Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 46 47 48 49 50 ... 70 71 »
Միջազգային հարթակում շարունակում են տեղ գտնել անդրադարձներ, հրապարակումներ, հայտարարություններ հայաբնակ Քեսաբի դեպքերի վերաբերյալ։
ԵԽ ԽՎ—ն երեկ գրավոր հռչակագիր է ընդունել, որով դատապարտվում են Սիրիայի Քեսաբ քաղաքում խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված ահաբեկչական գործողությունները, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Փաստաթղթի հեղինակներն են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Նաիրա Կարապետյանը, Մհեր Շահգելդյանը եւ Նաիրա Զոհրաբյանը։ Փաստաթուղթը ստորագրել է վեհաժողովի 22 պատգամավոր, այն բաց է ստորագրելու համար։ Հռչակագրում նշված է, որ վեհաժողովի՝ փաստաթուղթը ստորագրած անդամները խոր մտահոգություն են հայտնում Սիրիայի հյուսիս—արեւմուտքում գտնվող հինավուրց եւ գլխավորապես հայաբնակ Քեսաբ քաղաքում ծավալված իրադարձությունների կապակցությամբ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ հարձակումներն իրագործվել են «Ալ—Կաիդային» կից գործող ահաբեկչական խմբավորումներց կողմից, որոնք Սիրիայի տարածք են ներխուժել թուրքական սահմանից։ Նաեւ նշվում է, որ գլխավորապես բնակավայրի խաղաղ բնակչության հանդեպ կիրառված վայրենությունները ստիպել են տեղացիներին լքել իրենց տները։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիներն ու նշանակալի վնաս պատճառել բնակիչների ունեցվածքին։ «Սա շարունակական հումանիտար ճգնաժամ է։ Հաշվի առնելով Սիրիայում առկա զինված հակամարտության պայմաններում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների՝ այդ թվում նաեւ՝ հայերի պաշտպանությունն ապահովելու խիստ անհրաժեշտությունը, մենք խստորեն դատապարտում ենք եւ անընդունելի համարում ուժի նմանատիպ կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ՝ անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից։
Մենք հորդորում ենք Թուրքիայի իշխանություններին
...
Կարդալ շարունակությունը »
|
Ուկրաինայում առաջիկայում նախագահական ընտրություններ են։ Թեկնածուների փաստաթղթերի ընդունման ժամկետն ավարտված է։
Ուկրաինայի ԿԸՀ—ն փաստաթղթեր եւ 2,5 մլն գրիվեն գրավադրում է ստացել նախագահի պաշտոնին հավակնող 24 անձից։ Ընդհանուր առմամբ՝ ԿԸՀ է դիմել 38 մարդ, սակայն ոչ բոլորն են փաստաթղթերը պատշաճ ձեւակերպած եղել։ ԿԸՀ—ի մամուլի ծառայության տվյալներով՝ երկրի նախագահի թեկնածուի պաշտոնական կարգավիճակ է ստացել արդեն յոթ մարդ՝ նախկին փոխվարչապետներ Յուրի Բոյկոն եւ Սերգեյ Տիգիպկոն, Խարկովի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Դոբկինը, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռենատ Կուզմինը, գործարար Վադիմ Ռաբինովիչը, Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Վալերի Կոնովալյուկը եւ «Ինտերագրոէքսպորտ» ընկերության ղեկավար Վլադիմիր Սարանովը։ Խորհրդարանական չորս խմբակցություններ՝ «Բատկիվշչինան», ՈՒԴԱՌ—ը, «Ազատությունը» եւ Ռեգիոնների կուսակցությունը, մարտի 29—ին անցկացրել են համագումարներ, որոնց ընթացքում առաջադրվել են նախագահի թեկնածուներ։ «Բատկիվշչինան» պետության բարձրագույն պաշտոնի թեկնածու է առաջադրել կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին, «Ազատությունը»՝ իր ղեկավար Օլեգ Տյագնիբոկին։ Ռեգիոնների կուսակցությունը առաջադրել է Դոբկինի թեկնածությունը։ ՈՒԴԱՌ—ի առաջնորդ Վիտալի Կլիչկոն, ով ավելի վաղ առաջինն էր հայտարարել իր նախագահական հավակնությունների մասին, հրաժարվել է նախկին պլաններից՝ որոշելով պաշտպանել խորհրդարանի պատգամա
...
Կարդալ շարունակությունը »
|
Սառը ցիկլոնի պատճառով շաբաթ օրը Հայաստանում գրանցվեց ջերմաստիճանի աննախադեպ նվազում, եւ սկսվեցին առատ տեղումներ։ Մարտի 29—ին ուժեղ կարկուտ, ապա՝ անձրեւ գրանցվեց մայրաքաղաքում, իսկ մարտի 30—ի գիշերը սկսեց առատ ձյուն տեղալ։ Եղանակային այս բարդ իրավիճակը, մասնագետների մեկնաբանությամբ, սկիզբ էր առել դեռ մարտի 26—ին, երբ Բարենցի ծովի շրջանում ձեւավորված արկտիկական ճակատը մարտի 30—ին ներթափանցել էր Փոքր Ասիա եւ Կովկաս, ապա՝ Հայաստանի տարածք։ Մարտի 29—ին արդեն դիտվեց քամու ուժգնացում մինչեւ 20—30 մ/վրկ, ինտենսիվ անձրեւներ եւ ամպրոպ, իսկ մարտի 30—ի գիշերվա երկրորդ կեսին դիտվեց ջերմաստիճանի կտրուկ անկում 10—15 աստիճանով, եւ հանրապետության ողջ տարածքում տեղաց առատ ձյուն։ Արդյունքում՝ տեղումների քանակը մարտի 29–30—ն ընկած ժամանակահատվածում հանրապետության որոշ մարզերում գերազանցեցին ամսական նորման։
Ստեղծված իրավիճակը ստիպեց անմիջապես արձագանքել մայրաքաղաքի եւ հանրապետության կառավարման մարմիններին։ Հայտարարվեց, որ մարտի 31—ին պետական կրթական հաստատություններում՝ բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներն ու դասերը հետաձգվել են։
Բնականաբար, եղանակային անբարենպաստ պայմանները առաջին հերթին վնաս են հասցնում գյուղատնտեսության ոլորտին, հատկապես եթե հաշվի առնենք, որ մի շարք տարածաշրջաններում արդեն մեկնարկել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները։ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբե
...
Կարդալ շարունակությունը »
|
Թուրք—սիրիական սահմանի վրա գտնվող հայաբնակ Քեսաբի վրա հարձակումը աշխարհասփյուռ հայությանն անտարբեր չթողեց, քանի որ կենսաբանական հիշողության մեջ դեռեւս պահպանվում են ցեղասպանության ոճիրները, եւ նոր «1915 թվականի» կրկնության սպառնալիք կա։ Դրանից խուսափելու համար հարկավոր է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Քեսաբի խնդրի վրա եւ բնակավայրի պահպանման հարցում հասնել արդյունքների։
Հայաստանում Քեսաբի խնդրի առնչությամբ կատարվում է աշխատանք թե՛ պետական, թե՛ հասարակական հատվածի մակարդակներով։ Օրերս հայ պատգամավորների խումբը ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հովանավորությամբ Քեսաբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով մեկնել էր Սիրիա։ Մարտի 29—ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է խմբի անդամներ Արման Սահակյանի, Սամվել Ֆարմանյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Թեւան Պողոսյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ։ ԱԺ պատգամավորները խորհրդարանի նախագահին ներկայացրել են Քեսաբում ստեղծված իրավիճակը, իրադարձությունների հնարավոր զարգացումները, իրենց առաջարկները։ Նրանք տեղեկացրել են, որ երեք օրերի ընթացքում եղել են Լաթաքիայում, Դամասկոսում, Լիբանանում հանդիպել են հայ համայնքի, հոգեւոր առաջնորդների, քաղաքների ղեկավարության, պատգամավորների, ինչպես նաեւ Սիրիայի նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հետ։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ միջազգային
...
Կարդալ շարունակությունը »
|
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանական չորս ուժերի համագործակցությունն աննախադեպ է համարում եւ տեսնում արդյունավետության որոշակի պտուղներ։ Ըստ նրա՝ այդ ուժերի համագործակցությունը կառուցողական է, իսկ նրանց ներկայացրած օրինագծերն ու նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են որոշակի զսպվածության ու արդյունավետության մթնոլորտում։ «Սակայն մինչեւ հիմա առաջնորդների հանդիպում տեղի չի ունեցել։ Այդ հանդիպումը հարկավոր է, որպեսզի հաղթահարվեն որոշ տարաձայնություններ եւ, վերջապես, ասվի, որ համագործակցության ձեւաչափը դուրս է եկել խորհրդարանի սահմաններից»,–լրագրողներին ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չորս ուժերի ղեկավարները պետք է նաեւ քննարկեն ամբողջական իշխանափոխության հարցը։ Կուսակցության առաջնորդն ասել է, որ իրենք չունեն վարչապետի նոր թեկնածու, քանի որ գտնում են, որ միայն վարչապետին անվստահություն հայտնելը կիսատ որոշում է։ Անդրադառնալով նախորդ շաբաթ իր եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ առողջապահության նախարարության ղեկավար կազմի հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է մի շարք հարցերի։ Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Շվեյցարիայի կառավարության որոշումը բողոքարկելու, այսպես կոչված, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 17—ի վճիռը, Սերժ Սարգսյանն ընդգծել է. «Շատ լավ եմ գնահատում։ Ոգեւորիչ է։ Եվ մենք բոլորս պետք է մեր դրական վերաբերմունքը հայտնենք Շվեյցարիայի կառավարության կողմից կայացված որոշմանը։ Բոլորը գիտեն, որ Շվեյցարիան մշտապես եղել է միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկը, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երեւույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը, եւ մենք ակնկալում էինք, որ այս հարցում էլ Շվեյցարիան դրական ու ճի
...
Կարդալ շարունակությունը »
|
«Ուկրաինայում այսօր թիվ մեկ խնդիրը տնտեսական եւ քաղաքական ճգնաժամից դուրս գալն է»,–երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան։ Նա նշեց, որ Ուկրաինայում իրավիճակն իսկապես բարդ է՝ կապված Ղրիմում հանրաքվեի հետ, այնուհանդերձ երկրում կա կառավարություն, նախագահ, եւ բոլոր անհրաժեշտ պետական կառույցներն աշխատում են։ «Մենք ունենք օրինական իշխանություն, որին ընդունում է միջազգային հանրությունը։ Իրավիճակն Ուկրաինայում շուտով կկայունանա»,–վստահեցրեց դեսպանը՝ նշելով, որ երկիրը ոչ թե տապալվում է, այլ ընդամենը ապրում է քաղաքական—տնտեսական ճգնաժամ։ Կուխտայի խոսքով, Արեւմուտքից կլինի ֆինանսական օգնություն, եւ նոր իշխանության քաղաքական որոշումները կհանգեցնեն երկրում իրավիճակի կայունացմանը։ Դեսպանը եւս մեկ անգամ ներկայացրեց Կիեւի դիրքորոշումը հանրաքվեի վերաբերյալ, ըստ որի՝ Ուկրաինան չի ճանաչի հանրաքվեն եւ դրա արդյունքները։ Հանրաքվեից խուսափելու համար Կիեւը պատրաստ է Ղրիմին ավելի մեծ ինքնավարություն տալ եւ արտոնություններ ֆինանսական ու լեզվական հարցերում։ Կիեւը պատրաստ է ավելի մեծ ինքնավարություն տալու հետ միասին Ղրիմի հարցով Ռուսաստանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ բանակցությունների միջոցով հնարավոր է լուծել ցանկացած խնդիր։ «Ռուս—ուկրաինական հարաբերությունները կլինեն շատ լավ եւ խոստումնալից, քանի որ երկու հարեւան երկրներ են»,–հավաստիացրեց Իվան Կուխտան։ Դեսպանն անդրադարձավ ԵՄ—ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման
...
Կարդալ շարունակությունը »
|
Օրը Չարենցինն էր։ Բանաստեղծի հուշարձանի մոտ էին հավաքվել պաշտոնյաներ, գրողներ, գրականագետներ, ուսուցիչներ եւ աշակերտներ, նրա պոեզիայի սիրահարներ։ Չարենցն իր ժամանակի շունչն էր, ոգին։ Անցել է ավելի քան մեկ դար, էլի նույն երիտասարդն է, մեր ժամանակակիցը, մեր օրերի շեփորահարը։ Միասնության նրա պատգամը անկախության տարիների մեր աղոթքն է դարձել։ Նա գիտեր՝ ով է ինքը, գիտեր, որ իր անունը «պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՛րձր ու մեծ»։ Եվ հրաշալի է, որ այսօրվա սերունդը եւս գիտի իր Մեծին եւ նորովի ապրեցնում է նրա պոեզիան։ Չարենցի մասին անհնար է չխոսել։ Նա ուսուցիչ է, եւ շատ կարեւոր է ճիշտ սերտել նրա դասերը, չշեղվել հայրենասիրության ու մարդասիրության նրա նախանշած ճանապարհներից։ Եվ պետք է հավատալ հայ ժողովրդի հավաքական իմաստնությանը։
Գալիքը Չարենցինն է։
|
Ինտերնետ ծառայություններ մատուցող կապի երեք օպերատորները՝ «Ղ—Տելեկոմ», «ԱրմենՏել» եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունները, պայմանագրային բաժանորդներից գանձել են վճարներ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել։ Այդ վարքագծով ընկերությունները խախտել են օրենքը, համաձայն որի՝ ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաեւ բաժանորդների՝ վճարումներ կատարելու պարտավորությունը։ Մարտի 14—ին կայացած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստի ժամանակ հարցը դրվեց քննարկման։ Հանձնաժողովի իրավաբանական վարչության աշխատակից Արսեն Հովհաննիսյանը ներկայացրեց խնդիրը՝ նշելով, որ բազմաթիվ քաղաքացիներից ստացել են դիմում—բողոքներ, որոնց հիման վրա հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել շարժական (USB) մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում։ «Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված «Ղ—Տելեկոմ», «ԱրմենՏել» եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունն
...
Կարդալ շարունակությունը »
|
Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին։ Եթե ԱԺ—ն դրանք հաստատի, ապա ՀՀ—ում միջնակարգ ընդհանուր կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր կլինի մինչեւ սովորողի 18 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ (այս պահանջը չի տարածվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի խմբերի վրա)։ Բանն այն է, որ մեր երկրում պարտադիր է հիմնական ընդհանուր կրթությունը։ Եվ դրա պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչեւ սովորողի 16 տարին լրանալը, եթե այն չի բավարարվել ավելի վաղ։ 16 տարին լրանալուց հետո սովորողը ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը։ Օրենսդրական նախաձեռնության միջոցով, ըստ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, խնդիր է բարձրացվում մրցունակ կրթական համակարգի, մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգում բոլորի համար հավասար կրթության մատչելիության ապահովման նպատակով երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում կատարել երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական կրթությունը) կրթության համակարգի։ «Նոր համակարգը նաեւ
...
Կարդալ շարունակությունը »
|
Կիեւում լարվածությունը հետզհետե նվազում է, եւ խորհրդարանի կողմից նշանակված նոր պաշտոնյաները փորձում են կարգի գցել կազմալուծված կառավարման համակարգը։ Սակայն լարված իրավիճակ է ստեղծվել Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում։ Մասնավորապես երեկ Գերագույն խորհրդի շենքի մոտ զանգվածային երկու հանրահավաք էր ընթանում։ Ակցիաներից մեկի մասնակիցները վանկարկում էին «Ղրիմը Ռուսաստան չէ», «Ուկրաինա, Ուկրաինա», մյուսի մասնակիցները, որն անցկացվում էր Ղրիմի ու Ռուսաստանի դրոշների ներքո, վանկարկում էին՝ «Ռուսաստան, Ռուսաստան»։ Ղրիմի խորհրդարանի մոտ պայթյուն է որոտացել։ Խորհրդարանի շենքի մոտ նաեւ բախումներ են տեղի ունեցել ռուսամետ եւ ղրիմա—թաթարական հանրահավաքների մասնակիցների միջեւ։ Ցուցարարների մի խումբ ներխուժել է խորհրդարանի շենք, որտեղ օրենսդիրները պատրաստվել են ներքաղաքական իրավիճակի քննարկմանը։
...
Կարդալ շարունակությունը »
|
1988 թվականի մարտի 2—ի վաղ առավոտյան Հայաստանի կոմկուսի կենտկոմ հրավիրեցին «մտավորականության մի քանի ներկայացուցիչների»։ Հեռախոսով հայտնեցին, թե մեզ հետ ցանկանում են հանդիպել իր՝ Գորբաչովի կողմից գործուղված Վ. Ի. Դոլգիխը եւ Ա. Ի. Լուկյանովը։ Հանդիպումը կայացավ կենտկոմի առաջին քարտուղար Կ. Դեմիրճյանի աշխատասենյակում։ Աշխույժ, առանց որեւէ նախերգանքների սկսեց Վլադիմիր Իվանովիչ Դոլգիխը. «Դե, ի՛նչ, ա՞յս էիք ուզում»։ Հավանաբար՝ մենք առաջինն էինք, ովքեր իմացան «սումգայիթի» մասին։ Դոլգիխը ներկայացրեց ահավոր թվեր։ Ես մտածեցի այն մասին, որ ոչ մի կերպ չեմ կարողանում խորանալ այդ տեղեկատվության իմաստի ու էության մեջ։ Առանձնապես՝ «ա՞յս էիք ուզում» լկտի հարցի իմաստի ու էության։ Սակայն շփոթմունքս վայրկյանից էլ քիչ տեւեց։ Չէ՞ որ մեզ հետ խոսում էր ոչ թե ինչ—որ պատահական մեկը, այլ՝ քաղբյուրոյի անդամության թեկնածուն, ԽՄԿԿ կենտկոմի քարտուղարը. «Երեկ չէ առաջին օրը,— ասաց նա,—Սումգայիթում, որ Բաքվի արվարձան է, սկսվել են անկարգություններ, որոնց արդյունքում կան մարդկային զոհեր։ Մոտ քսան մարդ սպանված է, տասներկուսը՝ բռնաբարված։ Հրկիզվել, ավերվել, թալանվել են ավելի քան երկու հարյուր բնակարաններ։ Այրվել են հարյուրավոր ավտոմեքենաներ, խանութներ, կրպակներ»։ Եվ զայրույթի, կարեկցանքի, ցավ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|