ երբ այդ խնդիրը բարձրանա, երբ Քուրդիստան պետության մասին ավելի ռեալ մտածեն, մենք սուս ու փուս չպետք է նստենք։
Մենք ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդիրը պետք է տեղափոխենք իրավական դաշտ, բայց սա շատ բարդ ու երկար ճանապարհ է։ Եվ այդ դեպքում դու ագրեսոր չես դիտվում։ Դա թուրքերն են ասում՝ ագրեսիվ ես, բայց ոչ, մենք խնդրի լուծումը ուժով չենք պահանջում, այլ օրենքի ուժով։ hhpress.am

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 453 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024