Գլխավոր էջ » 2014»Հուլիս»2 » Աշխատանքային հանդիպում ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ
13:22
Աշխատանքային հանդիպում ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ
Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի նախաձեռնությամբ երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի Հայաստան կատարած այցելության արդյունքները, քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերը, անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ տարածաշրջանում եւ անմիջական հարեւանությամբ տեղի ունեցող զարգացումներին։
Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
Հանդիպման օրակարգում էին ԵԱՀԿ տարածաշրջանում առկա խնդիրները, դրանց հանգուցալուծման ուղիները եւ այդ գործընթացներում ԵԱՀԿ դերակատարությունը։