Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 25
CNN հեռուստաալիքի լրագրողը հոդված է հրապարակել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի քաղաքական գատնիքների մասին, որտեղ անդրադարձել է նաեւ մրցույթին Հայաստանի չմասնակցելուն:«Հարեւան Հայաստանը մարտին հայտարարել է, որ բոյկոտում է մրցույթը, այն բանից հետո, երբ Ադրբեջանի հետ սահմանին զինվոր է սպանվել»,-գրել է լրագրող Թիմ Հյումը: Հոդվածում նաեւ խոսվում է քվեարկությունների աշխարհաքաղաքական դասավորության մասին: Ներկայացվում է փորձագետների տեսակետները, ըստ որոնց այդ դասավորությունը կարելի է բաժանել երեք խմբի` Բալկաններ (Խորվաթիա, Մակեդոնիա, Սլովենիա, Հունաստան, Կիպրոս, Սերբիա, Չեռնոգորիա, Թուրիքա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Ալբանիա եւ Ռումինիա), Վարշավյան պակտի երկրներ (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Լեհաստան, Վրաստան եւ Մոլդովա), ինչպես նաեւ «վիկինգների կայսրության» երկրներ (Նորվեգիա, Շվեդիա, Դանիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Էստոնիա, Լատվիա եւ Լիտվա):
...
Կարդալ շարունակությունը »
|
Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ-ում Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Վրաստանի հիմնական հաջողություններից է համարել երկրում բնակվող բոլոր էթնիկ խմբերի հավասար իրավունքներ ունենալը. «Այն մարդիկ, որոնք մեր երկրում հանդես են գալիս որոշակի խմբերի դեմ, սովորաբար լավ ֆինանսավորվում են տարբեր երկրներից: Նրանք շատ լավ ֆինանսավորում են ստանում: Հաջողությունը հիմնաում է նրա վրա, որ վրաց ժողովուրդը հարգում է բոլոր ազգերին: Տարածված տեղեկությունների համաձայն՝ Սաակաշվիլին հայ է, հրեա, կաթոլիկ: Պատասխանը մեկն է. եթե դուք չեք սիրում ադրբեջանցիներին, ես ադրբեջանցի եմ, եթե դուք չեք սիրում հայերին, ես հայ եմ, եթե դուք չեք սիրում հրեաներին, ապա չեք կարող մեկ այլ տեղ գտնել ինձանից ավելի հրեայի: Դա է իմ հայրենասիրությունը, և դա է ապահովում Վրաստանի հաջողությունը, քանի որ մենք կա
...
Կարդալ շարունակությունը »
|
Ապրիլի 25-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը Տոկիոյի Աքադեմիհիլլզ բիզնես կենտրոնում կազմակերպել էր աշխատաժողով «Չբացահայտած Հայաստան՝ տնտեսական համագործակցության և ներդրումների հնարավորություններ» խորագրով:
Աշխատաժողովը կայացավ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, տնտեսության, առևտրի և արդյունաբերության նախարարության, Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO), ինչպես նաև Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպության (ROTOBO) աջակցությամբ և նվիրված էր Հայաստանի տնտեսական իրավիճակին, երկրում ձևավորված գործարար մթնոլորտին, գործարարության մշակույթին և ՀՀ կառավարության կողմից վարվող ներդրումային քաղաքականությանը: Ճապոնիայի կառավարական կազմակերպություններից բացի աշխատաժողովին մասնակցեցին ճապոնական
...
Կարդալ շարունակությունը »
|
Սիրիայի Հոմս քաղաքում հարձակում է եղել հայկական եկեղեցու և «Իսահակյան» հայկական դպրոցի վրա: Այս մասին մայիսի 22–ին հայտնել էր «Nouvelle d'Armenie»–ն։ Հարձակվողները եղել են սիրիական ընդդիմության ներկայացուցիչներ: Ընդդիմադիրների գրոհած դպրոցը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն և ենթարկվում է Դամասկոսի հայոց թեմին: Հայկական դպրոցը գտնվում է Համիդիա շրջանում, որը բնակեցված է մեծամասամբ քրիստոնյա արաբներով: Ընդդիմադիր ուժերը, որոնք թալանել են հայկական եկեղեցին, դպրոցը վերածել են հիվանդանոցի և իրենց հանգստավայրի: Սիրիական բանակը զերծ է մնում տվյալ շրջանին հարվածելուց, քանի որ այնտեղ քաղաքացիական մեծ բնակչություն կա:
|
Սիրելի շրջանավարտներ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մայիսյան այս գեղեցիկ և բոլորիդ համար շատ հիշարժան օրվա` Վերջին զանգի առթիվ: Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող այս օրն ազդարարում է Ձեր մուտքը դեպի մեծ կյանք` լի նորանոր բացահայտումներով ու նվաճումներով: Համոզված եմ, որ այս տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները կօգնեն Ձեզ ճիշտ ճանապարհ ընտրել կյանքում և պատվով անցնել այն` արդարացնելով Ձեր ծնողների և ուսուցիչների ակնկալիքները: Լինելով Հայաստանի անկախ հանրապետության սերունդ` դուք կյանք եք մտնում մեր նորօրյա պատմության հերոսական դրվագներով դաստիարակված, առավել ազատ ու անկաշկանդ մտածողությամբ և հաջողությունների հասնելու մեծ վճռականությամբ: Եվ ես վստահ եմ` դուք դառնալու եք մեր պետության արժանավոր զավակները, մեր երիտասարդ ժողո
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հայտարարություն է ընդունվել, որտեղ նշվում է, որ ՀՀԿ-ն հանդես է գալիս որպես հանրային համերաշխության եւ բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից: Հայտարարությունում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, Սույն թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ստանալով հասարակության ճնշող մեծամասնության քվեն, ընդլայնեց իր դերակատարությունը երկրի հասարական-քաղաքական կյանքում: Այն մեզ հնարավորություն է տալիս, կենսագործելով ՀՀԿ ծրագրային դրույթները, ապահովել Հայաստանի կայուն եւ շարունակական զարգացումը` դառնալով հասարակության սպասելիքների ու ակնկալվող փոփոխությունների հիմնական երաշխավորը: Մենք շնորհակալ ենք մեր ժողովրդին եւ քաղաքական ուժերին այն բանի համար, որ բոլորիս մասնակցությամբ հաջողվեց լավ ընտրություններ անցկացնել մեր երկրում: Մենք շնորհակալ ենք մեր կուսակցությանը տրված գնահատականի եւ նորից վստահելու համար: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ավարտում է քաղաքական խորհրդակցությունների շարքը` խորհրդարանական ընտրություններից հետո մեր երկրում ձեւավորված դրական միջավայրն ամրապնդելու եւ զարգացմանը միտված համագործակցային մթնոլորտ ապահովելու ուղղությամբ: Մայիսի 31-ին Ազգային Ժողովի 5-րդ գումարման առաջին նիստին ընդառաջ` ՀՀԿ-ն հայտարարում է. 1. Ստանձնելով ԱԺ-ում քաղաքական մեծամասնությանը ՀՀ Սահմանադրությամբ վերապահված պատասխանատվությունների ողջ ծավալը,
...
Կարդալ շարունակությունը »
|
Հարգելի շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ. Շնորհավորում եմ Ձեզ դպրոցական ուսումնառության ավարտի եւ Վերջին զանգի տոնի առթիվ: Մեծ խանդավառությամբ, հավատով լի կյանք թևակոխելով, Դուք հանդիսանալով մեր քաղաքի ծաղիկը, վաղը Ձեր մասնակցությունը կբերեք համայնքի և երկրի զարգացման գործընթացին: Ձեր ուրախությանը միախառնվում է նաև հրաժեշտի թախիծը, քանզի հրաժեշտ տալով աշակերտական տարիներին և Ձեր ուսուցիչներին, դուք չեք կարող մոռանալ դպրոցական ուսումնառության տասը տարիները: Վաղը արդեն, դուք բոլորդ, դպրոցի երախտավորների տարիներ շարունակ ձեզ փոխանցված գիտելիքները ծառայեցնելու եք հայրենիքի շենացման պատվավոր գործին: Մեծ կյանքի ճանապարհին մաղթում եմ Ձեզ լավագույն նպատակների իրականացում և հաջողություններ, մեր աշխատակիցների և իմ կողմից ցանկանում եմ ձեզ բարի ճանապարհ, որը մեր սիրելի հայրենիքի հզորացման և բարգավաճման ճանապարհն է: Շնորհավորում ենք նաև հանրակրթական դպրոցների տնօրեններ` տիկին Ա. Առաքելյանին, Ա. Երիցյանին և դպրոցների ուսուցիչներին ու ծնողներին` աշակերտների հասունության և դպրոցը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Ռոբերտ Գրիգորյան
|
Եվ այն աշխատատեղեր կստեղծի մի շարք ոլորտներում Կառավարության երեկվա նիստում զարգացման մեկ այլ ծրագրի էլ հավանություն տրվեց. խոսքը փոքր եւ միջին քիմիայի ոլորտին է վերաբերում՝ ընթացիկ եւ հաջորդ տարվա կտրվածքով։ Ծրագրից խոսեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Ըստ նշյալ ծրագրի, փոքր եւ միջին քիմիան խիստ գիտատար ոլորտ է, որն ուղղված է փոքրաքաշ, փոքրատոննաժ (գրամներից, կիլոգրամներից մինչեւ մի քանի տասնյակ տոննա) բազմատեսակ անհատական օրգանական, էլեմենտօրգանական, պոլիմերային, ինչպես նաեւ անօրգանական, կոմպոզիցիոն ու հատուկ նշանակության նյութերի ստեղծմանն ու արտադրությանը։ Փոքր եւ միջին քիմիայի արտադրությունները սկզբունքորեն տարբերվում են խոշոր քիմիական արտադրություններից, քանի որ միավորում են հիմնարար գիտության, տեխնոլոգիաների նորագույն նվաճումները, իսկ արտադրանքի շուկայական արժեքը, բարձր ավելացված արժեքի շնորհիվ, համեմատելի է, իսկ երբեմն նաեւ գերազանցում է ոսկու եւ թանկարժեք քարերի գները։ Փոքր եւ միջին քիմիայի արտադրական պահանջարկը պայմանավորված է մարդկային գործունեության բազմաթիվ բնագավառներում՝ բժշկություն, էլեկտրոնիկա, գյուղատնտեսություն, շինարարություն, մեքենաշինություն, կենցաղ եւ, առաջին հերթին, գիտական հետազոտություններում՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, կենսատեխնոլոգիա՝ առաջադրված հատկություններով օժտված նոր նյութերի լայն տեսականու կիրառությամբ։ Այս ոլորտում համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը բնութագրվում է արագ փոփոխվող եւ նորացվող տեսականու շարունակ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6—ի ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին ԿԸՀ–ից տեղեկացրել են, որ համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն մինչեւ մայիսի 25—ը՝ 18։00։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ դրանից հետո ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկազմի արձանագրություն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու վերաբերյալ։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 24—ի ժամը 18.00–ի դրությամբ ստացել է 101 ինքնաբացարկի դիմում։ Այս մասին «NEWS.am»—ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Նրանցից 28—ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից են, 67—ը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունից, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանն «Ա1+»—ի հետ զրույցում նշել է, որ ինքնաբացարկ ներկայացրած ԲՀԿ—ականների թվում են՝ ԲՀԿ մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Արթուր Թամրազյանը, ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրի
...
Կարդալ շարունակությունը »
|
Վերջին շրջանում ամենաքննարկվող քաղաքական հարցը, թե, արդյոք, ԲՀԿ—ն կդառնա՞ կոալիցիայի անդամ, թե՞ ոչ, երեկ ստացավ իր պատասխանը։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ, ուր, մասնավորապես, ասված է. «Ընտրությունների արդյունքներով՝ ԲՀԿ—ն չունի կառավարություն ձեւավորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն։ Ելնելով վերը նշյալից՝ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը։ ԲՀԿ—ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում։ Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն եւ մասնակցություն երկրի հասարակական—քաղաքական կյանքում։ Անկեղծորեն հաջողություն եւ արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի նոր ձեւավորվելիք կառավարությանը՝ ի բարօրություն մեր երկրի եւ ժողովրդի»։ Եվ այսպես, ԲՀԿ—ն կոալիցիայի մաս չի կազմում։ Այս կապակցությամբ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ այդ քայլի մեկնաբանությունը տեսանելի է հայտարարության մեջ։ Այնտեղ ամեն ինչ պարզ ասված է, եւ այլեւս ավելացնելու ոչինչ չկա։ Սակայն կոալիցիա չմտնելը չի նշանակում, որ կուսակցությունը տեղափոխվում է ընդդիմադիր դաշտ։ «Մենք ոչ իշխանական եւ ոչ էլ ընդդիմադիր դաշտում ենք, մենք այն դաշտում ենք, որտեղ ժողովուրդն է»,–ասաց Ն. Զոհրաբյանը եւ հավելեց, որ իրենք պատրաստ են այդ ճանապարհին համագործակ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստում ընդունվել է ՀՀԿ հայտարարությունը։ Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին որոշ մանրամասներ է հայտնել քննարկված հարցերի վերաբերյալ։ «Մեր համագործակցությունը ՕԵԿ—ի հետ կշարունակվի կոալիցիայի շրջանակում եւ դա շատ բնական է։ Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի հայտարարությանը, դա բացառապես իրենց որոշումն է՝ որպես քաղաքական ուժ, դա իրենց ներքին խնդիրն է, եւ այստեղ մեկնաբանելու բան չկա»,–տեղեկացրել է Շարմազանովը։ Նրա խոսքերով, ԳՄ նիստի ընթացքում որեւէ կադրային փոփոխության, այդ թվում՝ վարչապետի ու ԱԺ նախագահի պաշտոնների, ինչպես նաեւ նախարարական պորտֆելների վերաբերյալ չի քննարկվել։ Շարմազանովը վստահեցրել է, որ որպես ԱԺ—ում մեծամասնություն կազմող ուժ՝ ՀՀԿ—ն կստանձնի թե՛ ԱԺ նախագահի, թե՛ կառավարության ղեկավարի պաշտոնները։ ՀՀԿ մամուլի խոսնակի հավաստմամբ, մինչեւ մայիսի 31—ը կգումարվի ՀՀԿ գործադիր մարմնի եւս մեկ նիստ, որի ժամանակ կքննարկվեն նոր ձեւավորվելիք կառավարության վերաբերյալ հարցեր։ Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին՝ Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ ՀՀԿ թեկնածուն միանշանակ լինելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ մամուլի խոսնակը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության պատվիրակությունը, որի կազմում ընդգրկվելու են Արմեն Աշոտյանը եւ Գագիկ Մելիքյանը, մայիսի 25–ին մեկնելու է Մոսկվա՝«Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին մասնակցե
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|