ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Մայիս » 27

Կանոնների խախտման դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդներ

Պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով մինչեւ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն։ Այս մասին առցանց ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սկսվել են ռեյդեր հանրապետության ամենատարբեր հատվածներում կանոնների պահպանման մասով՝ սկսած ֆիզիկական անձանցից եւ ավարտած իրավաբանական անձանցով, տնտեսավարողներով։ Խստացված ստուգումներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին, ընդհուպ մինչեւ անցակետեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի՝ արդյոք սահմանված կանոնի համաձայն ավտոմեքենաներում գտնվող բոլոր քաղաքացիները կրո՞ւմ են դիմակ, թե՞ ոչ։ Կանոնների խախտման դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդներ»,–ընդգծել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման հետ կապված՝ Հայաստանում հաստատվել է բավական ծանր իրավիճակ։
«Ըստ էության՝ կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք։ Վերջին շրջանում մեր քննարկման թեման իրավիճակի պատճառները հասկանալն է եւ քննելը։ Մի քանի օր շարունակ քննարկում ենք հետեւյալ հարցը, թե ինչքանով են պարետատան կողմից սահմանված կանոնները համապատասխանում իրավիճակին, ինչքանով դրանք կարող են լինել ունիվերսալ։ Մեր բազմակողմանի այդ մասնագիտական քննարկումների եզրակացությունը միանշանակ է՝ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին եւ իրենք բովանդակային առումով էֆեկտիվ են, խնդիրն այստեղ այդ կանոնների պահպանումն է»,–ընդգծել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը խնդիր է տեսնում պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման որակի հետ։
«Գիտեք, որ պարետատունը կանոններ է սահմանել տնտեսական գ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 277 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.05.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 54 931 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 113 (ավելացել է ևս 15-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտներից ամենատարեցը եղել է 92 տարեկան, իսկ ամենաերիտասարդը՝ 43։
Ընդհանուր առմամբ արձանագրվել է նաև մահվան 44 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով (նման մահվան դեպքերի թիվը չի ավելացել)։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 304 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.05.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024