Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 27
Երեկ Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում, տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը եւ ժամանակի մարտահրավերները» (Constitutional culture։ The lessons of history and challenges of time) անգլերեն գրքի շնորհանդեսը, հայտնում է Ստրասբուրգում «Panorama.am»—ի թղթակիցը։
Շնորհանդեսին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽ—ում ՀՀ դեսպան Պարույր Հովհաննիսյանը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրելա Բատանի—Դրագոնին, ՄԻԵԴ դատավորներ, ԵԽ պաշտոնյաներ, ԵԽԽՎ—ում ՀՀ պատվիրակությունը եւ բազմաթիվ այլ հյուրեր։
«Այսօրվա միջոցառումը,– ինչպես իր խոսքում ասաց Գագիկ Հարությունյանը,–նվիրված է մի քանի իրադարձությունների. առաջին, 16 տարի առաջ հունվարի 25—ին Եվրոպայի խորհրդի առաջ բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը՝ ազդարարելով ԵԽ—ին մեր անդամակցությունը։
Երկրորդ, Վենետիկի հանձնաժողովի ակտիվ աջակցությամբ մեր երկրում իրականացվեցին սահմանադրական բարեփոխումներ, եւ ԵԽ–ում ներկայացվեց բարեփոխված Սահմանադրության 4 լեզվով հրատարակությունը։
Երրորդ, ձեզ ենք ներկայացնում նաեւ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնը, որը հիմնադրվել է նախորդ տարի՝ 18 երկրների, 39 սահմանադրագետների, ինչպես նաեւ այս ոլորտի գիտնականների ու հետազոտական կենտրոնների կողմից։
Եվ վերջապես 4&mdas
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ տեղի են ունեցել կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը։ Նիստերը նախագահում էր ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ով նաեւ ելույթ է ունեցել խորհրդի նիստում։
Նիստերի ավարտից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրել է, որ խորհրդի նիստի ընթացքում ձեւավորվել է կուսակցության նոր խորհուրդը, որին անդամակցել են 35 նոր անդամներ։ Կուսակցության նախագահի առաջին տեղակալ է ընտրվել վարչապետ Կարեն Կարապետյանը, նախագահի տեղակալներ են ընտրվել Գալուստ Սահակյանը, Մուշեղ Լալայանը եւ Արմեն Աշոտյանը։
Կուսակցության վերջին համագումարից հետո որոշում էր կայացվել ձեւավորել ավագների խորհուրդ։ Խորհրդի նիստի ընթացքում ավագների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։ Կուսակցության գաղափարական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Մուշեղ Լալայանը, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ՝ Ռուբեն Թադեւոսյանը, կանանց խորհրդի նախագահ՝ Հերմինե Նաղդալյանը, երիտասարդական կազմակերպության նախագահ՝ Կարեն Ավագյանը։
|
Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ողջունեց ՀՀ վարչապետի պաշտոնական այցի ժամանակ Մոսկվայում մշակված հայ—ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման նախագիծը։ «Դա շատ կարեւոր է»,— ընդգծեց ՀԱԳՄ նախագահը։
Լրագրողները ցանկացան իմանալ, թե Ա. Ղազարյանի կարծիքով, վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից հետո տնտեսության որ ոլորտներում է աշխուժացում նկատվել։ ՀԱԳՄ նախագահը նկատեց, թե ներդրումային ծրագրերի աշխուժացման ուղղությամբ քայլեր է տեսնում տեքստիլ արդյունաբերության, գյուղմթերքների վերամշակման ոլորտներում. «Փոփոխությունների նախահիմքեր կան։ Հատկապես, այս պահին ես տեսնում եմ տեքստիլ արդյունաբերության ոլորտի նկատմամբ մեր նոր մոտեցումները, քայլեր ներդրումների աշխուժացման, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ծավալների մեծացման ուղղությամբ։ Ամենակարեւորը՝ քայլեր են կատարվում ներդրումների ներգրավման, ներդրումային դաշտի բարելավման ուղղությամբ»։
Միաժամանակ Ա. Ղազարյանը հավելեց, որ առանց արտասահմանյան խոշոր ներդրումների Հայաստանը տնտեսական էական աճ չի ապահովի։
Տնտեսական աճի համապատկերում չենք կարող չխոսել Եվրասիական տնտեսական միության երկրների հետ կապող միակ ճանապարհի՝ Վերին Լարսի մասին։ Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց ռուսական ու վրացական կողմերի հետ քննարկել Վերին Լարսի ավտոճ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|