| 
| Կայքի մենյու |  |  |  |  |  
 
| Բաժնի անվանակարգերը |  |  |  |  |  
 
| Մինի - չաթ |  |  |  |  |  
 
| Վիճակագրություն |  | 
 Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |  |  |  
 | | Գլխավոր էջ » Համայնք 
 
				
			 | | Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է‘    | 
| Ի կատարումն ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1523-Ն որոշման 6.1 կետի ներկայացվում է Մեծամոր քաղաքային համայնքի ընտանեկան նպաստ և հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակները... 
		
			Կարդալ շարունակությունը » | 
| Ի կատարումն ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի « Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին »  N 1523-Ն որոշման 6.1 կետի ներկայացվում է Մեծամոր քաղաքային համայնքի ընտանեկան նպաստ և հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակները
 ... 
		
			Կարդալ շարունակությունը »
 | 
| Մեծամորի քաղաքապետ` պարոն Ռոբերտ Գրիգորյանը նախանձախնդիր եղավ հանգստյան գոտում շինարարական աշխատանքներ կատարելու գործում, որի արդյունքում մեծամորցիները իրենց հանգիստը կանցկացնեն թարմ տեսք ստացած այգում: Հիմնովին վերանորոգվեցին նստաթոռները, կանաչապ տարածքը, լուսավորության, շատրվանների և այլ հանգույցների աշխատանքը: Շինարարական աշխատանքները հիմնովին կատարեցին Վահրամ Հակոբյանի գլխավորած ""Մեծամորի բարեկարգում" կազմակերպության աշխատակիցները, լավ նվեր մատուցելով քաղաքի բնակիչներին: | 
| 
  Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմը, քաղաքապետարանի ենթակա հիմնարկությունների աշխատակիցները, համայնքի ավագանին սրտանց շնորհավորում են Մեծամորի քաղաքապետ` պարոն Ռոբերտ Գրիգորյանի ծննդյան տարեդարձը: -Հարգարժան պարոն Գրիգորյան. այս հրաշալի տոնական իրադարձությունը ևս մեկ անգամ առիթ է տալիս մեր ջերմ մաղթանգները և ցանկությունները արտահայտել Ձեզ, արժևորել Ձեր կառավարման ժամանակահատվածը, անկեղծորեն գնահատել կատարված աշխատանքները և վեր հանելով ձեռքբերումները` վստահորեն քայլել Ձեզ հետ առաջ: Լիահույս ենք, որ կառուցողական ու ստեղծագործական Ձեր կորովը և երիտասարդական ավյունը լիարժեք կծառայի մեր քաղաքի և հասարակական կյանքի զարգացման գործին: Ցանկանում ենք Ձեզ քաջառողջություն, աշխատանքային եռանդ և երջանկություն` ի շահ մեր համայնքի բարգավաճման:   Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմ | 
| Օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 7-ը ըստ ԿՀԸ կողմից հաստատված 
 | 
| Մեր քաղաքում ապրում են մարդիկ, որոնք իրենց կյանքն 
ու գործը նվիրաբերել են հասարակության կարգ ու կանոնի և օրինականության 
պահպանմանը, մարդիկ որոնք իրենց ծառայությամբ վայելում են համընդհանուր սեր
 և հարգանք: Նրանցից մեկն էլ ՆԳՆ Մեծամորի ոստիկանության բաժնի տեղամասային
 տեսուչ, ավագ լեյտենանտ Դավիթ Վանեսյանն է: 
Հունիսի 10-ին տեղատարափ անձրևից հետո Մեծամորի ամառանոցի 4-րդ թաղամասում 
առաջացավ կործանարար հեղեղ, որը սպառնում էր Մարգարյանների ընտանիքին: 
Տարեց մարդիկ հողագործական աշխատանքներից հետո գիշերել էին տնակում: 
Ահագնացող հեղեղը սրբելով ամեն ինչ իր ճանապարհին հասել էր Մարգարյանների 
տնակին և քշում էր հորձանքի ուղղությամբ, սպառնալով նրանց կյանքին:  
00:15-ին Մեծամորի ոստիկանության բաժին ահազանգ ստացվեց: Դեպքի վայր գործուղված ավագ լեյտենանտ Դավիթ Վանեսյանը անձնազոհ ու խիզախ 
որոշում կայացրեց` նետվելով հեղեղատը, հաղթահարելով հորձանքի ուժն ու ջրի 
սառնությունը, կոտրեց տնակի լուսամուտի ապակին և դուրս հանեց Մարգարյան 
ընտանիքի երեք անդամներին` փրկելով նրանց կյանքը: Մարգարյանները իրենց խորին շնորհակալությունն են արտահայտում ՆԳՆ Մեծամորի բաժնի ոստիկանության պետ` գնդապետ Մ. Օհանյանին կազմակերպչական հմուտ գործողություններ դրսևորելու և ճիշտ հրահանգներ տալու համար: Արարատ Մարգարյանը ընտանիքի անունից իրենց երախտագիտությունն է հայտնում նաև ավագ լեյտենանտ Դավիթ Վանեսյանին անձնազոհ ու խիզախ արարքի համար, ավելացնելով, -մեր ընտանիքը պարտական է նրան վճռական որոշման ու աներկյուղ քայլերի համար:  Մենք ևս մեր հիացմունքն ենք արտահայտում Մեծամորի ոստիկանության աշխատակիցներին անձնազոհ ծառայության համար, ցանկանալով ամենայն բարիք իրենց դժվարին բայց պատվաբեր աշխատանքում: | 
| Հարգելի շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ.    Շնորհավորում եմ Ձեզ դպրոցական ուսումնառության ավարտի եւ Վերջին զանգի տոնի առթիվ:  Մեծ խանդավառությամբ, հավատով լի կյանք թևակոխելով, Դուք հանդիսանալով մեր քաղաքի ծաղիկը, վաղը Ձեր մասնակցությունը կբերեք համայնքի և երկրի  զարգացման գործընթացին: Ձեր ուրախությանը միախառնվում է նաև հրաժեշտի թախիծը, քանզի հրաժեշտ տալով աշակերտական տարիներին և Ձեր ուսուցիչներին, դուք չեք կարող մոռանալ դպրոցական ուսումնառության տասը տարիները: Վաղը արդեն, դուք բոլորդ, դպրոցի երախտավորների տարիներ շարունակ ձեզ փոխանցված գիտելիքները ծառայեցնելու եք հայրենիքի շենացման պատվավոր գործին:  Մեծ կյանքի ճանապարհին մաղթում եմ Ձեզ լավագույն նպատակների իրականացում և հաջողություններ, մեր աշխատակիցների և իմ կողմից ցանկանում եմ ձեզ բարի ճանապարհ, որը մեր սիրելի հայրենիքի հզորացման և բարգավաճման ճանապարհն է:  Շնորհավորում ենք նաև հանրակրթական դպրոցների տնօրեններ` տիկին Ա. Առաքելյանին, Ա. Երիցյանին և դպրոցների ուսուցիչներին ու ծնողներին` աշակերտների հասունության և դպրոցը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Ռոբերտ Գրիգորյան | 
| 
  Թանկագին մայրեր, պատվելի կանայք ու աղջիկներ. Քաղաքապետարանի աշխատակազմի անունից մաղթում ենք ձեզ ամենայն բարիք և հաջողություններ: Լինելով հայոց օջախի պահապանը և հասարակական կյանքի անբաժան մասը, ձեր աշխատանքով ու արարմամբ ոչ միայն գեղեցկություն եք հաղորդում մեր կյանքին, այլև կանանց հատուկ նրբությամբ ու խորիմաստությամբ իմաստավորում եք այն: Անվերապահ բարձր գնահատելով կանանց և մայրերի դերն ու կշիռը ընտանիքի, երեխաների դաստիարակության և դարերի մեջ խտացված ազգային բարոյական արժեքների պահպանման գործում, շնորհավորում ենք ձեզ տոնական օրվա կապակցությամբ և ցանկանում ձեզ և ձեր ընտանիքներին երջանկություն:Զուր չէ նաև, որ այս տոնական օրը խորհրդանշվում է կյանքի և բնության` գարնան ավետման զարթոնքի հետ: Արդեն լավ ավանդույթ է մեզանում դարձել կանանց նվիրված տոնական օրերի նշումը, որը գեղեցիկ սովորույթից զատ, ունի Ձեր հանդեպ  հարգանքի, սիրո և երախտագիտության խորհուրդ:
 Ցանկանում ենք ձեզ միշտ գարուն, բարձր տոնական տրամադրություն և անսպառ սեր` ձեր ընտանիքների և երեխաների հանդեպ.   Ռոբերտ Գրիգորյան Մեծամորի քաղաքապետ | 
| 
 Հնարավոր չէ անտարբեր անցնել Մեծամորի քաղաքապետարանի
առջևով: Երբ մուտք ես գործում ԵԿՄ Մեծամորի տարածքային բաժանմունք, քո առջև
բացվում է Արցախյան պատերազմի թոհ ու բոհով շնչող հերոսների և զոհված
ազատամարտիկների հիշատակը հավերժացնող թանգարան հիշեցնող նախասրահը, որի պատերին
փակցված վահանակներն ու նկարները, Արցախյան պատերազմի սուրբ մասունքները
		
		... 
		
			Կարդալ շարունակությունը »
		 | 
| Հարգելի համաքաղաքացիներ` գարնանային այս գեղեցիկ օրը միջազգային հանրությունը նշում է որպես կանանց իրավունքների պաշտպանության օր: Մարտի 8-ը մեզանում տարիների ընթացքում դարձավ այն գեղեցիկ և ցանկալի տոներից մեկը որին սպասում ենք յուրատեսակ սպասումով ու հուզմունքով: Այս օրը մեկ անgամ ևս առիթ է տալիս մեծարելու կանանց և մայրերին,  արտահայտել նրանց հանդեպ մեր տածած սերն ու հարգանքը, հիշելով նրանց վաստակը ընտանիքի պահպանման, երեխաների դաստիարակման, հասարակական գործունեության և աշխատանքի տարբեր բնագավառներում: Հայ իրականության մեջ կինը պաշտվել ու մեծարվել է ըստ պատշաճի: Նրա կերպարը սրբացվել է ու հանդիսացել ներշնչանքի և արարման աղբյուր: Ընտանեկան արժեքների կրողը և սերունդներին փոխանցողը հայ մայրն էր, որը լինելով ընտանիքի սյունը` վառ պահեց հայ օջախի ճրագը, բարոյական վեհ հատկանիշների շնորհիվ ազգապահպան ջահ ու կենսատու տաճար հանդիսացավ, անաղարտ պահելով մայրենին, հայրենի մշակույթը, սովորույթյուններն ու ծեսերը: Հայրենասիրություն, աշխատասիրություն, հոգևոր հարստություն և բարոյական բարձր հատկանիշներ. ահա ոչ այն ամենը, ինչը մենք տեսնում ենք հայ կանանց և մայրերի մեջ: Հարգելի կանայք. քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորում ենք համայնքի բոլոր կանանց և մայրերին մարտի 8-ի կապակցությամբ, ցանկանում ենք Ձեզ առողջություն, երջանկություն և կապույտ երկինք:  Թող միշտ գարուն լինի Ձեր սրտերում և անափ գեղեցկություն`  Ձեր այնքան փխրուն հոգիներում: Ռոբերտ ԳրիգորյանՄեծամորի քաղաքապետ
 
 | 
 | 
 | 
 | 
| Մուտքի ձև |  |  |  |  |  
 
| Որոնել |  |  |  |  |  
 
| Օրացույց |  | 
		
			| «  Հոկտեմբեր 2025  » |  
			| Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր |  |  |  | 1 | 2 | 3 | 4 | 5 |  | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |  | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |  | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |  | 27 | 28 | 29 | 30 | 31 |  |  |  |  
 
| Սոց ցանցեր |  |  |  |  |  
 
| Ժամանակահատված |  |  |  |  |  
 |