Հայաստանում ապրող ռուսական համայնքը շատ հաճախ ասոցացվում է մոլոկանների հետ։ Վերջիններս կազմում են համայնքի 70—80 տոկոսը, իսկ մնացածը՝ հիմնականում խառնամուսնություններից, նաեւ խորհրդային տարիներից այստեղ ապրող ռուս ընտանիքներն են։ Մոլոկան համայնքի առջեւ խորքային կամ գլոբալ լուծում պահանջող խնդիրներ որպես այդպիսին երբեք չեն եղել։ Հայերի հետ միշտ ապրել են համերաշխ, իսկ հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի վրա։ Այդ մասին «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը։
Սկսած 1840—ական թվականներից, երբ Հայաստանում հայտնվեցին առաջին մոլոկանները, համայնքն իր գոյության ընթացքում ձեւավորվեց որպես բրենդ՝ զուգահեռվելով պարկեշտության, ազնվության, աշխատասիրության հետ։ «Եթե այսօր մոլոկանների համայնքը, որը հատկապես շինարարության ոլորտում վստահելի գործընկերոջ համբավ է ձեռք բերել, կարող է նաեւ այդ անձնական հատկանիշների շնորհիվ ինքնադրսեւորվել նաեւ գիտության, քաղաքականության ոլորտներում։ Մեծ հույս ունեմ, որ կարդարացնեմ ինձ որպես քաղաքական գործիչ եւ դրանով մեկ անգամ եւս կապացուցեմ, որ լավ շինարար, լավ քաղաքական գործիչ կամ լավ բժիշկ լինելը պայմանավորված է ազգային արժեհամակարգով։ Այսինքն՝ եթե ձեւավորում ես ազգային մտածելակերպ, ազգային փիլիսոփայություն եւ դա դարձնում բրենդ եւ աշխատելաոճ, ապա դա իր հետեւից տանում է մնացած բոլոր ոլորտները»,–մեկնաբանեց պատգամավորը։
Վերջին 10—15 տարում Սանդիկովն այս կամ այն կերպ առնչվել է համայնքային խնդիրներին, բայց դա եղել է ոչ ինստիտուցիոնալ մակարդակով։ Դրա հետ մեկտեղ զբաղվել է նաեւ համայնքի ծագումնաբանությամբ, կազմել է իր ընտանիքի տոհմածառը մինչեւ 1840—ականները։ «Երբ կազմում ե
...
Կարդալ շարունակությունը »