ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 17.10.2017, 01:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [444]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [349]
Մշակույթ [14]
Հասարակություն [635]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [131]
Քաղաքականություն [503]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 13 » Ուշադրություն անվտանգությանը /Կներդրվի էլեկտրոնային քրեակատարողական համակարգ/
14:41
Ուշադրություն անվտանգությանը /Կներդրվի էլեկտրոնային քրեակատարողական համակարգ/

Էլեկտրոնային համակարգի ներդրմամբ կբացառվեն ռիսկերը, կպարզեցվեն մի շարք ընթացակարգեր։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասաց, որ այս դրույթը նախատեսված է քրեակատարողական համակարգի 2018—2038 թթ. ռազմավարական ծրագրով։ 
«Էլեկտրոնային ծառայությունները ներդնելով՝ մենք հնարավորություն կունենանք շատ խնդիրներ լուծել։ Քրեակատարողական ծառայողների թիվը բավարար չէ։ Սակայն նորագույն էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ կօպտիմալացնենք քրեակատարողական ծառայողների աշխատանքը»,—ասաց Քրմոյանը։
Բոլոր գործառույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով՝ դատապարտյալի գործի, տույժերի վարում, դիմումների ներկայացում։ Նախնական մշակվել է էլեկտրոնային քրեակատարողական համակարգ, որը դեռ փորձարկման փուլում է։ Մոտակա տարիներին համակարգը պետք է կատարելագործվի։ Փաստաթղթերի կորելը բացառելու, տույժերի եւ ծանուցումների համակարգը հստակեցնելու նպատակով կներդրվեն նոր մոդուլներ։
«Հաճախ մենք ստիպված ենք լինում բողոքի համար հարցում կատարել քրեակատարողական վարչություն, հիմնարկ։ Էլեկտրոնային համակարգի շնորհիվ մեր վերահսկողական ծառայությունն անմիջապես կարող է տեսնել անձի տույժերը, սոցիալական, ինչպես նաեւ առողջական խնդիրները»,—եզրափակեց նախարարի տեղակալը։
Ըստ քրեակատարողական համակարգի 2018—2038 թթ. ռազմավարական ծրագրի՝ քրեակատարողական համակարգում նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում, դատապարտյալների զբաղվածության ապահովում, ծառայությունների պատվիրակման ինստիտուտի ներդրում։ «Քրեակատարողական համակարգում ունենք շատ խնդիրներ, որոնք տարիներ ի վեր պահանջում են նաեւ լուրջ ֆինանսական ներդրումներ։ Այդ պատճառով հանձնարարվել է մշակել հաջորդ 20 տարվա մեր տեսլականը։ Մենք հիմնվում ենք երկարաժամկետ փոփոխությունների վրա։ Ողջ ռազմավարությունը կառուցված է պատժի նպատակների վրա։ Մենք ամրագրել ենք մի սկզբունք՝ քրեակատարողական համակարգը պետք է հստակ ապահովի պատժի նպատակների իրականացումը»,—ասաց Քրմոյանը։
Համակարգում պլանավորել են կարճաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումներ, որպեսզի օրենսդրությունը համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային։ Հաշվի են առել նաեւ հասարակական դաշտի գործընկերների ամրագրած բոլոր խնդիրները։
Ինստիտուցիոնալ պատշաճ համակարգ ապահովելու համար պլանավորում են քրեակատարողական հիմնարկները օպտիմալացնել եւ արդիականացնել։ «Սա նշանակում է կառույցների օպտիմալացում, անհրաժեշտության դեպքում փակում, նոր կառույցների ձեւավորում։ Ռազմավարական ծրագրով մեծ ուշադրություն է դարձված նաեւ անվտանգության համակարգին։ Փախուստի դեպքերը կանխելու համար պետք է կիրառվեն ժամանակակից տեխնոլոգիաներ։ Նախատեսվում է ինչպես գործող կառույցների վերակառուցում, այնպես էլ նորերի կառուցում։ Ռազմավարության մեջ ամրագրված են նաեւ հիվանդանոցային բուժօգնության բարելավմանն ուղղված միջոցառումներ»,—ասաց Քրմոյանը։
Կլինի նաեւ քրեակատարողական ծառայության եւ հիմնարկների կառավարման փոփոխություն։ Կարեւորվել է նաեւ վերասոցիալականացման կոմպոնենտը, որպեսզի կանխվի կրկնահանցագործությունը, եւ անձանց պատրաստեն ապրելու հանրության մեջ։ «Մենք պետք է պատրաստենք անձանց, որոնք, հասարակություն վերադառնալով, վտանգ չներկայացնեն։ Ըստ դրա՝ կարեւորվել է զբաղվածությունը՝ աշխատատեղերի ստեղծումը»,—նշեց Քրմոյանը։
Նախատեսված է նաեւ ծառայությունների պատվիրակման ինստիտուտի ներդրում։ Օրինակ՝ սննդի մատակարարումը եւ այլ գործողությունները պետք է իրականացնեն պատվիրակված մասնավոր սուբյեկտները, որպեսզի ապահովվի թափանցիկություն։ Կարեւորվել են նաեւ քրեակատարողական ծառայողների վերապատրաստումը, բազային կրթությունը, սոցիալական վիճակի բարելավումը։ Կոռուպցիայի դեմ պայքարի համար եւս նախատեսված են կանխարգելիչ եւ իրավապահ գործողություններ։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 2 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017