Լրագրողների հետ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախապես հայտարարված հանդիպումը, որի ընթացքում պետք է ներկայացվեր նրա հայտարարությունը, չկայացավ։ Հետընտրական Հայաստանի վերաբերյալ Ր. Հովհաննիսյանի հայտարարությունը գրավոր տարածել է «Ժառանգության» լրատվական ծառայությունը։ Հանրությանը եւ ԶԼՄ—ներին հուզող բոլոր հարցերին «Ժառանգության» առաջնորդը կպատասխանի հունիսի 2—ին կայանալիք համագումարում եւ դրանից հետո։ Այդ հարցերը վերաբերում են մասնավորապես նոր խորհրդարանում «Ժառանգության» խորհրդարանական կազմին։
Իսկ նորընտիր խորհրդարանի առաջին նիստին «Ժառանգությունը» չի ներկայանալու։
«Ժառանգության» առաջնորդի հայտարարությունում, մասնավորապես, ասված է, որ ընտրության արդյունքներից իրենք գոհ չեն, սակայն «Ժառանգություն» կուսակցությունը, շարունակելով իր համեստ հասարակական ծառայության վաղեմի ավանդույթը, սպասարկելու է քաղաքացու—ազգի շահերը. «Մենք այսպես կգործենք առկա բոլոր ասպարեզներում, հնարավոր բոլոր եղանակներով եւ ի հեճուկս հավանական ամեն տեսակ խոչընդոտների»։
Հայտարարության մեջ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց քվեն տվեցին «Ժառանգությանը»՝ մաս կազմելով իրենց օգտին գրանցված ձայներին։
«Հունիսի 2—ին իր քաղաքացիական ռահակիցների (զինակիցների,–ըստ Հ. Խուրշուդյանի) ու հանրային գործընկերների հետ համալիր քննար
...
Կարդալ շարունակությունը »