ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 24.11.2017, 18:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 27 » Վերին Լարսի այլընտրանքի հարցը՝ մինչեւ մարտի 1—ը /Քանզի թողունակության խնդիրը հրատապ է դառնում/
10:14
Վերին Լարսի այլընտրանքի հարցը՝ մինչեւ մարտի 1—ը /Քանզի թողունակության խնդիրը հրատապ է դառնում/

Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ողջունեց ՀՀ վարչապետի պաշտոնական այցի ժամանակ Մոսկվայում մշակված հայ—ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման նախագիծը։ «Դա շատ կարեւոր է»,— ընդգծեց ՀԱԳՄ նախագահը։
Լրագրողները ցանկացան իմանալ, թե Ա. Ղազարյանի կարծիքով, վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից հետո տնտեսության որ ոլորտներում է աշխուժացում նկատվել։ ՀԱԳՄ նախագահը նկատեց, թե ներդրումային ծրագրերի աշխուժացման ուղղությամբ քայլեր է տեսնում տեքստիլ արդյունաբերության, գյուղմթերքների վերամշակման ոլորտներում. «Փոփոխությունների նախահիմքեր կան։ Հատկապես, այս պահին ես տեսնում եմ տեքստիլ արդյունաբերության ոլորտի նկատմամբ մեր նոր մոտեցումները, քայլեր ներդրումների աշխուժացման, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ծավալների մեծացման ուղղությամբ։ Ամենակարեւորը՝ քայլեր են կատարվում ներդրումների ներգրավման, ներդրումային դաշտի բարելավման ուղղությամբ»։
Միաժամանակ Ա. Ղազարյանը հավելեց, որ առանց արտասահմանյան խոշոր ներդրումների Հայաստանը տնտեսական էական աճ չի ապահովի։
Տնտեսական աճի համապատկերում չենք կարող չխոսել Եվրասիական տնտեսական միության երկրների հետ կապող միակ ճանապարհի՝ Վերին Լարսի մասին։ Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց ռուսական ու վրացական կողմերի հետ քննարկել Վերին Լարսի ավտոճանապարհին այլընտրանքային երթուղիների հարցը եւ մինչեւ մարտի 1—ը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ՝ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ։ Ո՞րն է լինելու այլընտրանքը։
Արսեն Ղազարյանը ի պատասխան՝ նախ ասաց, որ կառավարության օրակարգում մշտապես կա ԵՏՄ երկրների հետ կապող միակ ճանապարհին այլընտրանք գտնելու կամ ճանապարհի տեխնիկական թողունակությունը զարգացնելու, սահմանային կետերի հերթերի կուտակման խնդիրները լուծելու հարցը։ Ապա հավելեց, թե այլընտրանքային տարբերակ է Հարավային Օսիայի տարբերակը, ինչպես նաեւ Վրաստանի կառավարության հաստատած ծրագիրը՝ թունելներ եւ նոր կամուրջներ կառուցելու վերաբերյալ։ Կարեւորն այն է, որ Ռուսաստանը, Վրաստանն ու Հայաստանը մշտապես քննարկում են հարցը, քանզի ապրանքաշրջանառությունն անընդհատ աճում է, հետեւաբար, թողունակության խնդիրը կրկին հրատապ է դառնում։
Լրագրողներից մեկը դիտարկեց, թե տրանսպորտի նախկին նախարարը վստահեցնում էր, որ քննարկվում է Վրաստան—Հարավային Օսիա— Ռուսաստան ճանապարհի հարցը։ Հնարավո՞ր է, որ վարչապետի՝ Մոսկվա այցի ընթացքում քննարկվել է այդ հարցը։ «Գուցե, պատկան մարմիններին հարցնեք»,—ի պատասխան՝ համառոտեց Արսեն Ղազարյանը։ Նաեւ նկատեց, որ Վրաստանն այլ ուղիներ չի կարող առաջարկել, քանի որ կա աշխարհագրական դիրք. կա երեք ճանապարհ՝ Աբխազիա, Լարս, Հարավային Օսիա։ Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ օգտվում ենք մեկից։
Զուգահեռ նկատեց, որ կառուցվող «Հյուսիս—հարավ» ճանապարհը կնպաստի եւ բեռների փոխադրմանը, եւ տարածաշրջանում Հայաստանի՝ խաչմերուկային դերի վերականգնման մի մասին։


Հսկիչ գին՝  անորոշության դեպքում
 

Տնտեսական աճի հետ ուղղակիրոեն կապված մեկ այլ հարց էլ կա. մաքսակետերի գործունեությունը։ ՀԱԳՄ նախագահը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի մաքսակետերը սկսել են գործարարների հետ աշխատել շատ ավելի ազատական ռեժիմով։ Եթե ներկրող գործարարների մոտ փաստաթղթերն ապահովված են, փաստաթղթային մաքսային արժեքի ձեւակերպումն ու ներկրումներն ազատ են, «մնում է՝ գործարարները խիզախ լինեն»։
Փաստորեն, իրավացի էին գործարարները, երբ ասում էին, որ ազատորեն չէին կարողանում իրականացնել իրենց գործունեությունը։ Դիտարկմանն ի պատասխան՝ Ա. Ղազարյանը հայտնեց. «Չենք կարող ասել, թե նախկինում չէին կարողանում։ Նախկինում վարչարարությունն ավելի խիստ էր, սուբյեկտիվ գործոնը մեծ էր ու բարդ։ Այսօր ավելի ազատականացվել է»։
Ինչ վերաբերում է մաքսակետերում «հսկիչ գին» կիրառելու հարցին, Արսեն Ղազարյանը վստահ է, որ դրա մեթոդաբանական սկզբունքը պետք է կիրառել, որովհետեւ ունենք անբարեխիղճ գործարարներ. «Կան երկրներ, որտեղից նրանք ցանկացած փաստաթուղթ կարող են ստանալ։ Եվ եթե գործարարի նկատմամբ անվստահություն կա, հսկիչ գին կիրառելը, որպես վերջին մեթոդ, անհրաժեշտ է։ Դա հնարավոր չէ վերացնել, բայց այն հանգամանքը, որ այսօր եվրոպական շուկայից ներկրման դեպքում՝ համապատասխան փաստաթղթերի առկայությամբ, որոնք են մաքսային հայտարարագիրը, օրիգինալ ինվոյսները, արագ ստանում են։ Իրավիճակը զգալիորեն փոխվել է»։
ՀԱԳՄ նախագահը կարեւորեց հայտարարագրված մաքսային արժեքի ընդունումը։ Եվ հսկիչ գինը պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ չկան փաստաթղթեր, երբ արժեքի ձեւակերպման առումով անորոշություն կա։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 16 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017