Ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Հերբերտ Զալբերին՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր անձնական ներդրումը կունենա Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների խորացման գործում, միաժամանակ կօգտագործի ձեռքբերած փորձը՝ հատկապես ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենի պաշտոնում, ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը, եւ վստահեցրել, որ մեր երկրում պատրաստ են կառուցողական համագործակցության։
Հերբերտ Զալբերն ընդգծել է, որ իր նշանակմամբ Եվրոպական միությունը ցանկանում է առկա հակամարտությունների կարգավորմանը մասնակցելու եւ համագործակցության պատրաստ լինելու ազդանշան հղել։ Նրա խոսքով, նշանակումից կարճ ժամանակ հետո իր այցը տարածաշրջանի երեք երկրներ միտված է հենց այդ նպատակին։
Հանդիպմանը ՀՀ նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստան—Եվր
...
Կարդալ շարունակությունը »