մայիսի 19-ին հույները նշում են Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցն ու հարգում անմեղ զոհերի հիշատակը: 1916-1923 թթ. ցեղասպանության արդյունքում բնաջնջել են 353.000 հույների:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ, ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկոպուլոն, Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը, հոգեւոր դասի եւ հունական համայնքի ներկայացուցիչներ այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ հարգեցին Փոքր Ասիայի տարածքում 1923 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
ՀՀ ԱԺ փոխնախագահը, դատապարտելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից Փոքր Ասիայի տարածքում կազմակերպված ոճրագործությունը, նշեց. «Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ։ Հայաստանի խորհրդարանն ապրիլի 24-ին հանդես է եկել կոչով, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի ոչ միայն Հայոց, այլեւ հույ
...
Կարդալ շարունակությունը »