ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 18:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 22

Վերջին տարիներին Արմավիրի մարզում ձևավորված ավանդույթի համաձայն և' գարնանային, և' աշնանային առաջին զորակոչը մեկնարկում է Սարդարապատի հուշահամալիրում: Հուշահամալիրն արտահայտում է հայրենիքի ազատագրման համար Սարդարապատի ճակատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների նկատմամբ ունեցած ժողովրդի խոր հարգանքն ու վերածնության վեհ գաղափարը: Այստեղ են հանգչում նաև Արցախյան ազատամարտում հերոսաբար ընկած տասնյակից ավել արմավիրցի քաջերի շիրիմները:
Արմավիրի մարզում 2012 թվականի գարնանային առաջին զորակոչի մեկնարկն այսօր ևս ազդարարվեց այս խորհրդանշական վայրում, Սարդարապատի զանգերի ղողանջների ներքո: Զինակոչիկներին բարի ծառայություն մաղթելու և տոնական օրը նրանց և նրանց մերձավորների հետ կիսելու էին եկել ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, հանրապետական գործադիր մարմինների  տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ և համայնքապետեր:
Պարտադիր զիվորական ծառայության մեկնող զինակոչիկները, մարզի տարածքային զինվորական կոմիսարների ուղեկցությամբ և մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջնորդությամբ, նախ ծաղիկներ դրեցին Արցախյան հերոսամարտում մարտնչած և իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարին:
Այնուհետև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդես եկավ ողջույնի և բարեմաղթանքի խոսքով: Նա խաղաղ ծառայություն և բարի վերադարձ մաղթեց զինակոչիկներին` կոչ անելով պատվով կատարել իրենց պարտքն հայրենիքի հանդեպ: & ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 577 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար կանխատեսելի են այն հավանական դժվարությունները, որոնց հանդիպելու է Աֆղանստանը՝ երկրից ՆԱՏՕ—ի զորամիավորումների դուրս գալու դեպքում, այդուհանդերձ, ՆԱՏՕ—ն պատրաստվում է 2014—ի ավարտին ամբողջությամբ լքել Աֆղանստանի տարածքը։ 
Դաշինքի՝ Չիկագոյում անցկացված գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հերթին վերահաստատել է, որ իր երկիրը մտադիր է մինչեւ 2012 թվականի վերջը դուրս բերել զորամիավորումներն Աֆղանստանից։
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ իրենք ամբողջությամբ գիտակցում են ստանձնելիք պատասխանատվությունը։
ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման առաջին քայլն ավարտված է. դաշինքի անդամ—երկրները համաձայնության են եկել սկսելու համակարգի գործարկման առաջին փուլը։ Միջերկրական ծովում կտեղակայվեն ամերիկյան ռազմանավեր, որոնք սպառազինված կլինեն հրթիռներով, իսկ Թուրքիայում կսկի գործել տեղորոշիչ սարքավորում։ Ըստ «Deutsche Welle»—ի՝ հակահրթիռային պաշտպանության հրամանների համակարգը կտեղադրվի Գերմանիայի Ռամշթայնի ռազմակայանում։
Ռուսաստանը կարծում է, որ այդ համակարգն ուղղված է իր հրթիռների դեմ. Մոսկվան դեմ է դրա գործարկմանը։ Ֆրանսիայի նախագահն այս կապակցությամբ ասել է, որ Ռուսաստանը եւ այլ երկրներ չպետք է իրենց վտանգված զգան ՆԱՏՕ—ի հրթիռային պ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 619 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024