Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 02
Առողջապահությունն ազգային եւ պետության անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչներից մեկն է, իսկ անհատի եւ հասարակության առողջությունը՝ ազգային շահի բաղադրիչ։ Առողջապահության համակարգը բժշկական օգնություն ցուցաբերելուց զատ ներառում է նաեւ հիվանդությունների կանխարգելումն ու առողջության ամրապնդումը։ Բնականաբար, գիտակցելով արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու ռազմավարական նշանակությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր քաղաքական ուժ իր նախընտրական ծրագրերում ներկայացրել է ոլորտի զարգացման իր տեսլականը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առողջապահության ոլորտում գերակա խնդիրը համարում է բնակչության բոլոր խմբերի համար որակյալ եւ հասանելի առողջապահական ծառայությունների ապահովումը։ Որպես առաջնահերթություն կուսակցությունն առաջարկում է ընդլայնել անվճար բուժծառայությունների ցանկը եւ բարելավել դրանց որակը, ապահովել անվճար բուժծառայությունների մատուցման նպատակով պետական երաշխիքների ծավալի եւ պետության ֆինանսական հնարավորությունների հաշվեկշռվածությունը, ինչպես
...
Կարդալ շարունակությունը »
|
Դաշնակցությունը դժվար թե խորհրդարանում կոալիցիա կազմի ՀԱԿ—ի եւ այսօր իշխող կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ—ի հետ։ Այս մասին երեկ ասուլիսում հայտարարել է ԱԺ խատգամավոր ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, ընտրությունների թափանցիկություն ապահովելու շուրջ համագործակցությունը կրում է տեխնիկական բնույթ, ուստի խորհրդարանում կոալիցիա կազմելը ծայրահեղ անհավանական է։ Հարցին, թե որքանով են հավանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաները, դաշնակցական գործիչը պատասխանել է, որ ակցիաները կախված կլինեն կոնկրետ իրավիճակից, եւ չի կարելի նախօրոք դրանք կանխատեսել։ Դիտարկմանը, որ ԲՀԿ—ն հանդես է գալիս ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու օգտին, Վ. Հովհաննիսյանը նշել է, որ ընտրությունների վերահսկման իր մեխանիզմներն ունի նաեւ ՀՅԴ—ն, նախընտրելով չխոսել դրանց մասին։ Վահան Հովհաննիսյանի կարծիքով հայ դիվանագետները արտասահմանում պետք է ոչ թե պտտվեն էլիտար շրջանակներում, այլ ատամներով պայքարեն արտահանվող հայկական ապրանքների շուկաների համար։ «Մենք խոսում ենք նվազագույն աշխատավարձի, բյուջետային ծախսերի ա
...
Կարդալ շարունակությունը »
|
«Ապրիլի 26—ի լույս 27—ի գիշերը Տավուշի մարզի Այգեպար—Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհատվածում տեղի ունեցած դեպքը միանշանակ դիվերսիա է իրականացված ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Ադրբեջանական զինված ուժերի քայլերը արդեն ցնցում են նաեւ համաշխարհային հանրությանը»,–մեկնաբանելով Ադրբեջանի կողմից, Տավուշի մարզում իրականացրած գործողությունները՝ «Panorama.am»—ին ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ Ըստ նրա, միջադեպի հետ կապված՝ միջազգային կառույցների գնահատականներն ու դատապարտման խոսքերը, ցավոք, նորից աչքի չեն ընկնում հստակ հասցեականությամբ, իսկ դատապարտման մեխանիզմները ավելի քան գործուն չեն։ Փորձագետի խոսքերով, մասնագիտական տեսանկյունից սա լիովին տեղավորվում է ադրբեջանական ղեկավարության դատողության եւ բանակի գործողությունների փիլիսոփայության մեջ. անակնկալ հարձակում կատարել անզեն մարդկանց վրա, անասնագողություններ անել եւ այլն։ «Ադրբեջանական քայլերը, իհարկե, սրանով մի քանի նպատակ են հետապնդում՝ մի կողմից բարձրացնել սեփական բանակի ու ժողովրդի ոգին, ցույց տալ իրենց «զորեղությունը»։ Ադրբեջանական կողմն այդ գործողություններն իրականացնելիս նկատի է ունեցել ՀՀ—ում նախընտրական վիճակը, ինչո՞ւ չէ, նաե
...
Կարդալ շարունակությունը »
|
Խոսելով մեր երկրում երկրաջերմային էներգետիկայի զարգացումից՝ ՀՀ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը նկատում է, որ վերջին տարիներին Հայաստանում երկրաջերմային աղբյուրների հետազոտումն ու շահագործումը խիստ կարեւոր եւ արդիական են դարձել։ Երկր աֆիզիկական տվյալների համաձայն, նոր հրաբխային պրոցեսների բուռն զարգացումների պատճառով Հայաստանը երկրաջերմային էներգիայի զարգացման հեռանկարային տարածքներից մեկն է համարվում։ Գոնե այս պահի դրությամբ, ասվածը վերաբերում է Սյունիքի հրաբխային բարձրավանդակին, հատկապես Ջերմաղբյուրի տեղամասին։ «ՀՀ»—ն մի անգամ գրել է այս ծրագրի մասին՝ նշելով, որ տեղանքում ուսումնասիրությունների ֆինանսավորումը Համաշխարհային բանկի կողմից էր։
Ժամանակին մասնագետները ինձ հետ զրույցում վստահեցրել էին, որ այդ տեղամասում երկրաջերմային կայան կարելի է կառուցել։ Կայանն առայժմ չի կառուցվել, բայց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը վստահեցնում է, որ երկրաջերմային էներգետիկայի զարգացման ծրագիրը պետության համար ուժի մեջ է։ Ըստ հիմնադրամի տվյալների, Ջերմաղբյուրի տեղանքում աշխատող 19 հորատող ընկերությունների կողմից իրականացվող աշխատանքների ուսումնասիրությունների համաձայն՝ Ջերմաղբյուրի բարձրավանդակում 1 կմ հետազոտական հորատում անցկացնելու ծախսերի չափը սահմանվեց 800—900 հազար ԱՄՆ դոլար։ Ջերմաղբյուրի երկրաջերմային կայանի տեղակայված հզորությունը 25 ՄՎտ է, նախատեսված տարեկան միջին արտադրությունը՝ 194.4 մլն կՎտժ (տեղակայված հզորության կայանի ներդրումային ծախսերը կազմում են 39.1մլն դոլար)։ Երկրաջերմային աղբյուրի նվազագույն ջերմաստիճանը 250
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպման մեկնելիս կանգառ է ունեցել մայրաքաղաքի Մաշտոցի պուրակում, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հանրապետության ղեկավարը շրջել է պուրակում, դիտել նոր տեղադրված տաղավարները։ Այնուհետեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է իր դիտարկումները պուրակի հետ կապված, հորդորել քաղաքապետին՝ ապամոնտաժել կրպակները։ «Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է։ Մեր բոլորի ձեռքբերումն է։ Դու ճիշտ ես վարվել նաեւ մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում։ Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել։ Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել։ Ամեն ինչ շատ ճիշտ ես արել։ Ճիշտ ես վարվել նաեւ այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել։ Փաստորեն, 2—3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ։ Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել։ Ճիշտ որոշում եք կայացրել,
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|