ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 19 » Աշխարհը չի մոռացել /Բրիտանացի խորհրդարանականները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում/
10:29
Աշխարհը չի մոռացել /Բրիտանացի խորհրդարանականները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում/

Երեկ Հայաստան այցի շրջանակներում Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլն ու խմբի անդամներ ՄԹ լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Քրիստին Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը եւ Մայք Գեյփսը այցելեցին Ծիծեռնակաբերդի հայոց Մեծ եղեռնի հուշահամալիր, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Բրիտանացի հյուրերը ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։
Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ղեկավարին եւ անդամներին հանդիպեց Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
Տնօրենը հյուրերին հանգամանալի տեղեկատվություն հաղորդեց 1915—ին տեղի ունեցած հայոց Մեծ եղեռնի մասին, ծանոթացրեց Հայոց ցեղասպանության վավերագրերին ու փաստաթղթերին։
Բրիտանացի խորհրդարանականները իրենց տպավորությունները կիսեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Պատվիրակության ղեկավար, ՄԹ համայնքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլը նշելով, որ ամեն անգամ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, անչափ հուզվում է. «Մոտենում է Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցը, եւ մենք մտադիր ենք նշելու այն Մեծ Բրիտանիայում։ Շատ կարեւոր է, որ այն, ինչը պատահել է երբեք չմոռացվի։ Այդ պատճառով էլ մենք այստեղ ենք»։
Համայնքների պալատի պատգամավոր Սթիվեն Փաունդը նշելով, որ ինքը շատ բան կարող է ասել, բայց ըստ նրա, կարեւորը բառերը չեն, այլ կարեւորը, թե ինչ կա իրենց սրտերում, ասաց. «Մոտենում ենք Մեծ եղեռնի 100—ամյա տարելիցին, շատերը հույս ունեին, թե մոռացության է տրվել այդ փաստը, մենք եկել ենք ապացուցելու, որ աշխարհը չի մոռացել։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է համախմբվի, որպեսզի ընդունի սարսափելի ոճրագործությունը, որը տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում։ Ես հոգով, սրտով հայերի հետ եմ, թեեւ իմ երակներով հայի արյուն չի հոսում»։
ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի առնչությամբ Սթիվեն Փաունդն ի պատասխան՝ նշեց, որ ինքը փետրվարի սկզբին համայնքների պալատում Ղարաբաղի հարցի շուրջ հանդես է եկել զեկույցով. «Ինձ թվում է՝ մարդիկ հույս ունեն, որ աշխարհը կմոռանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ Ներկայումս Մինսկի խմբի ջանքերով վարվող բանակցությունների ընթացքը դանդաղել է, կարծես սառեցված լինի։ Ղարաբաղի դեպքում մենք ստիպված ենք ընդունել, որ բրիտանական կառավարությունը կարող է անել շատ ավելին, որ ճնշում գործադրի մեր առեւտրատնտեսական գործընկեր Ադրբեջանի վրա»։
Նրա խոսքով՝ մարդկությունը պարտական է աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկին՝ հայ ժողովրդին, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը, որն ունի հարուստ գրականություն, ինչը ստեղծվել է դեռեւս Քրիստոսից առաջ։ «Որպես խորհրդարանական՝ ես կարծում եմ, որ մենք պարտավորված ենք բրիտանական խորհրդարանում հարցն անընդհատ բարձրացնել, քանի որ եթե մենք մոռանանք ցեղասպանությունը, մարդիկ կասեն, որ պարտավոր ենք մոռանալ նաեւ Ղարաբաղի հարցը։ Ես չեմ ասում, որ այս երկու խնդիրները նույնն են, բայց հայերը տառապել են եւ երկու դեպքում էլ մնացել են անպարտելի»,–եզրափակեց բրիտանացի պատգամավորը։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 496 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024