| 
				
			 Հարգելի շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ.    Շնորհավորում եմ Ձեզ դպրոցական ուսումնառության ավարտի եւ Վերջին զանգի տոնի առթիվ:  Մեծ խանդավառությամբ, հավատով լի կյանք թևակոխելով, Դուք հանդիսանալով մեր քաղաքի ծաղիկը, վաղը Ձեր մասնակցությունը կբերեք համայնքի և երկրի  զարգացման գործընթացին: Ձեր ուրախությանը միախառնվում է նաև հրաժեշտի թախիծը, քանզի հրաժեշտ տալով աշակերտական տարիներին և Ձեր ուսուցիչներին, դուք չեք կարող մոռանալ դպրոցական ուսումնառության տասը տարիները: Վաղը արդեն, դուք բոլորդ, դպրոցի երախտավորների տարիներ շարունակ ձեզ փոխանցված գիտելիքները ծառայեցնելու եք հայրենիքի շենացման պատվավոր գործին:  Մեծ կյանքի ճանապարհին մաղթում եմ Ձեզ լավագույն նպատակների իրականացում և հաջողություններ, մեր աշխատակիցների և իմ կողմից ցանկանում եմ ձեզ բարի ճանապարհ, որը մեր սիրելի հայրենիքի հզորացման և բարգավաճման ճանապարհն է:  Շնորհավորում ենք նաև հանրակրթական դպրոցների տնօրեններ` տիկին Ա. Առաքելյանին, Ա. Երիցյանին և դպրոցների ուսուցիչներին ու ծնողներին` աշակերտների հասունության և դպրոցը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Ռոբերտ Գրիգորյան Մեծամորի քաղաքապետ |