ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 29.04.2024, 22:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 8 » Պատրաստ ենք անդամակցելու ԵՏՄ—ին /Սակայն օրակարգային է մնում նաեւ ՀՀ—ԵՄ համագործակցությունը/
12:30
Պատրաստ ենք անդամակցելու ԵՏՄ—ին /Սակայն օրակարգային է մնում նաեւ ՀՀ—ԵՄ համագործակցությունը/

Մինսկում ապրիլի վերջին տեղի ունեցած հանդիպման արդյունքում նախապատրաստվում է Մաքսային միության կանոնների հիման վրա Եվրասիական միասնական տնտեսական միության անդամակցության փաստաթուղթ, որը առաջիկա ամսվա ընթացքում կստորագրվի։ 
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի համոզմամբ. «Սա նշանակում է, որ 2015 թվականի հունվարի 1—ից պետք է գործի Եվրասիական տնտեսական միությունը՝ Մաքսային միության հիմքի վրա։ Մաքսային միությունն այն փոխանցիկ դրոշն է, որը ստեղծելու է նոր տնտեսական տարածք»։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ Մաքսային միության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն զարգացումների ճանապարհով։
«Շարունակում ենք հետեւել Մաքսային միության շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք հետեւողականորեն կատարել Մաքսային միության անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների ամբողջ փուլը»,— նշել է պատգամավորը։
Ա. Զաքարյանի խոսքով, Հայաստանը կանդամակցի տնտեսական միությանը՝ իր անդամակցության հիմքում դնելով նաեւ տնտեսական եւ անվտանգության հարցերը։
ՀՀԿ—ական պատգամավորը օրակարգային է համարում նաեւ ՀՀ—ԵՄ համագործակցությունը. «Փորձելու ենք առաջիկայում, հատկապես եվրոպական խորհրդարանական ընտրություններից հետո նոր ձեւավորվող քաղաքական ուժերի հետ գտնել համագործակցության այն ընդունելի ճանապարհը, որը հնարավորություն է տալու Հայաստանին փոխշահավետ համագործակցություն ծավալել»։
Նա նշել է, որ Հայաստանը շարունակելու է իր բազմավեկտոր քաղաքականությունը, փորձելու է հավասարակշռված գործունեություն ծավալել այն պետությունների, միջազգային հարաբերությունների հետ, որոնք շահագրգռված են Հայաստանում, տարածաշրջանում խաղաղ, կայուն զարգացման հարցում։
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ Արտակ Զաքարյանի կարծիքը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ներկայացուցչական մարմնի ասամբլեայում Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը քվեարկության դնելու մասին։ Նրա կարծիքով, սա վկայում է, որ Կալիֆորնիայում հարգվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Պատգամավորի խոսքով, Լեռնային Ղարաբաղի եւ մյուս նմանատիպ հակամարտությունները լավագույն լուծում ունեն՝ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը։ «Բոլոր ջանքերը պետք է ԼՂ խնդրի խաղաղ եւ քաղաքական կարգավորմանն ուղղված լինեն. մնացյալ հարցերում ԼՂՀ—ն ցույց է տվել, որ փաստացի կայացած եւ ինքնիշխան, ժողովրդավարական սկզբունքներով գործող պետություն է։ Համոզված եմ՝ վաղ թե ուշ գործընթացների արդյունքում ԼՂՀ—ն բանակցությունների ինքնուրույն կողմի կարգավիճակ ձեռք կբերի, եւ հանրապետության օրինական իշխանություններն ու հասարակությունն իրենց ճակատագիրը վերջնականապես որոշելու հնարավորություն կստանան»,—ընդգծել է Ա. Զաքարյանը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 430 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024