ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 20:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 09

Վերջերս Ադրբեջանում հակահայկական հռետորաբանության սրում է նկատվում, իսկ սահմանին էլ իրավիճակը լարված է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ լարվածության թուլացմանը կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այս առումով նկատել է. «Այդ հանդիպումն ու տասնյակ նախորդ հանդիպումները միայն մեկ խնդիր են հետապնդում՝ պահպանել բանակցային գործընթացի շարունակականությունը»։
Նա նաեւ անդրադարձել է ԼՂ հակամարտության եւ ԵՏՄ մտնելու միջեւ եղած կապին եւ նշել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ տարվող բանակցությունները որեւէ կապ չունեն Հայաստանի ինտեգրացիոն գործընթացի հետ, քանի որ դրանք ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ երեք համանախագահների շրջանում։ Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համագործակցությունը միակ ձեւաչափն է, որի շրջանակներում Ռուսաստանը, Ֆրանսիան՝ այսինքն Եվրամիությունը, ԱՄՆ—ն համագործակցում են։
Իսկ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերջնականացումը տեխնիկական խնդիրների հետ է կապված եւ ոչ թե աշխարհաքաղաքական հարցերի։ «Առավել եւս Հայաստանի անդամակցությունը ձգձգվում է այն պատճառով, որ տվյալ կազմակերպության համահիմնադիրներն իրար հետ ունեն լուրջ խնդիրներ, եւ շատ հաճախ Հայաստանի անդամակցության հարցը լծակ է դառնում, որը Բելառուսն ու Ղազախստանն օգտագործում են Ռուսաստանի հետ բանակցություն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռուսաստանը ձգտում է այնպես անել, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցի իր համար հարմարավետ պայմաններով։ Սակայն այս պահին առայժմ ոչ ոք չի կարող ասել, թե հստակ երբ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ—ին, քանի որ Ռուսաստանը միակողմանիորեն չի կարող ազդել միությունում որոշումների ընդունման գործընթացի վրա։
Երեկ կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց ԵվրԱզԷՍ—ի ինստիտուտի գլխավոր տնօրեն, ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի եվրասիական ինտեգրման, արդիականացման, մրցունակության եւ կայուն զարգացման գիտական խորհրդի անդամ Վլադիմիր Լեպյոխինը։
«Ռուսաստանը ցանկություն ունի, որպեսզի դա Հայաստանի համար հնարավորինս հարմարավետ լինի նաեւ Եվրասիական միության բոլոր երկրների հետ փոխգործակցության տեսանկյունից։ ԵՏՄ—ին անդամակցելու գործընթացում Հայաստանի իշխանությունների կատարած գործողությունները դրական եմ գնահատում։ Խոսքը հատկապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հետ տնտեսական համագործակցությանը եւ ապրանքատեսակների նկատմամբ ցածր մաքսատուրքերի պահպանմանը»,–ասաց բանախոսը։
Նրա կարծիքով՝ ԼՂՀ հարցում Հայաստանի դիրքորոշումը բացարձակապես ճիշտ է, եւ այս հարցում պայմանագրի ստորագրման գործընթացում Հայաստանը որոշ հարցեր շատ խիստ կերպով է բարձրացնում։ Դրա հետ մեկտեղ՝ մասնագետն անդրադարձավ Ղազախստանի նախագահի դիրքորոշմանը՝ կապված Հայաստանի մաքսային սահմանների հետ, ինչն էլ ազդեց ԵՏՄ—ին Հայաստանի անդամակցության ժամկետների վրա. «Կարծում եմ՝ ոչ մի ողբերգություն տեղ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 472 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բուենոս Այրեսում կայացել է Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությունը
Երեկ՝ Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը, նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետայի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հիմնարկեքի հուշատախտակի օրհնությունից հետո Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետան եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը բացել են այն։ Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի կապակցությամբ նախագահն արարողության մասնակիցների առջեւ հանդես է եկել ելույթով.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի հարգելի՛ նախագահ,
Սրբազան հայրե՛ր,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Այսօր առանձնակի պատիվ է ինձ համար գտնվել այստեղ՝ Բուենոս Այրեսի սրտում, եւ ձեզ հետ միասին առաջին աղյուսը դնել Հայոց ցեղասպանության թանգարանի հիմքում։
Այս թանգարանը ստեղծվում է՝ լրացնելու Հայոց ցեղասպանությանը նվիրված այն բազմաթիվ հուշակոթողների շարքը, որ սփռված են արեւելքից արեւմուտք, հյուսիսից հարավ՝ որպես խոսուն վ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 417 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024