ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 11:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 37 38 39

ՀՀ նախագահ, Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին։
Խորհրդի կողմից հաստատված օրակարգը ներառել է ԵՊՀ ռեկտորի հաշվետվությունը 2010—2011թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ համալսարանի 2011թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականի ու 2012թ. ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշվի հաստատման վերաբերյալ հարցերը։
Մինչ օրակարգին անցնելը, նախագահն անդրադարձել է տարիներ առաջ ԵՊՀ ուսանողների եւ երիտասարդ գիտնականների հետ իր հանդիպումների արդյունքում սկիզբ դրված եւ հաջողությամբ իրականացվող մի քանի ծրագրերի. «Առաջին այդպիսի ծրագիրը եղավ արտասահմանյան 20 առաջնակարգ բուհերում սովորող հայ երիտասարդների ուսման վարձերի հոգսը հոգալը, եւ այսօր 148 երիտասարդներ, ովքեր սովորում են աշխարհի լավագույն բուհերում, «Լույս» հիմնադրամի շահառուներն են։
Երկրորդ այդպիսի ծրագիրը երիտասարդ գիտնականների, մանկավարժների, դասախոսների, նկարիչների, լրագրողների համար բնակարանային ապահովման ծրագիրն է, որի մի մասն արդեն իրականացվել է։ Մինչեւ 2013թ. մայիս ծրագրի այդ փուլը կավարտենք, որի արդյունքում 1300 երիտասարդ մտավորականներ ապահովված կլինեն իրենց համար մատչելի բնակարաններով։ Հաջորդ ծրագիրը երիտասարդ գիտնականների համար մի հիմնադրամի ստեղծումն էր, որի մասին նրանց հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվել ենք, եւ այդ ծրագիրն արդեն գտնվում է իրականացման փուլում։ Բացի այն ծրագրերից, որոնք իրականացնում է պետությունը, այս ծրագիրը հավելյալ խթան կհանդիսանա երիտասարդ գիտնականների համար։
ԵՊՀ մյուս այդօրինակ ծրագիրը լաբորատորիաների վերազինումն էր։ Այս ուղղությամբ մենք մեր պարտավորությունները կատարել ենք եւ սպասում ենք նոր առաջարկությունների»,—ասել է ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 475 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունվարի 16—ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը Ազգային ժողովում հանդիպեց ԵԽ ԽՎ—ում Ազգային ժողովի պատվիրակության անդամների եւ խորհրդարանական խմբակցությունների հետ։
ԵԽ ԽՎ—ում ԱԺ պատվիրակության հետ հանդիպման սկզբում պարոն Պրեսկոտը նշեց, որ եռօրյա այցի ընթացքում նպատակ ունի ծանոթանալ արդարադատության եւ ոստիկանության ոլորտներում կատարված բարեփոխումների եւ մարտյան դեպքերի հետաքննության ընթացքին։ Վեհաժողովը գտնում է, որ Հայաստանում զգալի դրական փոփոխություններ են իրականացվել, սակայն եղել են նաեւ թերություններ, որոշ խնդիրներ ոստիկանության եւ արդարադատության համակարգերում դեռ լուծված չեն։ Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ համազեկուցողն ասաց, որ հունվարի 16–ին՝ ՀԿ—ների հետ հանդիպման ժամանակ պարզ է դարձել, որ հասարակության ակնկալիքները առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների որակից այս անգամ այլ են։
ԵԽ  ԽՎ—ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը անդրադարձավ պարոն Պրեսկոտին հետաքրքրող հարցերին՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները բոլոր ուղղություններով լուրջ քայլեր են իրականացրել, թեեւ դեռ շատ անելիքներ կան։ Պարոն Հարությունյանի գնահատմամբ՝ ոստիկանության եւ արդարադատության համակարգերի բարեփոխումների հարցում աճել է խորհրդարանի դերը, ինչը շատ կարեւոր է։ Խոսելով առաջիկա ընտրություններից՝ պատվիրակության ղեկավարը նշեց, որ ընտրությունների որակը բարելավելու համար էական նշանակություն ունի նաեւ լրամշակված ընտրական օրենսգիրքը, որը ստացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Նշվեց, որ օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ կանխարգելիչ մեխանիզմներ։ Պարոն Հարությունյանը օրենքի կիրառման հարցում կարեւորեց քաղաքական կամքը, ինչը, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 523 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտակարգ իրավիճակների նախարարներն այսօր կառավարությունում հանդես են եկել ` 2011թ-ի 1-ին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդրիների կատարման ընթացքի մասին հաշվետվությամբ:
Ներկայացնելով ոլորտում իրականացված աշխատանքները՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ իր ղեկավարած կառույցի գերակայություններն են համայնքային աջակցության ծրագրերի միջոցով գյուղատնտեսության արտադրողականության բարձրացումն ու գյուղական բնակչության եկամուտների ավելացումը, հանրապետության առնվազն 40 համայնքում գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումը, ագրարային ոլորտի տեղեկատվական և խորհրդատվական համակարգի բարեփոխումների միջոցով ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացումը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով նախարարության առաջնահերթ ծրագրերն են սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման քաղաքականության ճշգրտումը, Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի էական բարելավումը: Էկոնոմիկայի նախարարության այս տարվա գործունեության հիմնական ուղղություներից են նաև արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ձևավորումն ու դրա մեկնարկի ապահովումը, որակի ազգային ենթակառուցվածքի բարեփոխումների ծրագրերի իրականցումը:
Վարչապետը ե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 523 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պաշտոնական այցով Հայաստանում է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին։
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բրոնիսլավ Կոմորովսկու առանձնազրույցն ու երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները։
Սերժ Սարգսյանը ողջունել է նախագահ Կոմորովսկուն եւ նրա գլխավորած պատվիրակությանը մեր երկրում։ «Սա Ձեր առաջին պաշտոնական այցելությունն է Հայաստանի Հանրապետություն, եւ մենք համարում ենք, որ շատ լավ առիթ է խոսելու մեր հարաբերությունների ապագայի մասին։ Մեր համոզմամբ, հայ—լեհական հարաբերությունները լավ ապագա ունեն, որովհետեւ դրանք մի կողմից հենվում են մեր դարավոր բարեկամության վրա՝ մեր երկու ժողովուրդներն իրար շատ լավ են ճանաչում, մյուս կողմից մենք դավանում ենք ընդհանուր արժեքներ, ինչը հնարավորություն է տալիս խոսելու երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման մասին։
Մենք ցանկանում ենք Լեհաստանի հետ մեր հարաբերությունները խորացնել։ Դուք առաջին անգամ եք այցելում Հայաստան, թեեւ մենք գիտենք, որ Լեհաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո մի փոքր կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 604 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը, եւ այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահը

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Սահմանադրության ընդունման եւ դրանում փոփոխությունների կատարման հանրաքվեները հստակ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդի դիրքորոշումը, թե ինչպիսի երկրում է ինքն ուզում ապրել։ Սա անվիճարկելի ընտրություն է, որի նկատմամբ հարգանքն ու հավատարմությունը բոլորիս սուրբ պարտականությունն է։
Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու մեր նպատակադրումը։ Այն կյանքի կոչելու ուղղությամբ մեծ գործ է արվել, բայց պետք է խոստովանենք, որ շատ բան դեռ լիարժեք իրականություն չի դարձել։ Այսօր մենք մեր քայլերով, մեր հետեւողականությամբ պետք է կարողանանք նոր թափով խթանել երկրի հետագա ժողովրդավարացումը։ Մեր քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները պիտի մտնեն յուրաքանչյուր տուն եւ հիմնարկ, յուրաքանչյուր գյուղ ու քաղաք, պիտի դառնան ոչ միայն Սահմանադրության, այլեւ կյանքի նորմ։ Մենք դա կարող ենք անել, քանի որ դրա համար կան ե՛ւ իշխանությունների քաղաքական կամքը, ե՛ւ ժողովրդի լայն հատվածի անկեղծ մղումը։ 
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս, որ հնարավորությո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 650 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սերժ Սարգսյանը ԱՄՆ Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Բարաք Օբամային, նաեւ այցելել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն եւ շնորհավորել դեսպանատան աշխատակիցներին՝ Միացյալ Նահանգների անկախության 235—րդ տարեդարձի կապակցությամբ։
Հանրապետության ղեկավարն իր խոսքում նշել է, որ Միացյալ Նահանգների Անկախության տոնը շատ մեծ նշանակություն է ունեցել եւ այժմ էլ ունի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, քանի որ, ըստ նախագահի, չկա մի ժողովուրդ, ով չի ցանկանում անկախություն եւ ազատություն։

***
Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ։
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն նախագահ,
Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ամենայն ջերմությամբ շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ՝ ի սրտե մաղթելով Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ամերիկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն։
235 տարի առաջ Ֆիլադելֆիայում ընդունված Անկախության հռչակագիրը խորհրդանշեց կարեւորագույն հանգրվան ժողովրդավարության, մար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 580 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունիսի 29-ին տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանի եւ պատվիրակության անդամ Ռուզաննա Առաքելյանի մամլո ասուլիսը, որտեղ ներկայացվեց հունիսի 21-24-ը Փարիզում տեղի ունեցած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 18-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովի աշխատանքը եւ արդյունքները:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ վեհաժողովում ներկայացված են 28 երկրներ, այն գրանցված է ՄԱԿ-ի կողմից եւ այս տարի համագործակցության պայմանագիր է կնքվել Աֆրիկյան երկրների խորհրդարանական վեհաժողովի հետ: Ըստ պատվիրակության ղեկավարի` վեհաժողովի այս տարվա աշխատանքը ուղղված է եղել քրիստոնեության կրոնական արժեքներին եւ ներկա ճգնաժամի հաղթահարման ճանապարհներին:

Մկրտիչ Մինասյանը տեղեկացրեց, որ վեհաժողովի ընթացքում բոլոր պատվիրակների կողմից միաձայն ընդունվել է Հայաստանի պատվիրակության ներկայացրած «Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ» բանաձեւը: Բանաձեւն ընդունվելուց հետո պարոն Մինասյանը Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել վեհաժողովի պատվիրակներին: Բանաձեւում մասնավորապես նշված է.

«Մենք, 2011թ.-ի հունիսի 21-ից 24-ը Փարիզում կայացած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 18-րդ Գլխավոր վեհաժողովի մասնակիցներս,

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 529 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտին։
Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ակտիվացումը։
Զրուցակիցները խոսել են Հայաստան—Եվրամիություն կապերի խորացմանն առնչվող թեմաների շուրջ՝ նշելով, որ այստեղ նույնպես կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շվեդիան Արեւելյան գործընկերության նախաձեռնողներից մեկն է։
Ընդգծելով երկու երկրների միջեւ առկա հնարավորություններն ու ներուժը՝ երկուստեք կարեւորվել է հայ—շվեդական համագործակցությունը տարբեր ոլորտներում խթանելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 499 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1-12 13-24 ... 433-444 445-456 457-464
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024