ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 21.07.2017, 22:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 29 » Խաղաղ հանգուցալուծումը դեռ չի երեւում /Տարբեր գործիչների կողմից պատանդներին ազատ արձակելու կոչերը շարունակվում են/
10:36
Խաղաղ հանգուցալուծումը դեռ չի երեւում /Տարբեր գործիչների կողմից պատանդներին ազատ արձակելու կոչերը շարունակվում են/

Արդեն 13 օր է, ինչ «Սասնա ծռեր» զինված խումբը գտնվում է իր գրաված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում։ Խմբի 31 անդամներից Երեւանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում շարունակում են մնալ 24 անձ։
Չնայած ոստիկանության զգուշացմանը՝ հավաքներ չանցկացնելու Խորենացու փողոցում, քաղաքացիների մի խումբ դարձյալ հավաքվել է այդ վայրում։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27—ին Երեւանի Խորենացի փողոցից եւ դրա հարակից տարածքից ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 66 անձ, որից 5—ը ներկայացվել է քննչական կոմիտե։ Բերման ենթարկվածներից 61—ը բաց է թողնվել։ 
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 28—ին, ժամը 10։00—ի դրությամբ Երեւանի բժշկական կազմակերպություններում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի եւ հետագա զարգացումների հետեւանքով հիվանդանոցային բուժօգնություն է ստանում 11 հիվանդ, որից 4—ը՝ ոստիկան։ Եվս 3 հիվանդ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում։
Այս ընթացքում զինված խմբի անդամները շարունակում են ՊՊԾ գնդի տարածքում պահել պատանդառված չորս բուժաշխատողներից երեքին։ Ոչ միայն Հայաստանի ամբողջ բժշկական հանրության, այլեւ բազմաթիվ քաղաքացիների, արտերկրի հեղինակավոր մասնագետների կողմից հնչեցին զինյալներին ուղղված բազում կոչեր՝ նրանց ազատ արձակելու մասին։ Դրանցում մեծ է շեշտադրումն այն գաղափարի, որ կատարված քայլը դուրս է մարդասիրության բոլոր սահմաններից եւ անընդունելի ողջ աշխարհում։
ՀՀ առողջապահության նախարարությունը, միանալով բազմաթիվ քաղաքացիների եւ բժշկական հանրության հորդորներին, եւս մեկ անգամ կոչ է արել առանց որեւէ նախապայմանի ազատ արձակելու պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին՝ հորդորելով հնարավորություն ստեղծել, որպեսզի զինյալ խմբի հիվանդանոցային բուժման կարիք ունեցողներն այն ստանան պատշաճ պայմաններում։
Երեւանի շտապօգնության ծառայությունը հրաժարվում է փոխարինող բրիգադ ուղարկել պարեկապահակային գնդի տարածք, քանի որ «Շտապ օգնություն» ՓԲԸ—ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի խոսքով, նրանք եւս կարող են հայտնվել պատանդի կարգավիճակում։
ՊՊԾ գնդում գտնվող զինված անձանց գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ստորագրահավաք էր նախաձեռնել։ Սակայն նախաձեռնությունը ձախողվել է։ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու համար հավաքվել է 19 պատգամավորի ստորագրություն։ «Ֆեյսբուքում» Նիկոլ Փաշինյանը գրել է. «Մի շարք պատգամավորներ կապվել են մեզ հետ եւ ասել, որ Երեւան վերադառնալուց հետո պատրաստ են ստորագրել նախաձեռնության տակ։ Կարծում եմ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը պետք է մնա հանրային եւ քաղաքական կյանքի օրակարգում, որովհետեւ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է եւ պետք է լուծվի քաղաքական քննարկումների ու քաղաքական որոշումների տիրույթում»։

Զինված խմբի պահվածքը դատապարտելի է

Բուժաշխատողներին պատանդառելու փաստի կապակցությամբ հասարակության լայն շերտերը շարունակում են արտահայտել իրենց բացասական վերաբերմունքը։
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր նախագահ Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, որ դատապարտելի է «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից բուժաշխատողներին ՊՊԾ գնդում առանց իրենց կամքի պահելը։ Նրա բնորոշմամբ՝ դա պատանդ պահել է։
Դիտարկմանը, թե խմբի անդամներն ասում են՝ «մենք պատանդ չենք պահում, ընդամենը բժշկական հերթափոխ ենք պահանջում», Լ. Ալավերդյանն այսպես է արձագանքել. «Ցանկացած պայմանով մարդու կամքին հակառակ պահելը կոչվում է պատանդության մեջ պահել, այն, որ իշխանությունը չի իրականացնում իրենց պահանջները՝ չի արդարացնում պատանդության մեջ մարդկանց պահելը»։
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադառնալով նրան, որ զինված խմբի անդամները ՊՊԾ գնդի ներսում հարկադրաբար պահում էին նախ ոստիկաններին, հիմա էլ արդեն բժիշկներին՝ ընդգծել է, որ երկու դեպքում էլ անընդունելի ու սխալ է համարել զինված խմբի անդամների պահվածքը։ «Պատանդ վերցնելը անթույլատրելի է, դա բերում է ահաբեկչության։ Եթե պատանդ ես վերցրել, դու սպառնում ես, որ նրան կսպանես, տեռոր է ուրեմն։ Եթե բժիշկը եկել է բուժօգնություն ցույց տալու կամ էլ եթե պարզապես անմեղ մեկը, ու դու նրան հարկադրաբար պահում ես այդ տարածքում եւ սպառնում ես՝ եթե ցանկություններս չկատարի իշխանությունը, ես այս անմեղ մարդկանց կգնդակահարեմ, դա տեռոր է»,–ասել է նա՝ ընդգծելով, որ հանրահավաքների ընթացքում զինված խմբի համակիրները բառախաղ են անում. «Հանրահավաքում բառախաղ են անում՝ ասելով, որ նրանք պատանդ չեն, բա եթե մարդը իր կամքին հակառակ գտնվում է այդ վայրում, չի՞ ստացվում՝ նա արդեն պատանդ է։ Ոստիկաններն էլ, բժիշկներն էլ իրենց կամքին հակառակ են այնտեղ հայտնվել։ Ես կարծում եմ, որ նրանց պատանդ վերցնելը օպերացիայի տրամաբանությանը հակառակ է, վնաս է նաեւ հեղափոխականներին»։
Փաստաբան Արմինե Ֆանյանը նշել է, որ ֆորմալ, իրավական առումով խիստ դատապարտելի երեւույթ է բժիշկներին գերի վերցնելը։ «Բժշկական օգնություն, սպասարկում իրականացնող սույբեկտների իրավունքների ցանկացած սահմանափակում որեւէ միջազգային իրավանորմի մեջ չի տեղավորվում։ Իսկ որ ՊՊԾ գնդի տարածքում կոնկրետ պատանդներ են գտնվում, դա քննության պետք է առնվի։ Առհասարակ, միջազգային ընդունված պրակտիկայում մարդասիրական նման գործառույթ իրականացնող սուբյեկտների պատանդառության դատապարտելիությունը միջազգային իրավանորմերով է ամրագրված։ Անգամ պատերազմական իրավիճակներում բժշկական օգնություն իրականացնող անձանց պատանդ վերցնելը, նրանց կյանքը վտանգող որեւէ գործողության կատարումը արգելված է»։
Նրա խոսքով՝ պետության պարտականությունն է պահպանել կյանքի իրավունքը, եւ այդ բժիշկների ազատությունը այնքան կարեւոր է, որքան այդ գնդի տարածքում գտնվող մարդկանց կյանքի իրավունքը։
Անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը «Շանթ» հեռուստաընկերության եթերում խստորեն դատապարտել է բժիշկներին պատանդ վերցնելու փաստը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրանց։
Այս փաստը չի վրիպել արտասահմանյան լրատվամիջոցների աչքից։ «Ընդդիմությանը հարող զինյալները, ովքեր շարունակում են առճակատման մեջ մնալ ոստիկանության հետ Երեւանում, պատանդ են վերցրել չորս բժիշկների»,–այս մասին գրում է բրիտանական «The Guardian»—ը։
«Al Jazeera»—ն մեջբերել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի խոսքը, ով ասել է, որ «ոստիկանությունը միջոցներ է ձեռք առնում բանակցությունների միջոցով բժիշկներին պատանդությունից ազատ արձակելու համար»։
«New York Times»—ն իր հերթին մեջբերել է ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը, համաձայն որի նախօրեին պատանդված բժիշկներից մեկին զինյալները բաց էին թողել։
 

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 24 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017