ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 07.11.2024, 10:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 05

Ֆրանսիայի գրեթե 18 մլն հեռուստադիտողներ ուղիղ եթերում հետեւել են Նիկոլա Սարկոզիի եւ Ֆրանսուա Օլանդի միջեւ մայիսի 2—ի երեկոյան անցկացված նախընտրական հեռուստաբանավեճին։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հղում անելով «ՌԻԱ Նովոստիին», մայիսի 3—ին հաղորդել է Mediametrie մասնագիտացված հետազոտական ընկերությունը։
Հեռուստաբանավեճի հեռարձակումը կազմակերպել էին TF—1—ը եւ France 2—ը, այն վերահաղորդվել էր BFM—TV, iTele, LCI, LCP եւ TV5—Monde—ի կողմից։ Յոթ ալիքների միագումար հեռուստալսարանը կազմել է 17,79 մլն մարդ։
Պետության բարձրագույն պաշտոնի հավակնորդների միջեւ հեռուստաբանավեճի ընթացքին կարող էին հետեւել հինգ ազգային ռադիոկայանների ունկնդիրներ։
Սարկոզին, որը ներկայացնում է կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը, պաշտպանում էր իր տնտեսական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ իր ղեկավարությամբ Ֆրանսիայում 2009 թվականից ի վեր տնտեսական անկում չի եղել։ 
Օլանդը՝ Սոցիալիստական կուսակցությունից թեկնածուն, պնդում էր, որ Ֆրանսիան լուրջ ճգնաժամ է ապրում եւ դժվարությամբ է պահպանում տնտեսական աճի նույնիսկ դանդաղ տեմպը։
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ Օլանդը յոթ տոկոսային կետով առաջ է գործող նախագահից։ Սարկոզիի հ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 560 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀԱԿ—ը չի բացառում իր մասնակցությունն «իրական» կոալիցիայում
10 մարզ եւ 40 հանրահավաք. Հայ ազգային կոնգրեսն ամփոփում է անցած քարոզարշավն ու վճռականության կոչ անում քաղաքացիներին։
Երեկ Ազատության հրապարակում ընդդիմադիր այս դաշինքի ներկայացուցիչները գնահատեցին նախընտրական իրավիճակը, խոսեցին արվածից եւ անելիքներից։
Արամ Մանուկյանն իր խոսքում փաստեց, որ իրենց արշավը քարոզչության կեսերին նոր թափ հավաքեց. «Ապրի Հայաստանի քաղաքացին, ով որոշում է իր ճակատագիրը. մայիսի 6—ը մեր քաղաքացիների հաղթանակի օրն է։ Ապրի հայ ժողովուրդը, ապրի Հայ ազգային կոնգրեսը, ապրի ընդդիմությունը»։
Հրանտ Բագրատյանը խոսեց տնտեսական հարցերից, մասնավորապես, որ մոնոպոլիզացիան հասել է «ահավոր» աստիճանի. «Մեր այցելությունների ընթացքում տեսանք սարսափելի երեւույթներ՝ աղքատ ժողովուրդ...»։ 
Նա կոչ արեց քաղաքացիներին մեկ մարդու պես ձայնը տալ ՀԱԿ—ին։
Նիկոլ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ձեւավորվելու է նոր կառավարություն, ինչը մեծացնում եւ կրկնապատկում է խորհրդարանական ընտրությունների դերը. «Միանշանակ եւ աներկբա է, որ ՀԱԿ—ը անկեղծ ընտրողների ամենամեծ բանակն ունի»։
Նա խոսեց հայտնի «30 վայրկյանանոց հեղափոխության» ուղերձից եւ կառավարություն կազմելու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 620 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների համատեքստում առաջին անգամ լրջորեն կիրառվեցին համացանցի հնարավորությունները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», մայիսի 3—ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց տեղեկատվական փորձագետ, iDitord կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ համացանցի շնորհիվ հնարավոր թիրախ դարձած օգտատերերի թիվն այժմ գրեթե հասնում է Հայաստանի բնակչության 50 տոկոսին։
«Եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, ապա այժմ թվային հասանելիության մեջ հայտնված քաղաքացիների թիվը մեծ տոկոս է կազմում։ Մեծ թիվ են կազմում նաեւ լրատվական կայքերը, որոնց մեծ մասը անհայտ «տերերին» են պատկանում, որոնց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, սակայն նրանք նույնպես հանրային կարծիք են ստեղծում»,–ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ընդգծեց, որ կիրառված տեխնոլոգիաները միօրինակ էին։
«Մարզերում դա ելույթներն ու հանրահավաքներն էին, Երեւանում նույնպես՝ հանրահավաքներն ու փակ հանդիպումները։ 
Հիմնական շեշտը այս մեկ ամսվա ընթացքում մասսայական հանդիպումների վրա էր։ Քաղաքական տեխնոլոգիաների միայն մեկ տոկոսն օգտագործվեց»,—ասաց նա։


Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 510 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ժառանգությունը» համայն հայությանը հրավիրում է Հայաստան
Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում «Ժառանգություն» կուսակցությունը անց է կացրել իր եզրափակիչ հանդիպումը ընտրողների հետ։ Հանդիպման ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքին, որը ընդհատվել է անձրեւի պատճառով։
«Ամեն գյուղապետ, քաղաքապետ իրեն ֆեոդալ է զգում ու ինքն է որոշում՝ որ միտինգները թույլատրել։ Ամեն ինչ տեսել էինք, ֆեոդալիզացիա չէինք տեսել։ Մատենադարանի դիմաց ավտոբուսներով բոլոր ծայրերից բերել էին ֆեոդալներին սպասարկելու համար։ ...Փառք Աստծո, բնությունն ըմբոստացավ ու թույլ չտվեց, որ զավեշտը շարունակվի»,–ասել է Ալեքսանդր Արզումանյանը։
Նա իր ելույթի ժամանակ նշել է, որ Երեւանը ըմբոստ քաղաք է, եւ այն երբեք թույլ չի տա, որ իրեն խաբեն եւ իր ձայնը գնեն 5000 դրամով։
«Ժառանգություն» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ իր ելույթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին համեմատել է Զորավար Անդրանիկի հետ։
«Մեկ տարի առաջ, երբ Րաֆֆին հացադուլ հայտարարեց, ինձ համար համեմատելի էր նրա հետ, որ Զորա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 543 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024