ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 22:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 29 » Դիլիջանի միջազգային դպրոցը լայն աջակցություն կստանա /Վստահեցրել է վարչապետը՝ տեղում ծանոթանալով իրականացվող աշխատանքների ընթացքին/
16:33
Դիլիջանի միջազգային դպրոցը լայն աջակցություն կստանա /Վստահեցրել է վարչապետը՝ տեղում ծանոթանալով իրականացվող աշխատանքների ընթացքին/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջանի միջազգային դպրոցի եւ ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի շինարարական ծրագրերին ծանոթանալու նպատակով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք։
Կառավարության ղեկավարը նախ դիտակետից հետեւել է Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին, ապա եղել շինհրապարակում, շրջել արդեն կառուցված մասնաշենքերում։ Դպրոցի տնօրեն Ջոն Պադըֆութը Հովիկ Աբրահամյանին մանրակրկիտ տեղեկատվություն է ներկայացրել կատարված աշխատանքների եւ հետագա անելիքների վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետը կարեւորել է միջազգային այս դպրոցի գործունեությունը՝ նշելով. «Կառավարությունը հնարավորինս կաջակցի այս ծրագրի իրականացմանը, եւ մենք սատարելու ենք յուրաքանչյուր նման նախաձեռնության։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին, կազմակերպիչներին եւ բոլոր մասնակիցներին»։
Դիլիջանի միջազգային դպրոցն իրենից ներկայացնում է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծախսով բարեգործական նախագիծ, որի իրականացմանն աջակցել է ՀՀ կառավարությունը. 2013 թ. հունիսի 19–ին Ազգային ժողովը հաստատել է ՀՀ կառավարության հեղինակած՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այն իրականացվելու է երկու փուլով՝ 110 մլն ԱՄՆ դոլար (շինարարության ավարտ՝ 31.07.2014 թ.) եւ 80 մլն ԱՄՆ դոլար (շինարարության ավարտ՝ 31.07.2017 թ.)։ Շինարարական աշխատանքներում ներգրավված է շուրջ 800 մարդ՝ 60–ը վարչական պաշտոններում եւ 740–ը՝ բուն շինաշխատանքներում, ինչպես նաեւ ավելի քան 20 տեղական կազմակերպություն։ Կրթահամալիրի տարածքը կազմում է 88 հա՝ Դիլիջանի ազգային պարկի հարեւանությամբ։
Ծրագիրը միտված է նաեւ բարելավելու Տավուշի մարզի սոցիալ–տնտեսական վիճակը՝ նպաստելով գործազրկության կրճատմանը, սոցիալական ծրագրերի իրականացմանը, զբոսաշրջության զարգացմանը, Դիլիջանի ենթակառուցվածքների արդիականացմանը եւ բնապահպանական կայուն զարգացմանը։
Քոլեջը 16–18 տարեկան առաջին աշակերտներին կընդունի 2014 թ. օգոստոսին։ Նախատեսվում է, որ սաների թիվը 2023 թ. կհասնի առավելագույնը 650–ի։ Ուսման վարձը լինելու է 30.000 ԱՄՆ դոլար, սակայն աշակերտների 90 տոկոսը սովորելու է անվճար՝ բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ։ Դպրոցի շահագործման արդյունքում ընթացիկ ծախսը տարեկան կկազմի ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար, կստեղծվի շուրջ 110 մշտական աշխատատեղ (82 ուսուցիչ, շուրջ 30 վարչական աշխատակից)։ Ուսումնական մասնաշենքերից ու կացարաններից բացի, համալիրն ունի նաեւ փակ լողավազան, մարզահրապարակներ, բեմարվեստի, դիզայնի, տեխնոլոգիաների եւ բժշկական կենտրոններ։
2013 թ. հոկտեմբերից Դիլիջանի միջազգային դպրոցն անդամակցում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» (United World Colleges–UWC) կրթական ցանցին եւ ստացել է «UWC Dilijan» անվանումը (14 քոլեջներից մեկն է)։ Այս տարի UWC համակարգում կարող է ուսանել ՀՀ 17 քաղաքացի՝ 10–ը «UWC Dilijan» միջազգային դպրոցում, 7–ը՝ UWC–ի այլ երկրների քոլեջներում։ Դպրոցն ստանալու է հավատարմագրում Քեմբրիջի IGCSE՝ 14–16 եւ IB Diploma՝ 16–19 տարեկանների համար կրթական ծրագրերի համաձայն ուսուցում իրականացնելու համար, ինչը հնարավորություն կընձեռի ուսումը շարունակել աշխարհի առաջատար համալսարաններում։ Դասավանդման լեզուն անգլերենն է լինելու, իսկ հայազգի քաղաքացիների համար հայագիտական առարկաների դասավանդումը պարտադիր է լինելու։
2015 թ. Դիլիջանում իր գործունեությունը կսկսի ՀՀ ֆինանսների նախարարության՝ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության հանգստյան տան բազայի վրա կառուցվող ուսումնական կենտրոնը։ Հանրապետության վարչապետն այցելել է նաեւ կենտրոնի շինհրապարակ, տեղում ուսումնասիրել կատարված աշխատանքները, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվել ընթացիկ եւ առաջիկա քայլերով։
Նախատեսվում է, որ վերակառուցման արդյունքում այս կառույցը կդառնա միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական կենտրոն։ Այստեղ իրականացվելու են ֆինանսների նախարարության աշխատակիցների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների կատարելագործման, տարածաշրջանային եւ միջազգային համաժողովների անցկացման, փորձի փոխանակման ծրագրեր։ Փոփոխության են ենթարկվելու համալիրի արտաքին տեսքը, ճակատային հատվածը։ Նոր համալիրը կունենա մարզահրապարակներ, մանկական կենտրոններ, համաժողովների, հանդիպումների համար նախատեսված դահլիճ, լողավազան, կինոսրահ, ռեստորան, ստորգետնյա ավտոկանգառ։ 
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 434 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024