ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 17:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 29

«Հայոց պատմության մեջ 1918 թվականն իր բոլոր կորուստներով, աղետներով հանդերձ՝ կարեւոր տեղ է գրավում, քանի որ ավելի քան 5 դար առաջ կորցրած հայոց պետականությունը, թեեւ խիստ կրճատված տարածքով, Բաթումիի նվաստացուցիչ պայմանագրով, վերականգնվեց։ Եղեռն տեսած եւ ավելի քան իր կեսը կորցրած հայ ժողովուրդը, փաստորեն, իր մեջ ուժ գտավ, որպեսզի կարողանա ձեռնամուխ լինել սեփական պետականության վերականգնմանը»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը։
Նա նշել է, որ շատերն են հայհոյել առաջին հանրապետության ղեկավարներին, բայց փառք նրանց, ովքեր իրենց մեջ ուժ են գտել ու իրենց ուսերի վրա են վերցրել Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման ծանր բեռը։
Պատմաբանի խոսքով, հանրապետության ստեղծման համար առաջին հերթին պարտավոր ենք մայիսյան հերոսամարտերին. «Մենք հաղթանակի հասանք մեր միասնականության շնորհիվ. ոտքի էին կանգնել մտավորականները, հոգեւորականները, գյուղացիները, քաղաքացիները, Արեւելյան Հայաստանի բոլոր շրջանների բնակիչները»։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն էլ նշել է, որ առաջին հանրապետության առաջին ու ամենակարեւոր դասն է՝ համազգային միասնության շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության, հաղթանակի, նաեւ՝ ազատ, անկախ ապրելու, ժողովրդավարական արժեքները վերականգ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 526 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նոր՝ հինգերորդ գումարման Ազգային ժողովը կշարունակի այն բոլոր դրական ավանդույթները, որոնք եղել են նախկին գումարման ազգային ժողովներում։ Նոր ԱԺ—ն կունենա իր նոր ոճը, սակայն կարեւորը ձեւը չէ, այլ բովանդակությունը. պետք է ընդունվեն հասարակության համար կարեւոր օրենքներ, եւ բոլոր քաղաքական ուժերի գործունեությունը պետք է լինի քաղաքական մշակույթի շրջանակներում եւ միտված լինի մեր հասարակության խնդիրների լուծմանը։
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը երեկ Սարդարապատի հուշահամալիրում պատասխանեց լրագրողների քաղաքական հարցերին։ Նա հավաստիացրեց, որ կառավարության կազմի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն մայիսի 30—ի երեկոյան։
«Այդ օրը տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում կքննարկվեն ԱԺ—ի եւ կառավարության հետ կապված հարցեր։ Մայիսի 31—ին կառավարությունը հրաժարական կտա, եւ օրենքով սահմանված կարգով կձեւավորվի նոր կառավարություն։ Սակայն հաղթանակած Սարդարապատում ես հաղթանակած կուսակցության անունից պետք է ասեմ, որ ՀՀ վարչապետի եւ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնները կմնան ՀՀԿ—ի տնօրինության տակ, որովհետեւ այս ընտրություններին կուսակցությունը ստացավ ընտրողների գերակշիռ մեծամասնության վստահության քվեն, ուստի Հանրապետականը, որպես պատասխանատու ուժ, իր վրա կվերցնի ողջ պատասխանատվությունը թե օրենսդիրում եւ թե գործադիրում»,–ասաց Է. Շարմազանովը։
Պատասխանելով հարցին, թե կդառնա՞, արդյոք, ԲՀԿ—ն ընդդիմություն, թե ոչ, Շարմազանովը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այլ քաղաքա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 534 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր մայիսի 6—ին տեղի ունեցած ընտրություններում 5—րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր ընտրվածներին կհանձնվեն պատգամավորական մանդատները։ 5—րդ գումարման Ազգային ժողովն ունենալու է վեց խմբակցություն՝ ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց երկիր», «Ժառանգություն» եւ ՀՅԴ։

Մինչ այս, կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի համար թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու համար ժամկետ էր տրվել, որն ավարտվել էր մայիսի 25—ին։
Հանրապետական կուսակցությունից ինքնաբացարկ են հայտնել 67 թեկնածուներ, «Բարգավաճ Հայաստանից» ինքնաբացարկ հայտնողների թիվը 28—ն էր, «Հայ ազգային կոնգրեսից» ինքնաբացարկ հայտնել են երկուսը՝ Լեւոն Տեր—Պետրոսյանը եւ Արամ Սարգսյանը, «Օրինաց երկիր» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնել են 3—ը՝ Արթուր Բաղդասարյանը, Սերգո Կարապետյանը եւ Արմեն Երիցյանը։ Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այստեղից ինքնաբացարկ հայտնել է միայն մեկը՝ Լարիսա Ալավերդյանը, իսկ դաշնակցությունից՝ Արտյուշա Շահբազյանը եւ Կարինե Հարությունյանը։
Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա մայիսի 31—ին, սակայն չի բացառվում, որ ինքնաբացարկները շարունակվեն։


Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 488 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Օրհասական պահերին հայ ժողովուրդը իր գոյությունը պահպանելու համար բազմիցս կարողացել է համախմբվել եւ, որպես մեկ բռունցք, համոզիչ եւ վերջնական հարված հասցնել թշնամուն։ 94 տարի առաջ Սարդարապատի հերոսամարտում հայ ժողովուրդը տոնեց իր պատմության փառավոր հաղթանակներից ամենակարեւորը. դարեր շարունակ պետականությունից զրկված ազգը կարողացավ ապացուցել իր իրավունքը՝ ունենալու սեփական պետականություն։ Եվ այդ մեծ հաղթանակը հետագայում ոգեշնչեց նաեւ նոր այլ հաղթանակների։
Հանրապետության տոնի, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 94—րդ տարեդարձի առիթով երեկ տոնակատարություն էր Սարդարապատի հուշահամալիրում։ Հերոսամարտում ընկած զինվորների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, ՀՀ—ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ Տոնակատարությանը մասնակցում էին նաեւ մայրաքաղաքի ու մարզերի բնակչությունը, սփյուռքահայեր, օտարերկրացիներ։
Երկրի ղեկավարը ծաղկեպսակ դրեց եւ հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ Նորին սրբությունը կատարեց աղոթք՝ մայիսյան հերոսամարտերին զոհված հայորդիների հոգիների հանգստության համար։
Հյուրերն այցելեցին նաեւ Հայա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 575 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024