ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 27

Կիեւում լարվածությունը հետզհետե նվազում է, եւ խորհրդարանի կողմից նշանակված նոր պաշտոնյաները փորձում են կարգի գցել կազմալուծված կառավարման համակարգը։ Սակայն լարված իրավիճակ է ստեղծվել Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում։ Մասնավորապես երեկ Գերագույն խորհրդի շենքի մոտ զանգվածային երկու հանրահավաք էր ընթանում։
Ակցիաներից մեկի մասնակիցները վանկարկում էին «Ղրիմը Ռուսաստան չէ», «Ուկրաինա, Ուկրաինա», մյուսի մասնակիցները, որն անցկացվում էր Ղրիմի ու Ռուսաստանի դրոշների ներքո, վանկարկում էին՝ «Ռուսաստան, Ռուսաստան»։
Ղրիմի խորհրդարանի մոտ պայթյուն է որոտացել։ Խորհրդարանի շենքի մոտ նաեւ բախումներ են տեղի ունեցել ռուսամետ եւ ղրիմա—թաթարական հանրահավաքների մասնակիցների միջեւ։ Ցուցարարների մի խումբ ներխուժել է խորհրդարանի շենք, որտեղ օրենսդիրները պատրաստվել են ներքաղաքական իրավիճակի քննարկմանը։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 460 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1988 թվականի մարտի 2—ի վաղ առավոտյան Հայաստանի կոմկուսի կենտկոմ հրավիրեցին «մտավորականության մի քանի ներկայացուցիչների»։ Հեռախոսով հայտնեցին, թե մեզ հետ ցանկանում են հանդիպել իր՝ Գորբաչովի կողմից գործուղված Վ. Ի. Դոլգիխը եւ Ա. Ի. Լուկյանովը։ Հանդիպումը կայացավ կենտկոմի առաջին քարտուղար Կ. Դեմիրճյանի աշխատասենյակում։ Աշխույժ, առանց որեւէ նախերգանքների սկսեց Վլադիմիր Իվանովիչ Դոլգիխը. «Դե, ի՛նչ, ա՞յս էիք ուզում»։ Հավանաբար՝ մենք առաջինն էինք, ովքեր իմացան «սումգայիթի» մասին։ Դոլգիխը ներկայացրեց ահավոր թվեր։ Ես մտածեցի այն մասին, որ ոչ մի կերպ չեմ կարողանում խորանալ այդ տեղեկատվության իմաստի ու էության մեջ։ Առանձնապես՝ «ա՞յս էիք ուզում» լկտի հարցի իմաստի ու էության։ Սակայն շփոթմունքս վայրկյանից էլ քիչ տեւեց։ Չէ՞ որ մեզ հետ խոսում էր ոչ թե ինչ—որ պատահական մեկը, այլ՝ քաղբյուրոյի անդամության թեկնածուն, ԽՄԿԿ կենտկոմի քարտուղարը. «Երեկ չէ առաջին օրը,— ասաց նա,—Սումգայիթում, որ Բաքվի արվարձան է, սկսվել են անկարգություններ, որոնց արդյունքում կան մարդկային զոհեր։ Մոտ քսան մարդ սպանված է, տասներկուսը՝ բռնաբարված։ Հրկիզվել, ավերվել, թալանվել են ավելի քան երկու հարյուր բնակարաններ։ Այրվել են հարյուրավոր ավտոմեքենաներ, խանութներ, կրպակներ»։ Եվ զայրույթի, կարեկցանքի, ցավ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 542 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին ՀՀ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց քննարկված հարցերը։ Նա տեղեկացրեց, որ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգի» նախագիծը։ «Անվտանգության խորհրդում ձեւավորվել է միջգերատեսչական խումբ այս հայեցակարգը մշակելու համար։ Այդ խումբն աշխատել է ավելի քան 2 տարի. մենք հրավիրել ենք բազմաթիվ փորձագետների։ Մեր 2 տարվա աշխատանքից հետո այն ԱԱԽ—ում հավանության արժանացավ»,–ասաց ԱԱԽ քարտուղարը։
Դրանով Հայաստանում ներդրվում է այլընտրանքային պատիժների մի նոր տեսլական, որը հնարավորություն կտա նվազ վտանգ պարունակող արարքների համար այլեւս ազատազրկման չդատապարտվելու։ Այդ համակարգը բազմաթիվ զարգացած երկրներում ապացուցել է իր կենսունակությունը։ «Դրա ներդրումը մեր երկրում, համոզված եմ՝ կունենա կարեւոր քաղաքական, իրավական, սոցիալական նշանակություն»,–ասաց նա պարզաբանելով, որ այն հնարավորություն կստեղծի, որպեսզի մարդիկ չկտրվեն իրենց ընտանիքներից, որովհետեւ շատ դեպքերում դատապարտված մարդն ուղղիչ աշխատանքային հաստատությունում ամենեւին չի վերադաստիարակվ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 434 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի պատասխանները ԱԺ—ում հավատարմագրված լրագրողներին
ՀՀ Ազգային ժողով—կառավարություն հարց ու պատասխանից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը զրուցեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
–Պարոն վարչապետ, ԱԺ չորս խմբակցություններ Ձեր հրաժարականի նախագիծ են ներկայացնում։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ հանգամանքին ու նաեւ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ այդ առթիվ հնչեցրած մտքին։ 
–Դա քաղաքական ուժերի իրավունքն է ու քաղաքական պայքարի գործիք է՝ ընդունված շատ երկրներում։ Տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը նույնպես կարող է օգտվել այդ քաղաքական գործիքից։ Եվ բնական է, որ այն միշտ մեր ընդդիմախոսների զինանոցում է, եւ երբ նրանք նպատակահարմար են գտնում այն օգտագործել՝ իրենց քաղաքական պայքարի ռազմավարությունից ելնելով, ապա կարող են այդ գործիքից օգտվել։ Դա նորմալ քաղաքական պայքարի ձեւ է։
Ինչ վերաբերում է նախարարի արտահայտությանը, ապա կարծում եմ՝ ճիշտ չէ էմոցիոնալ պատասխանի վրա քաղաքական դեբատներ կառուցել, նախապատրաստվել եւ շատ ավելի կոշտ ու կոպիտ պատասխանել։ Կարծում եմ՝ մենք պետք է արդեն հարթված համարենք այս միջադեպը եւ պետք է փորձենք անել ամեն ինչ, որպեսզի երկխոսությունը լինի կոռեկտության շրջանակներում։
–Ընդդիմությունը դժգոհ է Ձեր աշխատանքից։ Որքանո՞վ է դա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է համարում Արցախի դիրքորոշումների արտացոլումը դրանում։ «Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար խորհրդակցում են Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ, վերջին անգամ դա եղել է 2013թ. դեկտեմբերին։ Խաղաղության ցանկացած համաձայնագիր հաջողությամբ պսակվելու համար պետք է ներկայացնի բոլոր կողմերի դիրքորոշումները»,–նշեց համանախագահն «Արմենպրեսի» հետ բացառիկ զրույցում։
Խոսելով վերջերս Թուրքիա կատարած այցի ընթացքում հանդիպումների եւ քննարկումների մասին՝ ԱՄՆ համանախագահը նշեց, որ Թուրքիան ռազմավարական գործընկեր է, ում հետ շատ հարցեր են քննարկվում։ «Հետաքրքիր էր լսել Թուրքիայի՝ հարեւան երկրի ու Մինսկի խմբի հիմնադիր անդամի տեսակետները տարածաշրջանային հարցերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պետական պաշտոնյաներից եւ այլ անձանցից։ Ինչպես այցի ընթացքում ես նշեցի, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Մին ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում էր Հունաստանի խորհրդարանի նախագահը
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին։
Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին եւ հույս հայտնել, որ նրա այցը Հայաստան նոր խթան կհաղորդի հայ—հունական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է դարավոր բարեկամության ու պատմական առնչությունների վրա հիմնված հայ—հունական բազմաբնույթ հարաբերությունները, որոնք, նախագահի համոզմամբ, բավականաչափ ներուժ ունեն եւ այն երկկողմ ջանքերով անհրաժեշտ է իրացնել։
Հունաստանի խորհրդարանի նախագահը եւս համոզվածությամբ ընդգծել է, որ դարերի խորքից եկող հայ եւ հույն ժողովուրդների՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր բարեկամությունը մեծ ապագա ունի։
Զրուցակիցները երկուստեք չափազանց կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու գործում՝ դրական գնահատելով Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարաններում ձեւավորված բարեկամության խմբերի գործունեությունը։ Կողմերի համոզմամբ, օրենսդիր մարմինների միջեւ սերտ փոխգործակցությունը կարող է մեծապես օգտակար լինել երկու երկրների կառավարությունների միջեւ փոխշահ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024