ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 14:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 29 » Մեր միասնականության խորհրդանիշը \Հանրապետության օրը՝ Սարդարապատի հուշահամալիրում\
10:59
Մեր միասնականության խորհրդանիշը \Հանրապետության օրը՝ Սարդարապատի հուշահամալիրում\

 

Օրհասական պահերին հայ ժողովուրդը իր գոյությունը պահպանելու համար բազմիցս կարողացել է համախմբվել եւ, որպես մեկ բռունցք, համոզիչ եւ վերջնական հարված հասցնել թշնամուն։ 94 տարի առաջ Սարդարապատի հերոսամարտում հայ ժողովուրդը տոնեց իր պատմության փառավոր հաղթանակներից ամենակարեւորը. դարեր շարունակ պետականությունից զրկված ազգը կարողացավ ապացուցել իր իրավունքը՝ ունենալու սեփական պետականություն։ Եվ այդ մեծ հաղթանակը հետագայում ոգեշնչեց նաեւ նոր այլ հաղթանակների։
Հանրապետության տոնի, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 94—րդ տարեդարձի առիթով երեկ տոնակատարություն էր Սարդարապատի հուշահամալիրում։ Հերոսամարտում ընկած զինվորների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, ՀՀ—ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ Տոնակատարությանը մասնակցում էին նաեւ մայրաքաղաքի ու մարզերի բնակչությունը, սփյուռքահայեր, օտարերկրացիներ։
Երկրի ղեկավարը ծաղկեպսակ դրեց եւ հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ Նորին սրբությունը կատարեց աղոթք՝ մայիսյան հերոսամարտերին զոհված հայորդիների հոգիների հանգստության համար։
Հյուրերն այցելեցին նաեւ Հայաստանի ազգագրության եւ ազգային—ազատագրական պայքարի պետական թանգարան։ Կազմակերպված տոնակատարության ընթացքում ելույթներ ունեցան Արմավիրի մարզի մանկապատանեկան, ազգագրական երգի—պարի համույթները, հայ էստրադային աստղեր։
Հանրապետության տարբեր մարզերը հայկական հյուրասիրություն էին կազմակերպել նախորդ դարասկզբի ամենահաղթական վայրում՝ ազգագրական պատկերների միջոցով ստեղծելով գյուղական կյանքի կոլորիտ։ Բերք ու բարիքի ցուցադրությունն ուղեկցվում էր մարզային տարբեր երաժշտական խմբերի համերգներով։ Նախագահը եւ բարձրաստիճան պաշտոնյաները մոտեցան բացված սեղաններին, օգտվեցին հյուրասիրությունից։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ—գնդապետ Յուրի Խաչատուրովը, հայ ժողովրդի համար ամենակարեւորը միասնությունն է, սեփական ուժերի նկատմամբ հավատը եւ սերը հայրենիքի նկատմամբ։
«Այս ամենն առկա էր 1918թ., եւ դա էր Սարդարապատի հաղթանակի գրավականը։ Հայկական բանակը՝ Հայաստանի զինված ուժերը եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, ներկայումս նույնպես պատրաստ է դիմակայելու ցանկացած ոտնձգության»,–ասաց նա։
ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը նշեց, որ հայրենիքի պաշտպանության համար կանգնած ժողովուրդը միշտ էլ հաղթում է։
«Սարդարապատի ճակատամարտը դրա վկայությունն է, այն հնարավորություն տվեց կառուցելու Հայաստանի առաջին հանրապետությունը։ Այս սխրանքով ոգեշնչված հայ ժողովուրդը մոտ մեկ դար հետո՝ 1992թ., նույն ոգով ազատագրեց Շուշին եւ ստեղծեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,–ավելացրեց նա։ 
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նույնպես համոզված է, որ երբ մենք միասնական ենք, երբ միասին ենք լուծում խնդիրները, հաղթանակները միշտ մերն են լինում։
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով՝ պետք է միշտ պատրաստ լինել համախմբման, պատմական օրհասական պահերին լինել միաբռունցք, սիրել պետությունը եւ ժողովրդին ոչ միայն այն պահին, երբ այն կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած, այլ ամեն օր։
«Երբեմն ավելի դժվար է լինել հերոս խաղաղ կյանքում, քան ռազմի դաշտում։ Պետք է քաղենք դասերն առաջին հանրապետության եւ երբեք չկորցնենք այսօրվանը՝ որպես հայ ժողովրդի պետականության օջախ հայկական բարձրավանդակում»,–ավելացրեց նախարարը։
Հանրապետության տոնի առթիվ երեկ տոնական միջոցառումներ կազմակերպվեցին նաեւ Երեւանում եւ հանրապետության մարզերում։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 535 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024