ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 14:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 302 303 304 305 306 ... 312 313 »

Հունվարի 25—ին տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Լատվիա։
Ինչպես հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Ռիգայում նախարար Նալբանդյանին ընդունեց Լատվիայի Հանրապետության նախագահ Անդրիս Բեզինշը։
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ նախագահ Անդրիս Բեզինշը նշեց, որ Լատվիան շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման մեջ, եւ իր երկիրը պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։
Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Լատվիայի նախագահին։
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց բարձրաստիճան այցերի շարունակականության ապահովմանը, տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին եւ տարածաշրջանային խնդիրներին։
Հայաստանի արտգործնախարարը Լատվիայի նախագահին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացը, Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ։
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան — Եվրոպական միություն հարաբերությունները, այդ ձեւաչափում Հայաստան—Լատվիա համագործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումն իր լատվիացի գործընկեր Էդգարս Ռինկեւիչսի հետ էր։
Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկեւիչսը քննարկեցին պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների նախագահների, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգայի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 532 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ դիվանագիտությունը ավելի է ամրապնդվել եւ հզորացել։ Հայաստանը դառնում է ռազմավարական առումով առավել նշանակալի։ Երեկ այս մասին հայտարարեց տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ վերլուծելով ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Նա նշեց, որ թե Ղարաբաղի հարցում եւ թե հայ—թուրքական հարաբերություններում Հայաստանն ունի նշանակալի հաղթանակներ։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ մասնավորապես ցեղասպանության ընդունմանը, ապա քաղաքագետը կարծում է, որ միջազգային հանրության կողմից դրա ընդունումը, իհարկե, կարեւոր է, բայց առավել կարեւոր է այն, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայի ներսում։ Իսկ այն, որ Թուրքիայի ներսում շարժում է նկատվում, եւ առաջադեմ մարդիկ խոսում են ցեղասպանության մասին, դա փաստ է։ Դա է վկայում Հրանտ Դինքի գործով դատավարության վճռից դժգոհ ավելի քան քսան հազար թուրքերի բողոքի ակցիան, որոնք երթով անցան Ստամբուլի փողոցներով։ Մեզ անհրաժեշտ է շահադրդել այս առաջադեմ թուրքերին։
Հաջորդ կարեւոր հարցը, որն առանձնացրեց Ռ. Կիրակոսյանը, վերաբերում է Թուրքիա—ԵՄ հարաբերություններին։ Այստեղ նշանակալի է այն փաստը, որ ֆրանսիական Սենատի որոշումը ուղղված էր Թուրքիայի մուտքը ԵՄ խոչընդոտելուն։ Սրա արդյունքում Թուրքիան իր հայացքը կարող է տեղափոխել Արեւմուտքից դեպի Արեւելք։ Այս համատեքստում, համաձայն Թուրքիայի ԱԳՆ—ի տեղեկատվության, Թուրքիան կարող է վերադառնալ «ֆուտբոլային դիվանագիտությանը» ավելի շուտ, քան սպասելի էր։
Այն, որ Սենատի որոշումը կարող է Թուրքիային ստիպել լավացնել հարաբերությունները Հայաստանի հետ, երկու պատճառ ունի, որոնցից առաջինը ոչ այնքան դրական է։ Նախ՝ Թուրքիան կարող է վերադառնալ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններին՝ միջազգային ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 462 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Այս տարի հայոց բանակը նշում է իր կազմավորման 20—ամյակը։ Դժվարություններով ու բազում հաղթանակներով լի նրա փառահեղ ճանապարհը ընթանում էր հայոց պետականության կազմավորման, կայացման եւ ամրապնդման ուղուն զուգահեռ։ Անելիքներ դեռ շատ կան, սակայն արդեն իսկ արածը ցույց է տալիս, որ բանակաշինության գործում մեր երկրի համար լուծելի է ցանկացած խնդիր. այլընտրանք չի կարող լինել։
«Շնորհիվ հայոց բանակի մենք կռել ենք հայոց նորագույն պատմության ամենափառահեղ հաղթանակը։ Բանակն այսօր Հայաստանում ամենակայացած կառույցն է այն իմաստով, որ կարողանում է հաջողությամբ լուծել իր առաջ դրված խնդիրները՝ պաշտպանել հայրենի սահմանները, այն անընդհատ կատարելագործման ընթացքի մեջ է»,— երեկ ասուլիսում նշեց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը։
Բանակը պետք է անընդհատ զարգանա, եւ մեր դեպքում դա տեղի է ունենում։ Բանակն իրավունք չունի տեղում դոփելու, պետք են փոփոխություններ, նորամուծություններ եւ նոր մոտեցումներ։ Այդ ամենն օրակարգային խնդիր է ինչպես գործադիրի, այնպես էլ օրենսդիրի համար, չէ որ բանակը մեր բոլորիս զավակն է.
«Այս տարիների ընթացքում ընդունվել են մի շարք կանոնագրքեր, մի շարք կարեւոր փոփոխություններ ենք իրականացրել «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքում։ Այս պահին պատրաստ է բանակի ընդհանուր կանոնագիրքը, որը շուտով ներկայացվելու է Ազգային ժողովին։ Այսօր հայոց բանակի պատրաստվածության մասին գիտեն աշխարհի շատ երկրներում, քանի որ Կոսովոյում եւ Աֆղանստանում հայ խաղաղապահ ուժերը զարմացրել են իրենց օրինակելի վարքով ու պատրաստվածությամբ, իսկ ՀԱՊԿ—ի զորավարժությունների ընթաց ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 559 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ժամանակը չի շեղվի իր շավղից։ Կառավարության ներկայացրած օրինագծով այլեւս հարկ չի լինի մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը մեկ ժամ առաջ տալ, իսկ հոկտեմբերին՝ հետ։ Դրա համար հիմք է ընդունվել այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ամբողջովին գտնվում է միջազգային երրորդ ժամային գոտում, եւ «ամառային ժամանակին» անցնելու հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում ժամանակն իր աշխարհագրական ժամային գոտուց (երրորդ) շեղվում է 2 ժամով առաջ։ Հատկապես վերջին տարիներին ոչ միայն մեզ մոտ, այլեւ աշխարհի տարբեր երկրներում առողջապահության բնագավառի մասնագետները պնդում են, որ գարունն ու աշունն օրգանիզմի համար առանց այդ էլ առավել սթրեսային եղանակներ են, եւ եթե դրան էլ գումարվում են ժամային փոփոխությունները, մարդը առողջության խնդիրներ է ունենում։ Օրինագիծը կուղարկվի Ազգային ժողով։ Նշենք, որ ժամերի փոփոխությունից վերջնականապես հրաժարվել են ավելի քան 80 երկրներ։
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 522 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մեխանիզմ է կանխարգելու մարդկության դեմ հանցագործությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով «France Press»—ը, նման հայտարարությամբ Լատվիայում երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Այդ կարեւոր քայլը Ֆրանսիայի կողմից ոչ միայն ողջունելի է, այլեւ պետք է օժանդակություն ստանա Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի երկրների կողմից»,–հայտարարել է Նալբանդյանը՝ ընդգծելով, որ առաջին հերթին հարկավոր է Թուրքիայի հետ ընդհանուր պատմության այդ էջը թերթել, բայց ոչ թե ժխտման ճանապարհով, այլ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ։
«Մենք իսկապես հուսով ենք, որ կգա այն օրը, երբ Թուրքիան ինքը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,–նշել է նա։ Իր հերթին Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը նշել է, որ Հայաստանի եւ Լատվիայի ծանր պատմության մեջ նմանություններ կան եւ «տվյալ հարցում մենք հասկանում ենք հայ ազգի ցավը»։ «Եթե նույնիսկ դա շատ դժվար է, ամենից լավը ակադեմիական մակարդակով ընդհանուր անցյալի քննարկում կազմակերպելն է, այլ ոչ թե հարցը քաղաքականացնելը»,–ավելացրել է նա։ Նշենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա այցով գտնվում է Լատվիայում եւ Լիտվայում։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 432 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանում «զգույշ» չխոսեցին, որպեսզի ամեն գագաթ ու ձոր արձագանք տա, եւ ողջ աշխարհն իմանա՝ հայոց բանակն արդեն 20 տարեկան է։ Իսկ սա նշանակում է, որ տեղին է վերստին հիշել մեր պատմությունն ու դրանում հայոց բանակի դերը։ Այդ նպատակով երեկ Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ բանակի 20—ամյակին նվիրված գիտաժողով։
Գիտաժողովին ներկա էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Տարիներն անցնում են, իսկ բանակաշինության ընթացքը շարունակվում է։ Բայց թե հաջորդ 5 կամ 10 տարիների ընթացքում այն ինչպիսի ընթացք կունենա, մեծապես պայմանավորված է նրանով, թե որչափ իրատեսորեն կգնահատենք եւ կիմաստավորենք մեր այսօրվա կատարած աշխատանքը՝ այդ հիմքի վրա խարսխելու համար պաշտպանության բնագավառում առաջիկա տարիներին մեր իրականացնելիք ծրագրերը։ Դրա համար էլ զինված ուժերի կազմավորման 20—րդ տարեդարձի նախօրեին պաշտպանության նախարարությունը եւ, թերեւս, ամենահին գործընկերներից Երեւանի պետական համալսարանը նախաձեռնեցին հոբելյանական այս գիտաժողովը, որը տրամաբանական շարունակությունն է գիտամշակութային ասպարեզում զինված ուժերի եւ հանրապետության մայր բուհի համատեղ ջանքերի»,—նշեց Ս. Օհանյանը։
Ուսումնակրթական հաստատություն լինելուց զատ համալսարանը համարվում է հայի ապագայի, հայոց բանակի զինվորի կերտման կենտրոն։ Եվ նաեւ այդ առումով այսօր մայր բուհը համարվում է Հայաստանի զինված ուժերի վաղեմի բարեկամ—գործընկերը։ Դա է վկայում նաեւ բուհի նվաճումների ներդրումը ռազմական միջավայրում։ Նախարարը հիշեցրեց, որ արցախյան ազատամարտի տարիներին համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աշխատակիցների ջանքերով պատրաստվեցին գնդակների ձուլման հատուկ կաղապարաներ, իսկ քիմիական ֆակուլտետում Հայաստանում առաջին անգամ սինթեզվեց հրթիռային վառելանյութ։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 462 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումն աննախադեպ էր նաեւ այն պատճառով, որ չնայած Թուրքիայի բոլոր ճնշումներին, Սենատը դիմակայեց ու ընդունեց։
Երեկ այս կարծիքը կիսել են տարբեր վելուծաբաններ։ Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ հաճախ են թուրքական ճնշումները թողել իրենց ազդեցությունը, ու Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագծերը չեն ընդունվել տարբեր երկրներում։ Ընդունված օրինագիծը նաեւ կարելի է դիտել որպես զսպաշապիկ՝ Թուրքիայի հավակնությունների համար։
Վելուծաբանը նշել է, որ Սենատի որոշումը սկսում է օգտագործվել նաեւ Թուրքիայի ներքաղաքական կյանքում, քանի որ ընդդիմադիր կուսակցություններն արդեն սկսել են օգտագործել այդ որոշումը՝ սուր քննադատության ենթարկելով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, որը ղեկավարում է վարչապետ Էրդողանը։
Ուշագրավ էր լրատվամիջոցների արձագանքը։ Ըստ թուրքագետի, թեեւ թուրքական լրատվամիջոցները բացասական երանգավորումներով են անդրադարձել Սենատի որոշմանը, բայց կան նաեւ ողջամիտ կարծիքներ՝ «պետք է Թուրքիան մտածի իր սեփական տեսակի մասին, որ Թուրքիան այն երկիրը չէ, որ ժողովրդավարության դասեր տա» կամ «սպառնալիքով ու շանտաժով հնարավոր չէ այլեւս հարցեր լուծել»։
Միջազգայնագետ, փորձագետ Վլադիմիր Վարդանյանը անդրադարձել է ռուսաստանյան ու եվրոպական լրատվամիջոցների կողմից օրինագծի ընդունման փաստի լուսաբանմանը՝ ափսոսանք հայտնելով, որ ընդունված որոշումը ներկայացնում են որպես նախընտրական քայլ, ու որեւէ քայլ չարվեց ցույց տալու նաեւ հայկական համայնքի ազդեցությունը։ «Սա չէր կարող միայն նախընտրական քայլ դիտարկվել, քանի որ ընդդիմադիր սոցիալիստները նույնպես կողմ են քվեարկել օրինագծի ընդունմանը»,–նշել է նա։
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ—ի վարչության անդամ Մանվել Ղումաշյանի տեսակետից՝ սա հայանպաստ որոշում է։
«Թուրքիան ուզում է մտնել մի ընտանիք՝ Եվրամիություն, որի գլխավոր անդամների նկատմամբ՝ Ֆրա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կարո՞ղ է Ֆրանսիան մեղմել թուրքական զայրույթը. Սենատի որոշումից հետո Ֆրանսիան կրկին հանդարտության եւ զգոնության կոչ է անում Թուրքիային։

Մինչ այդ թուրքական մամուլն ու պաշտոնյաները չեն կարողանում ուշքի գալ տեղի ունեցածից. ինչպե՞ս եղավ, որ «մեծ երկիր Թուրքիան» պարտվեց։
Թուրքական «Միլլիյեթ» առցանց օրաթերթի հոդվածագիր Մելիհ Աշըքն իր հոդվածում նշում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Անկարան բավականին ժամանակ ուներ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար։ Բայց ոչինչ չստացվեց ու ոչ մի կանխարգելիչ միջոց ի զորու չեղան ձեռնարկել. «Օրինակ՝ հենց որ խոսք գնաց ֆրանսիական ապրանքների դեմ բոյկոտի մասին, Թուրք արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Ումիթ Բոյները եւ արդյունաբերության նախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարեցին, որ նման բոյկոտներն անարդյունք կլինեն եւ, փաստորեն, փարատեցին Ֆրանսիայի անհանգստությունը։ Պետք էր հասկանալ, որ վարչապետ Էրդողանի՝ «այլեւս Ֆրանսիա չեմ գնա» եւ արտգործնախարար Դավութօղլուի՝ «Ֆրանսիան խայտառակություն է անում» արտահայտությունները բավարար չէին լինի՝ հակառակ կողմին սաստելու կամ համոզելու համար»։
Հոդվածի հեղինակի բնորոշմամբ՝ թուրքերը կորցրել են ազգային բնազդները եւ իրենց համընդհանուր պատիվը նսեմացնող վերաբերմունքի դիմաց չխիզախեցին վտանգի ու վնասի գնալ։ Վերջին տարիներին սովորություն է դարձել բավարարվել միայն քննադատական ուղերձներ հղելով, երբ այլ պետություններ ցեղասպանության մասին որոշումներ են ընդունում։
Նա հիշեցնում է, որ երբ 5 տարի առաջ Շվեյցարիան նմանատիպ օրենք ընդունեց, թուրքական իշխանությունները մի քիչ հոխորտացին, հետո տեղի տվեցին։ Դրանով չբավարարվեցին. Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Քալմի Ռեյին դեռ մի բան էլ հրավիրեցին Անկարայում կայանալիք դես ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկրում նախընտրական գործընթացները ընթանում են առանց ցնցումների, եւ եթե այս ընդհանուր հանդուժողականության մթնոլորտը շարունակական լինի, ապա ստեղծված նոր խորհրդարանը կգոհացնի բոլորին։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնութագրեց հանրապետության այսօրվա ներքաղաքական իրավիճակը երկու բառով՝ ակտիվ եւ կայուն, ապա հավելեց. «Ներկա պահին քաղաքական կուսակցությունները փնտրտուքի մեջ են եւ փորձում են իրենց ռազմավարությունը մշակել։ Ընդհանուր առմամբ նախընտրական ընթացքը գոհացուցիչ է, եւ այս պահին քաղաքական ինտրիգներ չեն սպասվում»։
Գ. Սահակյանը վստահեցրեց, որ բոլոր հիմքերը կան, որպեսզի ՀՀԿ—ն պահպանի իր դիրքերը եւ առավելության հասնի՝ լինելով առաջինը ընտրություններում ստացած քվեներով. «Իհարկե, երկրում կան խնդիրներ, բայց բոլոր պայմանները ստեղծված են լավ աշխատանքի համար։ Այն զինանոցը, որ մենք ունենք, հույս է ներշնչում, որ առավելագույնը կունենանք ընտրություններում կամ կպահպանենք մեր դիրքերը։ Մենք որեւէ ուժի թշնամի չենք համարելու»։
ՀՀԿ համամասնական ցուցակները դեռ որոշված չեն։ Ցուցակը ՀՀԿ—ն դեռ չի քննարկել։ Այստեղ կարելի է միայն կանխատեսումներ անել, իսկ Գ. Սահակյանը, իր պաշտոնից ելնելով, չի ցանկանում պատահական հայտարարություններ անել։ «Լինելով ՀՀԿ փոխնախագահ՝ իմ ասածը կարող է ընդունվել որպես պաշտոնական տեսակետ։ Ես ասում եմ այն, ինչը քննարկման արդյունք է։ Չունենք քննարկում, թե ով կգլխավորի ՀՀԿ ցուցակը։ Սակայն դասական ձեւը նկատի ունենալով՝ ասեմ, որ հնարավոր է ցուցակը գլխավորի կուսակցության նախագահը»,– մանրամասնեց նա։ Նաեւ խորհուրդ տվեց հետ նայել 2003–2007թթ.՝ համոզվելու, որ ՀՀԿ—ն իր ցուցակը կազմում է այն պահին, երբ պետք է մուտք գործի ԿԸՀ։ Մնացածը քննարկման փուլում ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Մագնիսական փոթորիկը, որը առաջացել է երկուշաբթի օրը Արեգակից պլազմայի արտազատման հետևանքով, հասել է Երկրին: Սպասվում է, որ փոթորիկը չափավոր ինտենսիվության կլինի և կշարունակվի մինչ առավոտ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն, հղում անելով ՌԴ երկրային մագնետիզմի, իոնոլորտի և ռադիոալիքների տարածման ինսիտուտի` (ИЗМИРАН) տիեզերական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայդաշին:
«Ինչպես և սպասվում էր, արևային պլազմայի ճակատը հասավ մեզ: Այն արդեն իր գործն արել է, հանկարծակի մագնիսական իմպուլս է տեղի ունեցել, որը գրանցվել է գրեթե բոլոր մագնիսական դիտարաններում», - ասել է գիտնականը:
Նրա խոսքով գեոմագնիսական խաթարումների ցուցանիշը հասել է 5-ի, որը փոթորիկ համարվելու նվազագույն ցուցանիշն է:
«Արդեն կարելի է պնդել, որ մագնիսական փոթրիկ կա: Բայց այն չափավոր կլինի: Իսկ թե ինչքանով ուժգնությունը կաճի հետագայում` դեռ պարզ չէ, սակայն արդեն առավոտյան ամեն բան կավարտվի», - ասել է Գայդաշը:

Tert.am

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 537 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024