Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմը, քաղաքապետարանի ենթակա հիմնարկությունների աշխատակիցները, համայնքի ավագանին սրտանց շնորհավորում են Մեծամորի քաղաքապետ` պարոն Ռոբերտ Գրիգորյանի ծննդյան տարեդարձը:
-Հարգարժան պարոն Գրիգորյան. այս հրաշալի տոնական իրադարձությունը ևս մեկ անգամ առիթ է տալիս մեր ջերմ մաղթանգները և ցանկությունները արտահայտել Ձեզ, արժևորել Ձեր կառավարման ժամանակահատվածը, անկեղծորեն գնահատել կատարված աշխատանքները և վեր հանելով ձեռքբերումները` վստահորեն քայլել Ձեզ հետ առաջ:
Լիահույս ենք, որ կառուցողական ու ստեղծագործական Ձեր կորովը և երիտասարդական ավյունը լիարժեք կծառայի մեր քաղաքի և հասարակական կյանքի զարգացման գործին:
Ցանկանում ենք Ձեզ քաջառողջություն, աշխատանքային եռանդ և երջանկություն` ի շահ մեր համայնքի բարգավաճման:
Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմ
|