ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 13:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 2 » Չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել /Հանրապետության նախագահը հորդորել է քաղաքապետին ապամոնտաժել պուրակում տաղավարները /
13:24
Չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել /Հանրապետության նախագահը հորդորել է քաղաքապետին ապամոնտաժել պուրակում տաղավարները /

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպման մեկնելիս կանգառ է ունեցել մայրաքաղաքի Մաշտոցի պուրակում, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ 
Հանրապետության ղեկավարը շրջել է պուրակում, դիտել նոր տեղադրված տաղավարները։ Այնուհետեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է իր դիտարկումները պուրակի հետ կապված, հորդորել քաղաքապետին՝ ապամոնտաժել կրպակները։ «Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է։ Մեր բոլորի ձեռքբերումն է։ Դու ճիշտ ես վարվել նաեւ մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում։ Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել։ Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել։ Ամեն ինչ շատ ճիշտ ես արել։ Ճիշտ ես վարվել նաեւ այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել։ Փաստորեն, 2—3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ։ Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել։ Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, եւ լավ կլինի, որ ձեւը գտնես, այս ամենն ապամոնտաժեք։ Սա կլինի շատ ճիշտ որոշում։ 2—3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երեւանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով»,—մասնավորապես, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության ղեկավարին է մոտեցել նաեւ Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստներից մեկը եւ նախագահի կարծիքը հարցրել պուրակում ժամանակավորապես տեղադրված տաղավարների մասին։ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է իր մոտեցման եւ քաղաքապետին տված ցուցումի վերաբերյալ՝ միաժամանակ ընդգծելով. «Այո՛, մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր քաղաքը գեղեցիկ լինի, որ բոլոր բնապահպանական կանոնները պահպանվեն, բայց այդ ամբողջը պետք է անենք օրինական ճանապարհով։ Սա՛ է իմ մոտեցումը»։ 
Նախագահ Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների աշխատանքը եւս բարձր է գնահատել, շնորհակալություն հայտնել եւ ընդգծել, որ հասարակական կարգի պահպանման ուղղությամբ նրանք մի քանի քայլ առաջ են գնացել, ու դա տեսանելի է ինչպես իր, այնպես էլ մեր ամբողջ հանրության համար։ 
Սերժ Սարգսյանը հորդորել է ոստիկաններին ձեռք բերվածը բավարար չհամարել, կանգ չառնել եւ անընդհատ կատարելագործվել։
«Հանրապետության նախագահի առաջարկությամբ, վաղը (մայիսի 2–ին,–խմբ.) աշխատանքային օրվա ընթացքում որոշում կկայացնեմ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ»,–հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ՀՀ նախագահի հետ Մաշտոցի պուրակ այցելությունից հետո։
Նրա խոսքով, կրպակները կապամոնտաժվեն սեղմ ժամկետներում, իսկ բարեկարգման աշխատանքները կշարունակվեն։
Նա բացառել է, որ Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները ապամոնտաժումից հետո կարող են վերադառնալ Աբովյան փողոց։
«Դա անհեթեթություն է, չի կարող նման բան լինել, քանի որ մենք Աբովյան փողոցում կրպակները ապամոնտաժել ենք ու այդ տարածքները հանձնել ենք բնակչությանը»,–հայտարարել է Տարոն Մարգարյանը։
Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Մաշտոցի պուրակում լրագրողներին ասել է. «Մենք մեր գործողությունները պետք է շարունակենք այնքան ժամանակ, մինչեւ քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները գան ու սկսեն ապամոնտաժման աշխատանքները։ 
Ոստիկանները կշարունակեն մնալ այստեղ մինչեւ նրանց գալը»։
Նա նշել է, որ իր համար նախագահի այս հանձնարարականն անսպասելի էր։ «Բայց ես միշտ հույս եմ ունեցել, քանի որ մեր նախագահը միշտ նման դրական քայլեր է կատարում։ Ուրախ եմ այս որոշման համար»,–ասել է Երեւանի փոխոստիկանապետը։
Դիտումներ: 503 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024