Գերմանիայում Գլաուհաու լաբորատորիայի աշխատակիցներից մեկը պատահաբար գցել է մայաների մոգական գանգը, եւ այժմ լրատվամիջոցներն անփույթ աշխատակցին մեղադրում են, որ նրա պատճառով մայաների կանխատեսած աշխարհի վերջը տեղի կունենա:
Աշխատակիցը գցել է հրաբխային ապարներից 1000 տարի առաջ պատրաստված գանգը, որը լուսանկարելու ընթացքում անվանել էին Կուաուտեմոկ, գրում է The Daily Mail-ը:
Արդյունքում պոկվել էր ներքին ծնոտի մեծ մասը: Քանի դեռ գիտնականները տխրում են, որ տեղի է ունեցել «ողբերգություն», գանգի տեր պատմաբան Թոմաս Ռիթերը վստահեցնում է, որ Քուաութեմոքի անհաջող անկումը «չի առաջացնի աստվածների զայրույթը», եւ պետք չէ վախենալ աշխարհի կործանումից:
Լեգենդը պատմում է, որ մայայի գանգն առեւանգվել էր Տիբեթից մի խումբ նացիստների կողմից, որոնք ուղեւորվել էին Շանգրիլան որոնելու` 1937-1939 թվականների ընթացքում: Այնուհետեւ այն պատկանել է ռեյխսֆյուրեր Հենրիխ Հիմլերին, որից հետո նրա տերն է դարձել նացիստի ձերբակալությանը ներկա գտնված բրիտանացի զինվորը: Միայն դրանից հետո է այն&nbs
...
Կարդալ շարունակությունը »