Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 04
Ոստիկանությունը խոստանում է ապահովել այն ՀՀ ոստիկանությունը անելու է ամեն ինչ, որ քաղաքացիները մայիսի 6–ին ունենան տոնական տրամադրություն։ Բոլոր ընտրատեղամասերում քվեարկության օրը կլինեն ոստիկանության ծառայողներ, որոնց ցուցակներն արդեն հստակեցված են։ 41 ընտրատարածքներում եւ 1975 ընտրատեղամասերում ծառայություն կիրականացնեն շուրջ 9 հազար ոստիկաններ։ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է նաեւ օպերատիվ շտաբ։ Այն մայիսի 5—ից գործելու է շուրջօրյա։ Գործում են նաեւ համապատասխան թեժ գծեր, որոնց միջոցով քաղաքացիները կարող են ահազանգել կամ ինֆորմացիա տրամադրել ընտրական գործընթացներին վերաբերող դեպքերի մասին։
|
ՀՅԴ—ն խոստանում է ոտնակոխ չանել մարդկանց հավատը
Հանուն ազատության, արդարության եւ Դաշնակցության. ՀՅԴ—ն իր քարոզարշավի ընթացքում եղել է երկրի բոլոր մարզերում, շատ բնակավայրերում, ներկայացրել իր ծրագիրն ու լսել քաղաքացիներին։ Կուսակցությունն ամփոփում է արշավը. կուսակցականներն ավելի քան համոզված են՝ իրենց ծրագիրն ամենամրցունակն ու ամենաիրատեսականն է։ Քարոզարշավն ամփոփվեց Ազատության հրապարակում կազմակերպված տոնական հանրահավաքում։ ՀՅԴ—ի համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը շեշտեց, որ իրենք այցելել են Հայաստանի բոլոր մարզերը եւ հասել իրենց հիմնական նպատակին. «Մարդիկ սկզբում վախվորած էին, հետո մեր ժողովրդի աչքերի մեջ սկսեց կամաց—կամաց լույս բացվել։ Ամեն նոր հանդիպում ավելի մարդաշատ, ավելի ատիվ էր, մարդիկ ավելի բոցաշունչ հարցեր էին հնչեցնում, լրջագույն հարցեր էին մեզ առաջադրում»։ Վ. Հովհաննիսյանը կարծում է, որ ժողովուրդը կոտրված եւ հիասթափված չէ, իսկ առկա հուսալքությունը հնարավոր է հաղթահարել Դաշնակցության ուժերով, եւ մարդիկ հավատում են դրան. «Մենք երբեք ոտնակոխ չենք անի մարդկանց հավատը։ Մենք մայիսի 7—ին հաղթանակով կսկսենք մեր նոր կյանքը»։ Դաշնակցական գործիչն անհրաժեշտ է համարում, որ հատկ
...
Կարդալ շարունակությունը »
|
Մասնագետները մատնանշել են քաղաքական կուսակցությունների պասիվ PR—ի պատճառները Հայաստանում նախընտրական շրջանում կուսակցությունները բավականին միապաղաղ եւ պասիվ PR արշավ են անցկացնում։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց SPRING PR ընկերության նախագահ Նվարդ Մելքոնյանը՝ նկատելով, որ բնակչության մեծամասնությունը չի էլ հասկացել, թե ով ինչ էր ուզում ասել։ «Ոչ մի քաղաքական ուժի մոտ դրական PR մշակված չէր. copy—paste իրավիճակն էր։ Ոչ մի հաղորդագրություն մշակված չէր թիրախային լսարանի համար։ Միակ ուղերձը, որը բոլոր կուսակցություններին հաջողվեց հասցնել բնակչությանը, այն էր, որ պիտի լինեն արդար ընտրություններ»,–ասաց նա։ Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանի խոսքով՝ նախընտրական շրջանում ամենալավ PR արշավը Նիկոլ Փաշինյանի 30 վայրկյանն էր։ «Նախընտրական շրջանում ամենաակտիվը mass media—ն էր, որն այդքան բաց վերջին քսան տարվա մեջ դեռ չէր եղել»,–ասաց նա։ Քոչարյանը նշեց, որ բոլոր քաղաքական կուսակցությունները մնացել են հին տեխնոլոգիաների հույսին։ «Ոչ ոք չկիրառեց նոր տեխնոլոգիաներ։ Դուռ առ դուռ տեխնոլոգիաները շատ քչերը արեցին»,–ասաց նա։ Անդրադառնալով բանավեճերի պասիվությանը՝ Նվարդ Մելքոնյանը նշեց, որ բանավեճի ընթացքում հեղինակազրկվելու հավանակությունը շատ մեծ է, եւ հենց դրանով է պայմանավորված դրանց պակասը։ Քոչարյանի խոսքով՝ բանավեճի մշակույթը մեզանում կայացած չէ։ «Մենք չենք բանավիճում, մենք կռվում ենք»,— ասաց նա։ Երեկ լրագրողներին քարոզարշավի ընթացքի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց նաեւ ԵՊՀ քաղաքական ինս
...
Կարդալ շարունակությունը »
|
Տնտեսագիտության թեկնածու Կառլեն Խաչատրյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում հատուկ շեշտադրումներ են արված սոցիալական խնդիրներին եւ տնտեսական քաղաքականությանը։ Բացի այդ, ըստ նրա, քարոզարշավի վերլուծությունը ցույց է տալիս, որ կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում առավելապես ուշադրություն են դարձրել սոցիալական խնդիրներին, տնտեսական քաղաքականության զարգացման այն տեսլականին, որ քաղաքական ուժն ունի։ Նրա խոսքերով՝ դա պատահական չէ եւ պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր բնակչությանը առավելապես հուզում են այն խնդիրները, որոնք վերաբերում են աշխատավարձերին, թոշակներին։ Ուստի կուսակցությունները դա քաջ գիտակցելով՝ հատուկ շեշտադրում են կատարում այդ ուղղությամբ։ «Առաջին հայացքից բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում կարգախոսային իմաստով նույն մոտեցումներն են, բոլորն անխտիր խոսում են օլիգարխների դեմ մղվելիք պայքարից, հարկային բեռի դեպի խոշոր բիզնես տեղախոխելուց, հարկային վարչարարության կատերլագործումից, փոքր եւ միջին բիզնեսի զարգացումից, աշխատավարձերի բարձրացումից։ Բայց երբ ավելի խորն ենք ուսումնասիրում, ապա այս դեպքում մոտեցումները էականորեն իրարից տարբերվում են»,–ասաց Կ.Խաչատրյանը։ Նա նաեւ նշեց, որ պետք է տարանջատել ընդդիմադիր ու իշխանական կուսակցությունների ծրագրերը, քանի որ ընդդիմադիր կուսակցությունների ծրագրերում առավելապես շեշտադրում է կատարվում այն բացասական երեւույթների նկատմամբ, որ այսօր կան տնտեսությունում ու հավակնոտ ծրագրեր են ներկայացնում՝ տարբեր ցուցանիշների կ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|