ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Մայիս » 06

Ներկայացնում ենք օտարաբանությունների եւ դրանց հայերեն համարժեքների նոր՝ հերթական ցանկը։ Այս օտար բառերը հայախոս մարդիկ գրավոր եւ բանավոր խոսքում հաճախ են կիրառում՝ անտեսելով հայերենի հնարավորությունները։
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետեւյալ համարժեքները.
1. ալյանս — միություն, դաշինք
2. բաններ — ցուցապաստառ
3. բեյջ — անվանաքարտ
4. դալան — կամար, կամարանցում
5. դերմատոլոգ — մաշկաբան
6. դիսոնանս — աններդաշնակություն
7. թինեյջեր — դեռահաս, պատանի
8. ինաուգուրացիա — պաշտոնակալություն, երդմնակալություն
9. իդենտիֆիկացիա — նույնականացում, նույնացում
10. ինտերպրետացիա — մեկնաբանություն
11. կալկուլյատոր — հաշվիչ
12. կնոպկա — 1. կոճակ, 2. կոճգամ
13. կոնսենսուս — համաձայնություն
14. կրիտերիա — չափանիշ
15. մեյքափ — դիմահարդարանք, դիմահարդարում
16. միսիա — առաքելություն
17. նոմինացիա — անվանակարգ
18. չաթ — զրուցարան 
19. պարոլ (ռազմ.) — անցաբառ, նշանաբառ
20. պեյզաժ — բնանկար, բնապատկեր
21. պրեզենտացիա — շնորհանդես, ներկայացում
22. պրոֆեսիոնալ — արհեստավարժ
23. ռեսթայլինգ — ոճափոխութուն
24. սկեպտիկ — կասկածամիտ, թերահավատ
25. վերբալ — խոսքային, բանավոր
26. քոմենթ — մեկնաբանություն
27. օնկոլոգ — ուռուցքաբան
28. օրիենտացիա — կողմնորոշում
29. օֆիցիալ — պաշտոնական
30. ֆիլտր — զտիչ

Լեզվի կոմիտե

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 318 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.05.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024