ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 21 » Արեւմուտք—Իրան կապերի կարգավորումը՝ ի վնաս Ադրբեջանի
10:22
Արեւմուտք—Իրան կապերի կարգավորումը՝ ի վնաս Ադրբեջանի

Վիեննայում սկսվել է Իրան—5+1—ի (5 մշտական անդամներն են՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան եւ Գերմանիա) բանակցությունների նոր փուլը։ 
Ներկա փուլում բանակցություններն ընթանալու են համապարփակ եւ վերջնական համաձայնության շուրջ։ Ինչպես նշել ենք, բանակցություններում գլխավոր դերակատարներն Իրանը եւ ԱՄՆ—ն են, որոնք այս բանակցությունները բնութագրել են որպես բարդ ու դժվարին եւ հայտնել, թե դրանցում հաջողության հասնելու համար բավական երկար ժամանակ է պետք։ Ավելին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակցությունների հաջողությունը գնահատել է 50 տոկոս, իսկ Իրանի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող, արտաքին քաղաքականության գերակայությունները որոշող, հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին բնակցությունների նախօրեին հայատարարել է, որ դրանց արդյունքների առնչությամբ բնավ էլ լավատես չէ, սակայն դեմ չէ, ինչը, անշուշտ, կգոտեպնդի բանակցող պատվիրակությանը, որը գլխավորում է ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը։ Նա միաժամանակ ընդգծել է՝ թող որոշ մարդիկ չշպարեն ԱՄՆ—ի դեմքը եւ այն ներկայացնեն որպես մարդասիրական պետություն, դա ապարդյուն է։
Ի դեպ, ԱՄՆ—ի պատվիրակությունը դարձյալ գլխավորում է քաղաքական հարցերով փոխպետքարտուղար Վենդի Շերմանը, սակայն տեղի են ունեցել փոփոխություններ. 9 հոգանոց պատվիրակության կազմում ընդգրկվել են պետքարտուղար Ջոն Քերիի միջուկային հարցերով ավագ խորհրդական Բրուք Անդերսոնը, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում միջուկային զենքի չտարածման (NPT) բաժնի տնօրեն Պոլ Այրվինը, պետքարտուղարության պարսկերենին տիրապետող խոսնակ Ալեն Էյրը եւ այլք։
Ինչպես տարբեր առիթներով նշել ենք Իրան—5+1 բանակցությունների հաջողությանը, ինչը կարող է հանգել Իրան—Արեւմուտք փոխհարաբերությունների բնականոնացման, Իրանում եւ ԱՄՆ—ում որոշ ուժեր եւ միջինարեւելյան մի շարք երկրներ խիստ դեմ են։ Ժնեւյան նախնական համաձայնագրի ստորագրումից հետո այդ երկրները բացահայտ դեմ հանդես գալով՝ գործի դրեցին իրենց բոլոր լծակները՝ ձգտելով արգելակել բանակցությունները։
Հատկանշական է նաեւ, որ գործընթացի հավանական հաջողության հարցում թեեւ լռում է, սակայն խիստ մտահոգված է նաեւ Ադրբեջանը։ ԱՄՆ—Իրան փոխհարաբերությունների հնարավոր բնականոնացումը լուրջ հարված կլինի Իրանի հյուսիսում գտնվող Ադրբեջանի ռազմավարական դիրքին։ Ինչպես հայտնի է, վերջին տարիներին միջազգային ԶԼՄ—ներում հաճախ էր քննարկման առարկա դառնում Իրանի դեմ Ադրբեջանից հարձակում իրականացնելու հարցը։ Վերլուծաբանները շեշտում էին, որ եթե ԱՄՆ—ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել Իրանի վրա, ապա Ադրբեջանը կարող է որոշիչ դեր խաղալ իբրեւ ռազմական հենակետ։ 
Բաքուն, օգտվելով այդ հանգամանքից, ձգտում էր շահեր քաղել երկու կողմերից, հաճախ հայտարարելով, թե թույլ չի տա այդ երկրի տարածքից Իրանի վրա հարձակում իրականացնել, շահարկում էր նման դիրքորոշումը, թերեւս Իրանից հատուցում էր պահանջում, մասնավորապես՝ հակահայկական դիրքորոշում։ Մյուս կողմից, Բաքուն արեւմտամետությունն իր ռազմավարական շահերին ձեռնտու համարելով, երբեմն ընդգծված հակաիրանական քաղաքականություն էր որդեգրում։ Այլ կերպ ասած՝ Բաքուն իր համար ստեղծված նպաստավոր պայմանները ցանկանում էր ծառայեցնել ԼՂ—ի հարցում Արեւմուտքից արդրբեջանանպաստ դիրքորոշում ստանալուն, եւ հաճախ դա նրան հաջողվում էր։ Բացի այդ, նշյալ հանգամանքի բերումով Արեւմուտքը, կարելի է ասել, որ աչք էր փակում Բաքվի բռնապետական իշխանության վարած հակաօրինական քաղաքականության, մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարումների, ընդդիմության ճնշման, խոսքի ու մամուլի ազատությունների սահմանափակումների վրա։ Մինչդեռ, եթե Իրան—5+1—ի բանակցությունները շոշափելի արդյունքներ արձանագրեն, ապա Արեւմուտքը հազիվ թե աչք փակի Ալիեւի ռասիստական եւ հակաժողվրդավարական այլ քայլերի վրա։
Իրան—Արեւմուտք փոխհարաբերությունների բնականոնացումից Ադրբեջանը, ըստ ամենայնի, էապես տուժելու է նաեւ էներգակիրների արտահանման եւ խողովակաշարերի կառուցման ոլորտում։ Բանակցությունների բարեհաջող ավարտի դեպքում, Իրանը միջազգային մակարդակով որպես էներգակիրների ոլորտի կարեւոր դերակատար կրկին խաղի մեջ կմտնի, ինչը լուրջ հարված է Ադրբեջանի էներգակիրներից ստացվող եկամտին, քանզի Իրանը, անկասկած, խնդրո առարկա ոլորտում ներդրումներ կատարելու հարցում Ադրբեջանից անհամեմատ ավելի գրավիչ տարբերակ է։  hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 559 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024