20 տարի առաջ կազմավորվեց Հայաստանի Հանրապետության ազային բանակը: Հայրենիքի պաշտպանության սրբազան գործին ձեռնամուխ եղած կամավորական ջոկատների հիմքի վրա ծնունդ առավ հայկական նորագույն բանակը, որը իր մարտական բարձր պատրաստակամության, զինվորների և սպաների բարձր կամային հատկանիշների շնորհիվ հանդիսացավ երկրի խաղաղ զարգացման և հուսալի պաշտպանության գրավականը:
Ազգային ազատագրական պայքարը ծնեց խիզախության նոր դրվագներ, նոր հերոսներ, որոնց թափած թանկարժեք արյամբ գծվեց անկախ երկրի նոր սահմանները: Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում այս տոնը մեծ ու թանկ է յուրաքանչյուրիս համար: Այն սրբագործված է Արցախում և Հայաստանի սահմաններում հերոսացած հայորդիների սխրանքով և մեր ողջ ժողովրդի հավաքական կամքով: Այսօր Հայոց բանակը հուսալիորեն պաշտպանում է անկախ Հայաստանի պետական սահմաներն ու անվտանգությունը, ինչը մեզ նաև վստահություն է ներշնչում վաղվա օրվա` ապագայի նկատմամբ:
Ազգային բանակի օրվա կապակցությամբ հղում ենք մեր բարեմախթանքները հայ զինվորներին ու սպաներին, բարձր հրամանատարությանը և երկրի պաշտպանության գործին իրենց վաստակը ներդրած բոլոր կամավորականներին` ցանկանալով նրանց խաղաղ կապույտ երկինք և հաջողություններ կյանքում` ի շահ հայրենիքի հետագա հզորացման:
 
...
Կարդալ շարունակությունը »