ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 13:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 303 304 305 306 307 ... 312 313 »


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին` Պիեր Սարկոզին հոսպիտալացվել Ուկրաինայի Օդեսսա քաղաքի հիվանդանոցներից մեկում:
Նախօրեին Պիերը ներկա է գտնվել Օդեսսայի «Չայկովսկի» ռեստորանում կազմակերպված խնջույքին, որից հետո վատ է զգացել և տեղափոխվել հիվանդանոց:
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ` այսօր նախագահի որդուն չարտերային չվերթով կտեղափոխեն Ֆրանսիա:
Միաժամանակ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Վոլոշինը հայտարարել է, որ առաջին անգամ է լսում, որ Ֆրանսիայի նախագահի որդին գտնվել է Օդեսայում:

Tert.am

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 549 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ստորագրելու է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը, հղում անելով Ելիսեյան պալատի իր անանուն աղբյուրին:

«Հանրապետության նախագահը օրենքը կվավերացնի սահմանված ժամկետում` երկու շաբաթվա ընթացքում», - ասել է նախագահական վարչակազմի ներկայացուցիչը:

Նշվում է, որ այս ընթացքում օրինագծի սահմանադրականության տեսական հնարավորություն կա: Օրինագծի սահմանադրականությունը իրավունք ունեն նաև վիճարկել խորհրդարանի վերին պալատի խոսնակ Ժան-Պյեռ Բելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ինչպես նաև, նվազագույնը 60 խորհրդարանականներից կազմված խումբը:Սակայն, ինչպես նշում են մի շարք լրատվամիջոցներ, նման քայլի հավանականությունը չափազանց ցածր է, քանի որ օրինագիծը մշակվել է նոխագահական կուսակցության` «Ժողովրդական շարժման աջակցման միության» կողմից և, հետևաբար ունի Ելիսեյան պալատի աջակցությունը: Չափազանց ցածր է նաև օրինագիծը` նախագահ Սարկոզիի կողմից չվավերացվելու հավանակությունը:

Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 511 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ընթացքի մեջ է, և այն կանգնեցնել հնարավոր չէ: Այսօր այս կարծիք է հայտնել Սևծովյան- Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը` Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ Մոսկվայում հրավիրված կլոր սեղանի ընթացքում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը :

«Սա միտում է, ի դեպ` քաղաքական: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այլ երկրների իշխանություններն էլ ճանաչեն ցեղասպանությունը: Իսկ դա անպայման տեղի կունենա»,- ասել է փորձագետը:

Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը կարծիք է հայտնել, որ «մի քանի ամսից ճանաչման գործընթացը կկայունանա»:

«Թուրքիայի համար շատ կարևոր են Ֆրանսիայի և ընդհանրապես Արևմուտքի հետ հարաբերությունները, այդ իսկ պատճառով այն քայլերը, որոնք քննարկում են թուրք գործիչները` ընդհուպ Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավիճակի իջեցում և թուրքական օդային տարածքով ֆրանսիական օդանավերի թռիչքի արգելքը, հաշվարկված է ներքին լսարանի համար»,- ասել է նա:

Արեշևի խոսքով, եթե Թուրքիան պատրաստվում է արևմտյան կանոններով խաղալ, ուրեմն թուրք գործիչներն էլ պետք է առաջնորդվեն դրանցով:

ИТАР-ТАСС-ի տեղեկացմամբ՝ փորձագետները նաև առաջարկել են Ցեղասպանության թանգարան հիմնել Մոսկվայում: Ինչպես նշել է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, «հայերի ցեղասպանությունից բացի, այստեղ պետք է ներկայացվեն մարդկության դեմ կատարված բո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 487 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախորդ տարի զարգացման հայկական գործակալության գործունեության շրջանակներում մոտավորապես 14 մլն դոլարի ներդրումներ են եղել։ Համեմատության համար նշենք, որ 2010թ. համապատասխան ցուցանիշը 4.5 մլն դոլար է։ Այս մասին երեկ հրավիրած մամլո ասուլիսում ասաց գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։ Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին (դարձյալ գործակալության գործունեության շրջանակներում), ապա 2010թ. ցուցանիշը 2 մլն դոլար է, իսկ 2011թ.՝ 8.5—9 մլն դոլար։
Ըստ Ռ. Հարությունյանի, 2011թ. թիրախավորվել են 5 ոլորտներ՝ ներդրումների մասով։ Դրանք են գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, շինարարական նյութերը եւ զբոսաշրջությունը, ոսկերչությունը եւ ադամանդագործությունը եւ էներգետիկան։ Արտահանման մասով թիրախավորվել է թեթեւ արդյունաբերությունը։
Գյուղատնտեսության ոլորտում, օրինակ, սննդի անվտանգության հարցն է կարեւորվել։ Գործակալությունն իրականացնում է մի քանի ծրագրեր, որոնք շարունակություն կունենան նաեւ այս տարի։ 1. Խոսքը նախ գյուղատնտեսության բնագավառի ոչխարաբուծության ճյուղին է վերաբերում։ Ծրագիրը ոչխարաբուծական խոշոր ֆերմաների ստեղծումն է (ավստրալական գործընկերների հետ միասին վերլուծվել է ոլորտի վիճակը եւ հեռանկարները)։ Դրա ե՛ւ պահանջարկը, ե՛ւ ներուժը կա։ 2. Պանրի արտահանումը խթանելու հետ կապված ծրագիր էլ կա. 2010թ. վերջին ստեղծվեց «Հայկական պանիր» ընկերությունը, որ այս պահի դրությամբ գրանցված է ՌԴ համակարգում, նաեւ կարող է դուրս գալ ԱՄՆ–ի շուկա։ Սակայն, ըստ բանախոսի, նախ կօգտագործեն ռուսական շուկան։ 2011թ. այս շուկա է արտահանվել 25 տոննա պանիր։ «Ի դեպ, որեւիցե խնդիր չենք ունեցել եւ պանրի մատակարարման 1.5 մլն դոլարի երկարատեւ պայմանագիր ենք կնքել»,—ասաց զարգացման հայկական գործակալության տնօրենը։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 618 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ֆրանսիան վերին աստիճանի սխալ գործեց»,–հայտարարել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո։ Ըստ թուրք դեսպանի՝ այդ որոշումը բացարձակապես ճիշտ չէ, կանխակալ է եւ անիմաստ.  «Այժմ մեր բոլոր հույսերը կապված են Սահմանադրական դատարանի հետ, օգտվելով մեր հնարավորությունից, դիմելու ենք նրանց»,–նշել է նա։
Բուրջուօղլուն, որը վերջերս շատ արագ է ճամպրուկները հավաքում, կրկին հիշեցրել է, որ եթե օրենքն այնուամենայնիվ հաստատվի, ապա երկկողմանի հարաբերություններին մեծ վնաս կհասցվի։ «Մեծապես կտուժի թուրք—ֆրանսիական բարեկամությունը։ Սակայն դրա համար մենք պատասխանատվություն չենք կրի, այլ՝ այս ամենի նախաձեռնողը։ Մենք՝ պետությունն ու կառավարությունը, կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները»,–ավելացրել է դեսպանը։
Ուր էր, թե Թուրքիան պատվով պարտվել իմանար։ Անկարան շարունակում է սպառնալիքներ ներկայացնել, փորձում է կասեցնել օրենքի հաստատումը։ Իսկ Ֆրանսիան բավականին լավ է ճանաչում Թուրքիային՝ նրանից չվախենալու համար։ Թե ինչ արժեքներ ունի Թուրքիան, Ֆրանսիան հաստատ գիտի, այստեղ նրանց օդեղեն ժողովրդավարությանն ու եվրոպական երկիր լինելուն չեն հավատում։ Այս գիտակցությունն է, որ թուրքերին կատաղության է հասցնում։
Ճարահատված Անկարան էլ սկսել է իր «խաղալիք սուրը» ճոճել։ Թե ինչով եւ ինչպես են սպառնում թուրքերը Ֆրանսիային, անգամ կարեւոր էլ չէ, երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին շատ ժամանակ չի էլ ծախսում այդ սպառնալիքներին պատասխան տալու համար։ Նա մի քանի անգամ խաղաղության եւ ողջամտության կոչ է արել, որը սակայն Անկարայի հարձակողական վերաբերմունքին է արժանացել։
Նույնիսկ օրենքին դեմ հանդես եկած ֆրանսիացի գործիչներն են Թուրքիային հանդարտվելու կոչ անում. ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 567 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ։
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն նախագահ,
Այսօր Ֆրանսիան վերստին ապացուցեց իր մեծությունն ու ուժը, իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին։
Այսօր բացառիկ օր է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության եւ մարդկության դեմ ոճիրների դատապարտման ու կանխարգելման համար։
Այսօր պատմական օր է աշխարհի բոլոր հայերի համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում եւ ամենուր։
Վերջապես, այս օրն անմոռանալի է եւ ոսկե տառերով կգրվի հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության դարավոր պատմության մեջ։
Մեծարգո՛ պարոն նախագահ,
Շնորհակալ եմ Ձեր անձնական հանձնառության, Ձեր անգնահատելի ավանդի համար, առանց որի անհնարին կլիներ ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրենքի ընդունումը։ Երախտագիտության իմ խոսքն եմ ուղղում Ձեզ՝ մաղթելով նորանոր հաջողություններ՝ հանուն Ֆրանսիայի եւ ֆրանսիացի ժողովրդի լավագույն ապագայի։
Ընդունեք խնդրեմ, մեծարգո՛ պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 541 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Բեռնար Ակուայեն հրաժարվել է երկրի սահմանադրական խորհրդում վիճարկել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի սահմանադրականությունը երկրի Սահմանադրական խորհրդում:
«Օրինագիծը Սահմանադրական խորհրդում վիճարկման հարց դրված չէ: Անհրաժեշտ է հասնել այն բանին, որ շահագրգիր կողմերը հանդարտություն պահպանեն: Կարևոր է մեր թուրք գործընկերներին բացատրել, որ այս փաստաթղթի տեքստն ուղղված չէ նրանց դեմ, չնայած որ նրանք այլ տեսակետ ունեն», - ասել է Ստորին պալատի խոսնակը:
Օրինագծի սահմանադրականությունը իրավունք ունեն նաև վիճարկել խորհրդարանի վերին պալատի խոսնակ Ժան-Պյեռ Բելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ինչպես նաև, նվազագույնը 60 խորհրդարանականներից կազմված խումբը:Սակայն, ինչպես նշում են մի շարք լրատվամիջոցներ, նման քայլի հավանականությունը չափազանց ցածր է, քանի որ օրինագիծը մշակվել է նոխագահական կուսակցության` «Ժողովրդական շարժման աջակցման միության» կողմից և, հետևաբար ունի Ելիսեյան պալատի աջակցությունը: չափազանց ցածր է նաև օրինագիծը` նախագահ Սարկոզիի կողմից չվավերացվելու հավանակությունը:
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 523 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման օրը մոտենում է։
Հունվարի 23—ը սարերի հետեւում չէ, իսկ հաշվված ժամերն ավելի են ջղաձգում թուրքերի արդեն իսկ պիրկ նյարդերը։ Իրենց հանցանքն ընդունելու փոխարեն նրանք շարունակում են մեղադրանքներ թափել Ֆրանսիայի գլխին։ Իսկ մինչ Թուրքիան բորբոքվում եւ տարբեր որակի կոչեր է անում Ֆրանսիային՝ հետ պահելու «սխալ» քայլերից, Նիկոլա Սարկոզին խաղաղության կոչ է անում՝ պնդելով, որ հարցի միակ լուծումը պատմությանն առերես կանգնելն է։ Ֆրանսիայի նախագահը բազմիցս պնդել է, որ որեւէ երկրից դասեր չի ընդունում, այն էլ այն դեպքում, երբ Թուրքիան դրանց կարիքն ունի։ Նիկոլա Սարկոզին ոչ թե ուսուցանել, այլ պարզապես օրինակ ծառայել է փորձում։ Թուրքիայի վարչապետին հղած իր նամակում նա Ֆրանսիայի պատմության բացթողումներն է նշում, ասելով, որ պատմական սխալներն ընդունելը բարդ, բայց «մեծ» ազգերին վայել արարք է։
«Պարոն վարչապետ։ Ցանկացա Ձեզ գրել ի պատասխան Ձեր վերջին նամակի եւ Ֆրանսիայի Սենատում առաջիկայում քննարկվելիք օրենքի կապակցությամբ, որը կարող է մեծ նշանակություն ունենալ մեր երկրների հարաբերություններում։  Նախեւառաջ կուզենայի ընդգծել, որ այս օրինագիծն ուղղված է դուրս բերելու ժխտողականության ոգին եւ բուժելու 100—ամյա վերքերը։ Սա մի օրինագիծ է, որը վերաբերում է աշխարհի կողմից ճանաչված բոլոր ցեղասպանություններին։ Որեւէ ազգ կամ պետություն չի մատնանշվում այս օրինագծում։
Մենք հասկանում ենք, թե ինչ ցավ է ապրել թուրք ազգը Առաջին համաշխարհային պատերազմի եւ Օսմանյան կայսրության կործանման արդյունքում։ Դյուրին չէ կանգնել դեմ առ դեմ անցած պատմության առջեւ եւ ընդունել անցյալում կատարվածները։ Սակայն Ֆրանսիան ընդունել է շատ դառը մի ճշմարտություն՝ մա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 519 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տեղական ժողովրդավարության կայացման կարեւորագույն խնդիրը լուծելու ճանապարհին Հայաստանի իշխանություններն ունեն անհրաժեշտություն՝ ուսումնասիրելու մեր համայնքների՝ որպես սոցիալական հանրույթների, հատկությունները կամ մարդկանց տրամադրությունները, քանզի տեղական ժողովրդավարությունը մեծամասամբ պայմանավորված է նաեւ դրանով։ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ՄԱԿ—ի զարգացման ծրագրրի հետ տարբեր առիթներով նման հետազոտություններ կատարել է։ Սակայն առաջին անգամ մեր երկրում խնդիր դրվեց ուսումնասիրել մեր համայնքներում սոցիալական միասնության իրավիճակը, ինչն արտահայտվում է ոչ միայն ընտանիքների մակարդակով համերաշխության ինդեքսով, այլեւ ընդհանուր առմամբ անհատի՝ իր համայնքի նկատմամբ վերաբերմունքով, համայնքի խնդիրների լուծմանը նրա ներգրավվածությամբ։
Լայնամասշտաբ այս ուսումնասիրությունն իրականացվել է ՄԱԿ—ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ՝ Կովկասյան հետազոտությունների ռեսուրսային կենտրոնի ջանքերով։ Հետազոտության հիման վրա մշակվել են սոցիալական միասնության ամրապնդման համար իրականացվելիք միջոցառումների չորս հնարավոր ծրագրեր, որոնք հանրային քննարկումների են դրվել Երեւանում, Գորիսում եւ Ախուրյանում։ Երեկ ներկայացվեցին հետազոտության արդյունքները եւ քննարկումների ընթացքում բնակչության կողմից արտահայտված դիրքորոշումների ամբողջականությունը։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե սոցիալական աղճատվածությունը կարող է խոչընդոտել համայնքների զարգացմանը, ապա սոցիալական միասնականությունը, որը մեզ բոլորիս կապող յուրօրինակ սոսինձ է, բացում է նորանոր դռներ, ընդլայնում բարգավաճման հնարավորությունները, աջակցում խոցելի խմբերին։ Սակայն այսօր մարդիկ հաճախ միասնական են միայն ընտանեկան կամ խնամի—ծանոթ—բարեկամական շրջանակներում, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 509 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ գործադիր իշխանությունը երկու օր առաջվա նիստում որոշեց հավանության արժանացնել մեր կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկը։ Երեկ մենք որոշ մանրամասներ ճշտեցինք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից։
Ըստ այդմ, ատոմային էներգիայի հետազոտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համաձայնագիր ստորագրելու առաջարկը ներկայացվել է Հորդանանի ատոմային էներգիայի հանձնաժողովի փոխնախագահ Քարամ Աջաջի կողմից։ ՀՀ եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունները, նշելով, որ ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումը օժանդակում է տնտեսության բազմակողմանի զարգացմանը, ինչպես նաեւ նպաստում է գիտատեխնիկական նորագույն մշակումների, առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը եւ հնարավորություն է տալիս պահպանելու օրգանական վառելիքի բնական պաշարները, նպատակահարմար են գտել համագործակցել հետեւյալ ուղղություններով՝ 1. իրենց տարածքներում միջուկային էներգաբլոկների կառուցման, դրանց անվտանգ շահագործման եւ տեխնիկական ցուցանիշների բարելավման, 2. ռադիոակտիվ թափոնների վերամշակման եւ պահպանման, 3. ԱԷԿ—ների անվտանգության ապահովման նորմատիվ—տեխնիկական փաստաթղթերի մշակման, 4. միջուկային եւ ճառագայթային անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության, 5. բժշկության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության բնագավառներում միջուկային նյութերի եւ տեխնոլոգիաների կիրառման, 6. փորձի փոխանակման եւ կադրերի պատրաստման ու վերապատրաստման բնագավառներում, 7. գիտության եւ տեխնիկայի բնագավառում հիմնարար ու կիրառական հետազոտությունների զարգացման, 8. ինչպես նաեւ հասարակությանը ատոմային էներգիայի օգտագործմանը տեղեկացնելու հարցերում։
Համաձայնագրի ստորագրումով նախատեսվում է, որ ատոմային էներ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 502 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024