ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 09.11.2024, 14:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 21
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մայիսի 19-ին, ժամանել է Չիկագո` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ նույն օրն Էդվարդ Նալբանդյանը եւ հայ համայնքային կառույցների հետ հանդիպումների նպատակով ԱՄՆ-ում գտնվող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել են Չիկագոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին ներկա էին հայ համայնքի կրոնական, քաղաքական, հասարակական  կառույցների ղեկավարներ, շուրջ չորս հարյուր համայնքի ներկայացուցիչներ:
«Այս օրերին Չիկագոյում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի շրջանակներում կայանալու է Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների հանդիպումը, որին հրավիրված էր մեր երկրի ղեկավարը: Հանրապետության նախագահն այս առիթով ակնկալում էր նաեւ հանդիպում ձեզ՝ Չիկագոյի հայ համայնքի հետ:
ՆԱՏՕ-ի Չիկագոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում եւ Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձեւակերպում, որը, թեեւ լիսաբոնյան հռչակագրի համեմատությամբ որոշակի փոփոխությանը, հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 549 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը դանդաղորեն դուրս է գալիս խորը տնտեսական ճգնաժամից: Նման եզրահանգման են հանգել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) մասնագետները:
Օրերս հրապարակած զեկույցում եվրոպական այս հեղինակավոր կառույցի մասնագետները նկատում են, որ Հայաստանի հետճգնաժամային վերականգնման հիմնական շարժիչ ուժերն են վերամշակող եւ հանքային արդյունաբերությունները:
«Հայաստանի իշխանությունները իրականացրեցին հարկային վարչարության ուժեղացմանն ու համակարգային բարեփոխումներին ուղղված մի շարք քայլեր` Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությունը վայելող ծրագրի շրջանակներում: Հայաստանյան տնտեսությունը շահում է նաեւ պետական ֆինանսավորումից  եւ հատկապես` դրսից եկող տրանսֆերտների մեծ ծավալից: Այս պահին հայաստանյան տնտեսության համար առկա ռիսկերից առավել նկատելի են հենց կախվածությունը դրսից եկող փոխանցումներից եւ այն հանգամանքը, որ Հայաստանը քիչ  քանակությամբ ապրանքատեսակներ է արտահանում», - նշում են զեկույցի հեղինակները:
ՎԶԵԲ-ի մասնագետները նաեւ նկատում են. «Վրաստանն արձանագրեց սղաճի նվազման ամենատպավորիչ տեպերը ողջ տարածաշրջանում: Դրան զուգահեռ` գնաճի տեմպերը Հայաստանում, Ադբեջանում, Ռուսաստանում  եւ Ուկրաինայում կրկնապատկվեցին»:
Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում տնտեսական առավել հաջողված քաղաքականությունը, ըստ Վերակառուցման եւ զարգացման բանկի մասնագետների, իրականացնում են հենց Վրաստ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 454 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է  Վաշինգտոնի Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (CSIS) գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը հոդվածը, որը հրապարակվել է «The National Interest» ամսագրում.
Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագթնաժողովի նախաշեմին դաշինքի գործունեության մասին նորություններում հաճախ է Հարավային Կովկասը հիշատակվում: Քաղաքական գործիչներն ու փորձագետներն ուշադրություն են դարձնում երկու հիմնական հարցի` Վրաստանի կողմից կատարված  քայլերի ընդունմանը` նրա անդամակցությունը քննարկելու համար եւ «ռուսական գործոնին»:
Զարգացող քաղաքականություն
Կովկասում դաշինքի քաղաքականությունը երբեք ստատիկ չի եղել: Ավելի շուտ, այն զարգացել է բազմաթիվ գործոնների ազդեցության, այդ թվում` ԱՄՆ եւ նրա եվրոպացի դաշնակիցների ռազմավարական շահերի, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղացողների ձգտումների ներքո:
Այն բանից հետո, երբ 2004թ-ին Բուլղարիան ու Ռումինիան միացան ՆԱՏՕ-ին, իսկ 2007-ին` ԵՄ-ին, Կովկասն սկսեց դիտվել որպես ՆԱՏՕ-ի նոր սահման: Մյուս գործոնները եւս տարածաշրջանի նկատմամբ հետաքրություն էին առաջացնում: Դրանց թվում կարեւորներից էին բազմաթիվ չլուծված էթնիկ եւ քաղաքական հակամատությունները, ինչպես նաեւ եվրասիական երեք հավակնոտ պետությունների ` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ հարեւանությունը: Եվ, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 497 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում ԱՄՆ—ի դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ մայիսի 6—ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել։
«Մենք ուշադրությամբ եւ մոտիկից հետեւել ենք ընտրություններին։ Կարծում ենք, որ մեծ առաջընթաց է արձանագրվել. մեծ առաջընթաց մի քանի առանցքային ուղղություններում՝ լրատվամիջոցներից օգտվելու առումով վիճակը շատ ավելի լավ էր, քան նախկինում, եւ սա լավ բան է, ընտրատեղամասերում ամեն ինչ ըստ կարգի էր եւ թափանցիկ, հանձնաժողովների անդամները պատրաստված էին, ընտրատեղամասերում տեսախցիկներ էին տեղադրված։
Այսինքն՝ շատ դրական զարգացումներ կային այս ընտրություններում»,–ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ջոն Հեֆերնը։
Հեֆերնը նաեւ տեղեկացրեց, թե իրենք աշխատում են Հայաստանի իշխանությունների հետ՝ ընտրություններում տեղ գտած խնդիրները վերացնելու համար։
«Մենք փորձում ենք հնարավորինս օգտակար լինել կառավարության, իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ լրատվամիջոցների հետ աշխատանքում։
Մենք անում ենք ամեն ինչ, ինչ կարող ենք՝ օգտակար լինելու համար»,–վստահեցրեց ԱՄՆ—ի դեսպանը։ hhpress.am
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 444 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կձեւավորվի՞, արդյոք, նոր կոալիցիա, թե՞ ոչ։ Կոալիցիայի լինել—չլինելը շարունակում է մնալ Հայաստանում հետընտրական շրջանի ամենաքննարկվող հարցը։
Այս հարցին եւ այն ամենին, թե ինչ է լինելու առաջիկայում, երեկ անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Թեպետ Հանրապետական կուսակցությունը ունի մեծամասնություն, բայց Գ. Սահակյանի կարծիքով, ճիշտ կլինի, որպեսզի քաղաքական կոալիցիան շարունակի իր գործունեությունը։ Այստեղ հարցը մեծամասնություն ունենալը եւ օրենսդրական նախաձեռնությունները օրենքի վերածելը չէ, այլ այն, որ կոալիցիան նպաստում է երկրի կայուն զարգացմանն ու փոխըմբռնմանը. «Մեծ պատասխանատվության բեռը մեր ուսերին ենք կրում, բայց պատրաստ ենք գործիքներ տրամադրել նաեւ նրանց, ովքեր երկրի համար կարող են օգտակար բան անել՝ միաժամանակ հնարավորություն տալով կատարել իրենց իսկ խոստումները»։
Այս ամենով հանդերձ կոալիցիայի ձեւավորումը կարծես մի փոքր ուշանում է։ Բայց դա, ըստ Գ. Սահակյանի, պայմանավորված չէ նրանով, որ կոալիցիա կազմելու հավանական թեկնածու ԲՀԿ—ն կասկածում է եւ ինչ–որ բան է ուզում ստանալ կոալիցիոն գործընկեր դառնալու համար։ Համենայն դեպս, նրանք այդպիսի բան չեն ասել։ «Չեմ կարծում, թե Գագիկ Ծառուկյանը հապաղում է, կարծում եմ՝ ներկուսակցական խնդիրներ կան, այդ պատճառով էլ դեռեւս քննարկումներ են անցկացվում»,— նշեց պատգամավորը։ Նա միեւնույն ժամանակ ընդգծեց, որ անիմաստ է կոալիցիա կազմել այն կուսակցության հետ, որը նախագահական ընտրությունների ժամանակ կունենա իր թեկնածուն։  «Չի լինի, որ երեք—չորս ուժեր համախմբվեն, մեկն ասի՝ ես իմ նախագահի թեկնածուն ունեմ, մյուսն էլ ասի՝ ես էլ՝ իմ։ Դա անհնար բան է, որովհետեւ կոալիցիա կազմելը որոշակի ծրագիր է ենթադրում, այսինքն՝ նախագահի ընտրությունը պետք է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 551 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024