ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 29.04.2024, 13:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 7 » Ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամություն
14:02
Ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամություն

Նախագահը շնորհավորել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ, այցելել նաեւ ՀՀ—ում ԱՄՆ—ի դեսպանի նստավայր

Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, հուլիսի 4—ին հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ—ի դեսպանի նստավայրում։ Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին եւ ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին։
Հանրապետության նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ։
Մենք բարձր ենք գնահատում ընդհանուր արժեքների եւ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ—ամերիկյան բարեկամությունը։ Մեծապես կարեւորում ենք Միացյալ Նահանգների դերակատարությունը Հարավային Կովկասի անվտանգության եւ կայունության ապահովման, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների խրախուսման հարցում։ Հայ—ամերիկյան գործընկերային սերտ եւ բազմաբնույթ կապերը շարունակում են գործնական ուղի հարթել Հայաստանի տնտեսական զարգացման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման համար։
Ընթացիկ տարին մեր երկրների համար նշանավորվեց մի շարք կարեւոր իրադարձություններով, մասնավորապես՝ Հայաստանի եւ ԱՄՆ—ի միջեւ վիզային ռեժիմի էական բարեփոխմամբ, առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, Հայաստանի տնտեսության մեջ անկախությունից ի վեր ԱՄՆ—ի ամենախոշոր ներդրմամբ։ Համոզված եմ, որ նման ձեռքբերումներն ի զորու են խթանել եւ զգալիորեն առաջ մղել մեր համագործակցությունը։ Մենք կշարունակենք առավելագույն ջանքեր գործադրել՝ նպաստելու մեր երկկողմ հարաբերություններում առկա պատկառելի ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանը։
Մեծապես արժեւորում ենք Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարեւոր դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում եւ ակնկալում, որ ԱՄՆ—ը կշարունակի իր գործուն միջնորդական առաքելությունն ու կառուցողական ներգրավվածությունը՝ հանուն տարածաշրջանի կայուն եւ հարատեւ խաղաղության։
Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 380 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024