ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 18:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 23

Հայաստանին ուղղված ցանկացած սպառնալիքը ենթադրում է ուղղակի սպառնալիք ՀԱՊԿ ամբողջ համակարգին, լրագրողների հետ հանդիպմանը նշել է քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժայի՝ նախօրերին արված այն հայտարարությունը, թե Հայաստանի նկատմամբ ոչ բարիդրացիական քայլերի դեպքում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները կսատարեն պաշտոնական Երեւանին։
«ՀՀ—ին ուղղված սպառնալիքը նաեւ սպառնալիք է ուղղված ՀԱՊԿ ամբողջ համակարգին, եւ Հայաստանի նկատմամբ որեւէ ոտնձգության դեպքում կազմակերպությունը ուղակիորեն հանդես է գալիս որպես կոնֆլիկտի կողմ»,–ասել է Հրանտ Մելիք—Շահնազարյանը։
«Կարծում եմ, որ Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը եւ ՀԱՊԿ կողմից ՀՀ—ում անցկացվելիք զորավարժությունները առաջին հերթին ազդանշան էր Ադրբեջանին, որ Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ անդամ երկրների ուշադրության կենտրոնում, եւ կազմակերպության անդամ երկրները վճռական են իրենց դաշնակցի շահերը պաշտպանելու հարցում»,–նշել է քաղաքագետը։
Հրանտ Մելիք—Շահնազարյանը անդրադարձել է նաեւ այլ հարցերի։ Մասնավորապես, խոսելով ԼՂՀ զինված ուժերի կողմից ադրբեջանցիների դեմ ուղղված պատժիչ գործողությունների եւ Ադրբեջանի ԶՈւ—ի կողմից կորուստները թաքցնելու փաստի մասին, նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, թաքցնելով ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում գրանցված կորուստների մասին տեղեկությունները, փորձում է ադրբեջանական հասարակությանը զե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 522 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստ, որում ընդունված որոշումների մասին կուսակցությունը տարածել է հետեւյալ հայտարարությունը.

«Հիմք ընդունելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ տեղի ունեցած քաղաքական խորհրդատվությունները, շարունակել քաղաքական համագործակցությունը 2008, 2009թթ. ստորագրված քաղաքական փաստաթղթերի ոգուն համապատասխան՝ նպատակաուղղել ջանքերը երկրում կուտակված խնդիրները նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումներով լուծելու համար։
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, հիմք ընդունելով կուսակցական կազմակերպություններից ստացված առաջարկները եւ համակողմանի վերլուծելով 2012 թ. մայիսի 6—ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոշել է լուծարել ՕԵԿ համայնքային, տարածքային եւ մարզային բոլոր կառույցները եւ ս.թ. հունիսի 1—ից ձեռնարկել կուսակցության վերակազմավորման, կառուցվածքային փոփոխությունների եւ կուսակցությանը անդամագրման կարգի կատարելագործման գործընթաց։ Կուսակցության քաղխորհուրդը տեղեկացնում է, որ կուսակցության անդամատոմսի նոր նմուշի ընդունման կապակցությամբ հին անդամատոմսերը համարվում են անվավեր։
«Օրինաց երկիր» կուսակցության վերակազմավորման գործընթացը նպատակաուղղվելու է ներկուսակցական ժողովրդավարության զարգացմանը, կուսակցության անդամների անձնական պատասխանատվության բարձրացմանը, կուսակցության որդեգրած քաղաքական արժեհամակարգին չդավանող պատահական մարդկանցից ձերբազատվելուն։
Կուսակցության անդամներ այսուհետեւ կարող են դառնալ առնվազն երկու կուսակցականի երաշխավորություն ստացած եւ թե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 494 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կովկասագիտությունը դեռեւս հայագիտության զարգացման վաղ շրջանից ձեռքբերումներ ունի՝ հայկական մշակութային ժառանգությունը, էթնոսը ներկայացնելու եւ մի շարք այլ առումներով։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ «Կովկասագիտության զարգացման ներկա փուլում, սակայն, մենք լուրջ ձեռքբերումներ չունենք, մինչդեռ այսօր այդ հարցը խիստ հրատապ է»,– ասել է Է. Մինասյանը։ Նրա խոսքով՝ «Այսօր, անկախության պայմաններում կովկասյան տարածաշրջանի երկրներում աշխատելու առումով խիստ հրատապ է ոչ միայն հետազոտողներ, այլեւ դիվանագիտական աշխատողներ պատրաստելու խնդիրը, ինչպես հայագիտական մեր միջավայրում, այնպես էլ միջազգային ասպարեզում մրցակցության դիմանալու առումով։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ մեր հարեւան երկրներում մշտապես լայն մասշտաբների հասնող պատմության կեղծումներ են տեղի ունենում»։ Դեկանի խոսքով՝ մայր բուհն այս բացը լրացնելու համար հատուկ ուշադրություն է դարձնում խնդրին։ 2011—ին ԵՊՀ—ի պատմության ֆակուլտետի կովկասագիտության մասնագիտացումն ընտրեցին 8 մագիստրոսներ։ Նոր ուսումնական տարում նախատեսված է կովկասագիտության ուսումնասիրություն նաեւ բակալավրիատում. հատկացված է 50 տեղ, որից 5—ն՝ անվճար, իսկ մեկը՝ բանակից զորացրվածների համար։
Պատմական գիտությունների դոկտոր—պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանը նկատել է, որ սա Հայաստանում կովկասագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու առաջին փորձը չէ։ «Խնդիրները շատ բարդ են, եւ մենք մեր հարեւաններին ակնհայտորեն զիջել ենք մինչեւ այժմ։ Թբիլիսիի պետական համալսարանում հայագիտության ուսումնասիրությունը հին պատմություն ունի, նրանք արդեն մշակված ավանդույթներ ունեն, եւ այս առումով խնդիրներ չունեն»,–նշել է նա։ Մարգարյանի խոսքով՝ դժվար է գտնել մասնագետների, ովքեր լեզվաբանական կրթություն են ստացել եւ կարող են դաս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 558 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն երեկ, ժամը 17։45—ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Երեւանի Մելիք—Ադամյան փողոցի թիվ 2 շենքի տանիքը։ Այդ հասցեում տեղակայված է Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը։
Դեպքի վայր է մեկնել տասը մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։
Ժամը 18։45—ի դրությամբ հրդեհը մարվել է։
Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը նշել է, որ հրշեջների արհեստավարժության շնորհիվ հնարավոր է եղել կրակը շուտ տեղայնացնել եւ հանգցնել, շենքին մեծ վնաս չի հասցվել, հիմնականում այրվել է տանիքը։
Զոհեր եւ վիրավորներ չկան։ Հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ վարկածներ դեռեւս չկան։
Վ. Գաբրիելյանի խոսքով, հնարավոր է, որ հրդեհը բռնկված լինի ոչ թե շենքի ներսից, այլ դրսից, միաժամանակ նա հերքել է տեղեկությունները, թե հրդեհը պայթյունի հետեւանք է՝ ասելով, որ պատճառները դեռ պետք է ուսումնասիրվեն, որից հետո լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդվի։
ՀՀԿ կենտրոնական գրասենյակի տանիքում տեղի ունեցած հրդեհը չի խոչընդոտի առաջիկա հինգշաբթի կուսակցության գործադիր մարմնի նիստի անցկացմանը։ Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Մենք նիստերն անցկացնում ենք նկուղային հարկում, որին որեւէ վնաս չի հասցվել»,–ասաց նա։
Շարմազանովը նշել է, որ միջադեպի վերաբերյալ համապատասխան մարմինները կքննեն բո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 490 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրակրթական դպրոցների մի շրջանավարտ էլ մոտեցավ կյանքի նոր փուլի մուտքին։ Շուտով՝ մայիսի 25—ին խորհրդանշական վերջին զանգը կազդարարի նրանց համար հանրակրթական շրջանի ավարտը եւ նոր, որակապես այլ շրջանի սկիզբը։ Դա իսկական տոն է հազարավոր պատանիների ու աղջիկների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների համար։ Ինչպե՞ս է Երեւանի քաղաքապետարանը կազմակերպելու այդ բացառիկ օրը։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը եւ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, տեղեկացվեց, որ մայրաքաղաքի տարբեր դպրոցներում վերջին զանգի արարողությունը (վերջին դասը) կանցկացվի ժամը 10—14—ը։ «Սակայն ամբողջ օրը լինելու է տոնական, եւ տարբեր դպրոցներ տարբեր ծրագրեր են նախատեսել։ Մենք պիտի օգնենք, որ երեխաների տոնը իսկապես որպես տոն անցնի... Մայիսի 25—ին, ժամը 18—ից մինչեւ ժամը 23—ը Ազատության հրապարակում կկազմակերպվի տոնական համերգ, տոնը կավարտվի հրավառությամբ»,–տեղեկացրեց Գայանե Սողոմոնյանը։ 
Վարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ Ազատության հրապարակն այդ օրը կունենա տոնական ձեւավորում։ Զանգվածային միջոցառման ամբողջ ընթացքում հրապարակն ապահովված է լինելու հասարակական կարգի պահպանությամբ, շտապ բուժօգնության ծառայությամբ եւ հրշեջ անվտանգությամբ։ «Այն, ինչ կախված է Երեւանի քաղաքապետարանից, ամենայն պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ մենք կատարելու ենք, որ օրն սկսվի որպես տոն եւ որպես տոն ավարտվի։ Դպրոցների բոլոր տ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 558 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացման լուրջ ներուժ ունի։ Վերջին տարում կառավարության ձեռնարկած միջոցառումների եւ ոլորտի նկատմամբ ուշադրությունը մեծացնելու շնորհիվ գրանցվեցին արտադրական ծավալների աճի բավականին լավ արդյունքներ։ Այժմ արդեն ժամանակն է հստակ ծրագրեր իրականացնելու գյուղմթերքների իրացման եւ արտահանման ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ մեր արտադրողի համար եվրոպական շուկան դեռեւս դժվար հասանելի է։ Անհրաժեշտ են օրենսդրական եւ կառուցվածքային բարեփոխումներ՝ գործող օրենսդրությունն ու ստանդարտները ԱՀԿ—ի եւ ԵՄ—ի ընդունված չափանիշներին լիարժեքորեն համապատասխանեցնելու համար։ Այդ դեպքում կստեղծվեն լավ պայմաններ գյուղատնտեսական արտադրանքը թե ներքին, թե արտաքին շուկաներում մրցունակ դարձնելու համար։ Բնավ պետք չէ թերագնահատել նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը էկոլոգիապես մաքուր արտադրանք տալու զգալի հնարավորություններ եւ ռեսուրսներ ունի։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 487 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024