Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2020 » Մայիս » 28
1918-20 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ խորհրդարանը գործադրեցին հնարավոր բոլոր քայլերը պետականության կայացման, կայունացման, ամրապնդման հարցում։ Հայտնի է, որ Բաթումի պայմանագրով նախատեսված 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքը 1920-ին հասավ 70 հազարի։ 1919 թ. Բրիտանիայի աջակցությամբ Կարսի մարզը միացվեց Հայաստանին, իսկ Ղարաբաղը, Նախիջեւանն ու Զանգեզուրը Փարիզի խաղաղարար վեհաժողովի որոշմամբ համարվում էին վիճելի տարածքներ, բայց ՀՀ ազդեցության ներքո էին։
Սակայն պատմության անիվը սկսեց պտտվել այլ ուղղությամբ. արդեն 1919–ից ձեւավորվում է քեմալ-բոլշեւիկյան համագործակցությունը։ Դրա հիմքերը դրվել էին 1918 թ. Մուդրոսի զինադադարով, երբ Քառյակ դաշինքը, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունը, պարտություն կրեցին Առաջին աշխարհամարտում։ Փարիզի խաղաղարար վեհաժողովում հաղթած տերությունները պատրաստվում էին կնքել պայմանագրեր, որոնցով նոր աշխարհաքաղաքական քարտեզն էր ձեւավորվելու։ Փարիզի վեհաժողովի ամբողջ ընթացքը ցույց էր տալիս, որ նախ՝ դադարելու էր գոյություն ունենալ Օսմանյան կայսրությունը՝ զրկվելով ահռելի տարածքներից, դրվում էր նաեւ Թուրքիայի գոյության խնդիրն ընդհանրապես եւ ենթադրվում էր, որ ապագա Թուրքիան կզբաղեցնի անկախ Հայաստանի չափ՝ 175 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Մյուս կողմից՝ Անտանտի երկրները պայքարում էին խորհրդային Ռուսաստանի՝ բոլշեւիզմի դեմ։
«Նման պայմաններում տրամաբանական էր այդ երկու պետությունների հարաբերությունների սերտացումն ընդհանուր «թշնամու՝ միջազգային իմպերիալիզմի» դեմ։ Օբյեկտիվորեն այս համագործակցությունն ուղղվեց նաեւ Հայաստանի դեմ որպես «միջազգային իմպերիալիզմի օջախի»։ Դրա մասին բարձրաձայնվեց 1920 թ. սեպտեմբերին Բաքվում կայացած Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարի ժամանակ, ե
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայ ժողովրդի պատմության մեջ 1918 թ. մայիսյան հերոսամարտերն ունեն ճակատագրական նշանակություն։ Եթե այդ օրերին հայ ժողովուրդը չմիավորվեր եւ չջախջախեր թշնամուն, այսօր չէինք ունենա ազատ եւ անկախ հայրենիք։
Սակայն Սարդարապատի ճակատամարտին նվիրված գրքերում, ինչպես նաեւ դասագրքերում ճակատամարտին ռուսների մասնակցության մասին ոչ մի հիշատակություն չկա։
1917 թ. հոկտեմբերյան հեղափոխությունից հետո քայքայվեց ռուսական Կովկասյան ռազմաճակատը, ռուս զինվորների եւ սպաների մի զգալի մասը թողեց Կովկասը, Արեւմտյան Հայաստանի տարածքները եւ մեկնեց Կենտրոնական Ռուսաստան։ Սակայն ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ ռուս զինվորների մի մասը, այնուամենայնիվ, մնաց Հայաստանում եւ մասնակցեց ինչպես 1918 թ. մայիսյան հերոսամարտերին, այնպես էլ հայկական բանակի ձեւավորմանը։
1918 թ. մարտի 5—ին կազմավորվեց առանձին հայկական կորպուս, որի հրամանատարն էր գեներալ Նազարբեկյանը, իսկ շտաբի պետը՝ ցարական բանակի գեներալ—մայոր Եվգենի Վիշինսկին (1873—1918), ով 1917 թ. ապրիլի 7—ից ռուսական Կովկասյան բանակի շտաբի պետն էր։
Հայկական կորպուսի շտաբը Դիլիջանում էր եւ զբաղվում էր հայկական զորքերի գործողությունների կարգավորմամբ ու պլանավորմամբ։ Հայկական կորպուսի շտաբի աշխատողների մի զգալի մասը ռուսներ էին։ Շտաբի օպերատիվ բաժնի պետն էր պորուչիկ Ներշովը, իսկ օպերատիվ բաժնում աշխատում էին շտաբս—կապիտան Նիկոլայ Շումովը, պոդպորուչիկներ Միխայիլ Մեդվեդեւը, Մելենտի Դվերնիցկին եւ ուրիշներ։
Ինչպես հայտնի է, 1918 թ. մայիսին թուրքերը հարձակվում են միանգամից երեք ուղղությամբ, որոնցից ամենագլխավորը Սարդարապատի ուղղությունն էր։ Այս ուղղությամբ թշնամու դեմ հանդիման կանգնած էր Երեւանյան զորախումբը՝ գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ։ Ջոկատի մարտականությու
...
Կարդալ շարունակությունը »
|
Պետականության բաղադրիչները հայ ժողովրդին անընդհատ ուղեկցել են իր պատմության ողջ ընթացքում
1918 թ. մայիսի 28-ին Հայկական ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Հայ ժողովրդի համար պատմական այդ կարեւորագույն իրադարձությունը զուգակցվեց Թուրքիայի կանոնավոր բանակի նկատմամբ հայկական զորքերի տարած փառահեղ հաղթանակներով։ 1918 թ. ապրիլի 22-ին Անդրկովկասի սեյմի՝ Ռուսաստանից անջատվելու մասին հայտարարելուց հետո, փորձելով օգտվել տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական եւ ռազմական անորոշ վիճակից, Թուրքիան կազմակերպեց եւ մայիսին վերսկսեց հարձակումը Անդրկովկասի ուղղությամբ՝ նպատակ ունենալով գրավել Երեւանը եւ Թիֆլիսը։
Գիտակցելով պահի պատմական կարեւորությունը հայ ժողովրդի եւ նրա պետականության պահպանման համար՝ Արամ Մանուկյանը, Դրաստամատ Կանայանը, Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը եւ մի խումբ այլ նվիրյալներ կազմակերպեցին կամավորական եւ Ռուսական բանակի հեռանալուց հետո մնացած հայկական կորպուսի կանոնավոր զորախմբերը։ Հայ մարտիկներին միացան նաեւ եզդիները՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ։
Հայկական ուժերի անձնվիրության եւ հմուտ մարտավարության շնորհիվ մայիսի 21—28—ը թուրքական բանակի հետ տեղի ունեցած ճակատամարտերի փայլուն ելքի շնորհիվ հաջողվեց չեզոքացնել Թուրքիայի ծրագիրը։ Հայ ժողովրդի պատմության ոսկե էջերում գրվեցին Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի եւ Սարդարապատի հերոսամարտերը։ Խորհրդանշական է, որ տեւական դադարից հետո հայկական պետականության վերականգնումը տեղի ունեցավ թուրքական հերթական առաջխաղացման կասեցման ֆոնին։
Հայկական պետականության վերջին կրողի՝ Կիլիկիայի հայկական թագավորության անկախ իշխանների տիրույթները 1515 թ. վերջնականապես զավթել էին օսմանյան թուրքերը։ Դրանք 140 տարի պահպանվե
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Մայիս 2020 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|