Այսօրվա
արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով
ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ
արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության
արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է
արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ :
Հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը,
հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով
ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների
գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ
ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության
արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները` հանձնաժողովն ամփոփել է
ընտրության արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողովի համամասնական
ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին: Համաձայն ՀՀ ԿԸՀ որոշման`
Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ են ընտրվել.
<<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության ընտրական ցուցակից 28 պատգամավոր,
<<Ժառանգություն>> կուսակցության ընտրական ցուցակից 5 պատգամավոր,
<<Հայ Ազգային կոնգրես>> կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից 7 պատգամավոր,
<<Հայ Յեղափոխական Դաշնակցություն>> կուսակցության ընտրական ցուցակից 5 պատգամավոր,
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` 40 պատգամավոր,
<<Օրինաց երկիր>> կուսակցության ընտրական ցուցակից 5 պատգամավոր: