ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 18:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 10

ԵԱՀԿ—ն կրկին ահազանգում է հրադարարի խախտման դեպքերի մասին՝ անհրաժեշտ համարելով հրաժարվել ուժի կիրառումից եւ, մասնավորապես, հետ քաշել դիպուկահարներին շփման գծից։ Սրան զուգահեռ հայ—ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում չեն դադարում հրադադարը խաթարող միջադեպերը։ 
Հաղթանակի եւ խաղաղության օրը հայ—ադրբեջանական սահմանում խաղաղ չի անցել. գիշերային ժամերին ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի հայկական գյուղերը։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ Գնդակոծությունների հետեւանքով հիմնականում վնասվել են տների տանիքները։
Չինարի եւ Մովսես համայնքների ղեկավարները հաստատել են լուրը։ Մովսեսի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանն ասել է, որ ադրբեջանցիների կողմից գյուղի տների, դպրոցի, մանկապարտեզի ուղղությամբ կրակոցները կրկնվում են շաբաթական երեք—չորս անգամ։
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ նշել է, որ իրենց գյուղում կրակոցներն ամենօրյա բնույթ են կրում։ Բնակիչները, սակայն, չեն հուսահատվում։ «Շատ բարձր տրամադրությամբ սեղանները գցել, երգում ենք եւ Հաղթանակի օրն ենք նշում»,–ասել է գյուղապետը։
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին, որ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Մովսես գյուղերում մայիսի 8—ի լույս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 564 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հաղթանակի զբոսայգում երեկ տեղի ունեցած տոնական միջոցառման ժամանակ լրագրողները առիթից օգտվելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրենց հարցերն ուղղեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահին եւ ՀՀ վարչապետին։
«Ցանկալի կլինի, որ եթե մեզ մոտ ձեւավորվի կոալիցիա, այն լինի գաղափարական, նույնն էլ՝ ընդդիմության մոտ»,–նշեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը։ Նա նաեւ հայտարարեց, որ չի կարող ասել, թե Հանրապետական կուսակցությունն ում հետ է նոր կոալիցիա կազմելու։ «Կգա օրը, եւ կիմանանք, ձեզ հետ՝ նաեւ ես»,–ասաց Ս. Նիկոյանը։
Նա միաժամանակ նկատեց, որ ստեղծվել են եզակի հնարավորություններ, որպեսզի ձեւավորվի գաղափարական կոալիցիա եւ հզոր ընդդիմություն։ «Հզոր ընդդիմություն ասելով՝ ես նկատի ունեմ եւ գաղափարական ընդդիմություն, եւ զուտ ներկայացվածության առումով։ Որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ, կուզենայի դա։ Խորհրդարանում միշտ էլ անհրաժեշտ է հզոր ըննդիմության ներկայացվածությունը։ Այդպիսի ընդդիմությունը երկրի կայունության եւ դինամիկայի փոփոխությունների շատ կարեւոր գործոն է»,–ասաց նա եւ հավելեց, որ չի ցանկանում պարզաբանել, թե որ քաղաքական ուժին է տեսնում որպես ընդդիմություն։
Անդրադառնալով ընտրությունների որակին՝ նա վստահեցրեց, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի արձանագրվ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 498 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է մայիսի 6—ին տեղի ունեցած քվեարկության վերահաշվարկի մասին դիմումները։ Վերահաշվարկ իրականացնելու պահանջ է ներկայացվել համամասնական ընտրակարգով 17, մեծամասնականով՝ 33 ընտրատեղամասերում։ Վերահաշվարկն իրականացվում է մայիսի 8—ից։
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ վերահաշվարկն իրականացվում է հրապարակային, դիմումատուի մասնակցությամբ։ Այն բաց է դիտորդների, վստահված անձանց, ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Նա նշեց, որ վերահաշվարկը պատասխան կլինի նաեւ լցոնումների մասին շրջանառվող լուրերին։
ԿԸՀ նախագահը մանրամասնեց, որ համամասնական ընտրակարգով վերահաշվարկի դիմում ստացվել է ՀԱԿ—ի 4 վստահված անձից՝ 8 տեղամասերում (ընդհանուրի 0.4 տոկոսը), ԲՀԿ—ից դիմում է ներկայացրել 1 վստահված անձ՝ 1 տեղամասում (0.05 տոկոս), «Ժառանգություն» կուսակցությունից՝ 1 վստահված անձ՝ 1 տեղամասում (0.05 տոկոս), ՕԵԿ—ից՝ 5 վստահված անձ՝ 5 տեղամասում (0.2 տոկոս)։ Եվս մեկ ընտրատեղամասում վերահաշվարկ կանցկացվի ԿԸՀ—ի սեփական նախաձեռնությամբ։
Տ. Մուկուչյանը մեկնաբանեց նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետազոտության արդյունքները, համաձայն որոնց՝ այս ընտրություններում բաժանվել է 2 եւ կես մլն դոլար ընտրակաշառք. «Չգիտեմ՝ ինչի հիման վրա են կատարվել նման դատողություններ, ինչ վիճակագրու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 452 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամերիկացի լրագրող Ռութ Հիլլը «Washington Times»—ի էջերում կիսվել է Հայաստան կատարած այցի՝ իր տպավորություններով։
«Թեեւ Թուրքիայի, Արեւելյան Եվրոպայի եւ Արեւմտյան Ասիայի միջեւ ընկած Հայաստանը 301թ. աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, սակայն ժամանակակից աշխարհում այս երկիրն ավելի շատ «հայտնի» է 1915թ. տեղի ունեցած ցեղասպանության փաստով, քան որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն։
Հայաստանի բնակչության 94%—ը քրիստոնյաներ են։ Հայաստանյայց առաքելական եկեղեցին հիմնվել է Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից 2—ի՝ Թադեոսի եւ Բարդուղիմեոսի կողմից եւ շարունակում է անկախ մնալ թե կաթոլիկ, թե ուղղափառ եկեղեցիներից»,–գրում է լրագրողը։
Հիլը Հայաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների համար առաջնային հետաքրքրությունների ցանկում առանձնացնում է Գեղարդի վանքը։ 
Գեղարդում պահվող սուրբ մասունքներից ամենագլխավորը խաչված Քրիստոսին վիրավորած գեղարդն է։
«Ուշադրության են արժանի նաեւ Էջմիածնի մայր տաճարը, Զվարթնոցի ավերակները, Սանահինի եւ Հաղպատի վանքերը։
Հայաստանը գրավիչ է զբոսաշրջիկների համար նաեւ իր չքնաղ ալպիական մարգագետիններով, հնագույն լեռնաշղթաներով, ինքնատիպ ազգային խոհանոցով եւ այլ արժեքներով։ Դարերի խորքից առ այսօր պահպանված հայկական մշակույթը զբոսաշրջիկներին հոգեկան բավարարվածություն եւ քրիստոնեության սկզբ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 462 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արցախում եթե թոթվախոս երեխային անգամ այսօր հարցնելու լինես, թե իր համար որն է ամենահիշարժան, պայծառ տոնը, նա միանշանակ կպատասխանի՝ Մայիսի 9—ը...
Մեծերից նա լսել է, որ 1945–ին իրենց պապերը պարտության են մատնել ֆաշիստներին։ Իսկ 1992—ին, նույն օրը, 47 տարի անց, պապերի սխրանքը կրկնել են նրանց որդիներն ու թոռները՝ գերությունից փրկելով հայոց բերդաքաղաք Շուշին։ Ու պատահական չէ, որ մեր կյանքում Մայիսի 9—ը նշանավորվեց եւս մեկ հիշարժան իրադարձությամբ՝ մեր տոնացույցում ամրագրվելով որպես պաշպանության բանակի ծննդյան օր։ Բանակ, որի գոյությամբ է պայմանավորված Արցախի 20—ամյա անկախ պետականությունը, նրա ժողովրդի անվտանգությունը, երկրի ապագան։ Այս ճշմարտությունը գիտակցում են բոլորը՝ մեծ ու փոքրով։ Ահա թե ինչու նրանց համար այնքան թանկ է հազարավոր հայորդիների արյամբ նվաճված հաղթանակը, որն աչքի լույսի պես պահպանելու, գուրգուրելու, սիրելու կարիք ունի։ 
Իսկ թե երկրի անվտանգությունն, իրո՞ք, հուսալի ձեռքերում է գտնվում, դրանում համոզվելու եւս մեկ առիթ էր երեկ մայրաքաղաք Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում Եռատոն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 591 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024