1988—ի փետրվարի 20—ին, արտահայտելով արցախահայության կամքը, ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը 111 պատգամավորների մասնակցությամբ ընդունեց պատմական որոշում՝ «Լեռնային Ղարաբաղի Ինքնավոր Մարզն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդելու մասին»։
Փաստաթուղթ, որը ճակատագրական, բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում ու ազդարարեց ազգային—ազատագրական պայքարի սկիզբը։ Պատմական նիստը նախագահել է ԼՂԻՄ գործկոմի անդամ, ժողկրթության մարզային վարչության պետ, հանրապետության վաստակավոր մանկավարժ Վիգեն Հայրապետյանը։
Ավաղ, նրա հանկարծահաս մահը շփոթեցրեց եւ խոր ցավ պատճառեց բոլորիս։ Խոնարհվելով նրա պայծառ հիշատակի առաջ, ընթերցողներին եմ ներկայացնում որոշ մանրամասներ Վիգեն Հայրապետյանի հետ վերջերս կայացած զրույցից։
«Այդ օրը, նստաշրջան հրավիրելու պահանջով, հանրահավաքի էր դուրս եկել ավելի քան 70 հազար մարդ։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ փետրվարի 20—ից սկսած ժողովուրդը չլքեց Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը՝ տեր կանգնելով իր իրավունքներին։ Նա արդար վճիռ էր ակնկալում Մոսկվայից»,— մեր հանդիպման ժամանակ այսպես սկսեց իր խոսքը Վ. Հայրապետյանը։
Ցավոք, երկրում ժողովրդավարություն հռչակած գորբաչովյան հավաստիացումները շուտով հիասթափեցրին մարդկանց։ Ստեփանակերտն այլեւս չէր հավատում Կրեմլին, ուր քար լռություն էր պահպանվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ համաժողովրդական շարժումը մի
...
Կարդալ շարունակությունը »